Գրքեր

Վարք Սրբոց

 Ովքե՞ր են սրբերը և ինչպե՞ս են արժանացել սրբության

 

Ոմանց համար սրբերը երկնքի հետ կապ ունեցող արտասովոր, գերբնական էակներ են լուսապսակներով: Ոմանց համար պատմության հետաքրքիր էջեր, երբեմն նաև անհավանական թվացող: Ոմանց համար սրբերը եկեղեցում փակցված սրբանկարներից այն կողմ ոչ մի նշանակություն չունեն, իսկ ոմանց համար էլ կենդանի հավատքի լավագույն օրինակներն են:

 

Սրբության գաղափարը մեծ տեղ է գրավում քրիստոնեության մեջ և այդ գաղափարին դեռևս հանդիպում ենք Հին Ուխտում: Թերթելով Հին Կտակարանը՝ հանդիպում ենք սրբությամբ ապրող բազմաթիվ կերպարների, ովքեր աստվածային ներշնչմամբ ուղղորդում էին մարդկանց դեպի սրբության ուղի:

«Սուրբ, սրբություն և սրբել» բառերը ավելի քան 1200 անգամ է գործածված Աստվածաշնչում: Հին Կտակարանի Ղևտական գրքում բազմիցս ենք հանդիպում աստվածային այս պատգամին. «Սուրբ եղեք, որովհետև Ես՝ ձեր Տեր Աստվածը սուրբ եմ» (Ղևտական 11:44; 19:2; 20:7; 21:8):

Սուրբ նշանակում է մաքուր:

«Որևէ մեկը, որ միացած է Քրիստոսին, նոր արարած է, նա այլևս այն չէ, ինչ որ նախապես էր, որովհետև նա ամբողջությամբ նորոգվեց» (Բ Կորնթացիներ 5:17): Սրբերը Քրիստոսի հետ միացած նոր կյանք ունեցան: Նրանք, ապրելով այս աշխարհում և մարդկանց մեջ, այս աշխարհից չէին, ինչպես Քրիստոս (Հովհաննես 17:14):

 

Սրբերին սկսել են հիշատակել

 

Ե՞րբ և ի՞նչ պայմաններում են մարդիկ սկսել հիշատակել սրբերի տոնակատարությունը:

Սրբերից շատերը նահատակվել են, նրանք ոչ միայն խոսքով, կյանքով, այլ նաև իրենց մահով էին քարոզում Քրիստոսին: Նրանք մեծ ուրախությամբ էին գնում չարչարանքի և նահատակության՝ իրենց համարելով Քրիստոսի չարչարանքների և նաև Նրա փառքի մասնակիցը: Չարչարանքներն ու մահը նրանք ընդունում էին՝ որպես հաղթանակ ընդդեմ մահվան և նրա դեմ վախի:

Քրիստոնեական եկեղեցին շատ բնականորեն է սկսել հարգել և հիշել նրանց: Սրբերի հիշատակությունն սկսվել է նրանց մարտիրոսական մահվան տարեդարձային հիշատակությամբ: Եկեղեցին գրի էր առնում մարտիրոսների չարչարանքները և շրջաբերական նամակների ձևով ուղարկում էր շրջակա եկեղեցիները՝ ընդարձակելով նրանց հարգանքի շրջանակը՝ որպես օրինակ և քաջալերություն շատերի: Ժամանակի ընթացքում մարտիրոսներին միացան «խոստովանողները», այսինքն՝ այն քաջարի քրիստոնյաները, որ հանուն Քրիստոսի չարչարվելով՝ ողջ են մնացել: Եկեղեցին նրանց վկայարանների կամ գերեզմանների վրա տարեկան հոգևոր հանդիսությամբ հարգում է նրանց հետմահու հիշատակությունը:

«Խոստովանողներ»-ին միացան կույսերը, ճգնավորները: Կույսերը՝ այր և կին, կամավորապես հրաժարվում էին ամուսնական, աշխարհիկ կյանքից և կուսակրոնի կյանքով ապրում էին սրբությամբ: Նրանց ժուժկալությունն եկեղեցին հավասար է նկատել մարտիրոսությանը: Իսկ ճգնավորները, թողնելով աշխարհի բոլոր ապականությունները, ցանկություններն ու խաբկանքները, ապրում էին ամայի վայրերում Աստծո ներկայության և շնորհների մեջ: Արդարև, բոլոր նրանք, որ հերոսական առաքինությամբ և բացառիկ նվիրումով ծառայեցին եկեղեցուն, արժանացան բացառիկ հիշատակության թե՛ հասարակ ժողովրդի փափագով, թե՛ եկեղեցական իշխանության հավանությամբ և հաստատումով: Դարերի ընթացքում եկեղեցին, ժողովրդի կամ տեղական հոգևոր իշխանության խնդրանքը քննության ենթարկելով, մարտիրոսի կամ որևէ առաքինի անձի սուրբ է հռչակել՝ տարեկան տոնախմբության արժանացնելով: Մեր տոնացույցի վերջին բարեկարգիչը Սիմեոն կաթողիկոսն (1780 թ.) է եղել, ում նախաձեռնությամբ տոնացույցում ավելացել են վերջին սրբերը՝ մեծ վարդապետները՝ Սբ. Հովհաննես Որոտնեցին (1315-1386 թթ.) և Սբ. Մովսես Տաթևացին (1578-1632 թթ.): Դարերի դադարից հետո, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին 2015թ-ի ապրիլի 23-ին հատուկ արարողակարգով սրբերի շարքին դասեց «վասն հաւատոյ եւ վասն հայրենեաց» նահատակության պսակն ընդունածներին՝ Եղեռնի զոհերին, ապրիլի 24-ը հռչակելով որպես Ցեղասպանության նահատակ սրբերի հիշատակի օր:

 

Սրբերը մաս են կազմում

 

Ըստ եկեղեցու վարդապետության՝ սրբերը մաս են կազմում երկնքի Անդրանկաց ժողովի (եկեղեցու), ուր դարձյալ աղոթում են մարդկանց համար, որպեսզի նրանք էլ, մեղքի և չարի դեմ հաղթանակ տանելով, արժանանան Երկնքի Արքայությանը:

Եկեղեցին Քրիստոսի մարմինն է, նրա գլուխը Քրիստոսն է, իսկ մարմնի անդամները հավատացյալներն են (Ա Կորնթացիներ 12:27-28, Եփեսացիներ 1:22; 5:29-30): Եկեղեցին երկու մասի է բաժանվում՝ Զինվորյալ և Հաղթական: Զինվորյալ եկեղեցի կազմում են աշխարհի վրա ապրող քրիստոնյաները, ովքեր շարունակ պատերազմի մեջ են չարի և մեղքի դեմ (Եփեսացիներ 6:10-20): Զինվորյալ եկեղեցին կոչվում է նաև Մարտնչող եկեղեցի: Իսկ աշխարհից մեկնած սրբերը հանդերձյալ կյանքում կազմում են Հաղթական եկեղեցին, որ կոչվում է նաև Անդրանկաց ժողով (Եբրայեցիներ 12:22-24): Եկեղեցին ոչ միայն երկրի վրա ապրող քրիստոնյաների միասնությունն է, այլ նաև ամբողջությունը նրանց, որ չարի դեմ հաղթանակելով՝ արդարացած հոգով կազմել են Հաղթական եկեղեցին:

 

Սրբերը բարեխոսում են

 

Սրբերը ոչ միայն կենդանի և գործող հավատքի օրինակներ են, այլ Աստծո մոտ մեզ համար բարեխոսներ են: Իսկ սրբերի բարեխոսություն խնդրել չի նշանակում աղոթել նրանց: Մենք խնդրում ենք, որ նրանք մեզ համար բարեխոսական աղոթք ուղղեն առ Աստված և օգնեն մեզ: Օրինակ, եթե մենք դիմում ենք Աստվածամորը, որպեսզի նա բարեխոսի Քրիստոսի մոտ մեզ համար, չի նշանակում, որ աղոթում ենք նրան:

Աստվածաշնչից այս օրինակները վկայում են սրբերի բարեխոսության մասին. Աստված պահանջեց, որ Հոբի ընկերները խնդրեն Հոբին իրենց համար աղոթել, որպեսզի Նա չվարվի նրանց հետ` ըստ իրենց հիմարության (Հոբ 42:8), կամ՝ Աստված թույլ տվեց, որ Աբրահամը միջնորդի Սոդոմի համար (Ծննդոց 18):

Բողոքականները կտրականապես մերժում են ցանկացած բարեխոսություն, լինի դա Սուրբ Կույսի, թե հրեշտակների կամ սրբի բարեխոսություն: Իրենց տեսակետը հիմնավորում են Սուրբ Հովհաննես առաքյալի խոսքերով. «…բարեխոս (միջնորդ) ունենք Հոր մոտ՝ Հիսուս Քրիստոս Արդարին» (Ա Հովհաննես 2:1): Ինչպես նաև Սուրբ Պողոս առաքյալի խոսքերով. «Որովհետև մեկ Աստված կա և մեկ Միջնորդ՝ Աստծո և մարդկանց միջև. Հիսուս Քրիստոս Մարդը» (Ա Տիմոթեոս 2:5): Իրականում սկզբունքային մեծ տարբերություն կա Քրիստոսի միջնորդության և սրբերի բարեխոսության միջև. Քրիստոսի Միջնորդությունը քավչարար է: Տեր Հիսուս Քրիստոսը բարեխոսում է մեր մեղքերի թողության համար. Նա՝ Անձամբ, լինելով Քավությունը, մեր փոխարեն վճարեց մեղքի վարձքը: Իսկ սրբերի բարեխոսությունը ոչ մի ընդհանուր բան չունի Փրկագնման, ինչպես նաև Քավության հետ: Սրբերի բարեխոսությունը աղոթք է մեզ համար:

 

Սրբերի հանդեպ հարգանքը

 

«Հարգել սրբին նշանակում է նմանվել նրան»,- ասել է Սբ. Հովհան Ոսկեբերանը:

Սրբերի աշխարհը դա այն մարդկանց աշխարհն է, ովքեր ողջ սրտով, մտքով և հոգով սիրել են Աստծուն և իրենց նմանին՝ ջանալով անաղարտ պահել Աստծո պատկերը, որով և ստեղծվել են:

Սրբերի հանդեպ հարգանքն արտահայտվել է նրանով, որ նրանց անունով բազմաթիվ եկեղեցիներ են կառուցվել և կառուցվում են: Առաջին դարերում եկեղեցիներ կառուցելիս նրանց նահատակության վայրերում և եկեղեցու հիմքում դնում էին սրբերի մասունքներից, ինչով և պայմանավորվեց հետագայում մասունքների բաժանումը: Սրբերի հիշատակությունը նշվում է Սուրբ Պատարագով, ուխտագնացություններով՝ հոգևոր ուրախություն պատճառելով մասնակիցներին: Սրբի անունը կրող եկեղեցու համար սրբի տոնն անվանակոչության օր է կամ՝ այդ եկեղեցու տոն: Այդ օրը անվանակոչության օր է համարվում նաև տվյալ սրբի անունը կրող մարդկանց համար:

Ամեն օր կամ պարբերաբար սրբերի վարքի ընթերցումով քրիստոնյան ավելի է ամրացնում իր կապը փրկության ուղեցույցի՝ Աստվածաշնչի հետ, որտեղից և ծանոթանում է առաջին և մեծագույն սրբերին, ապա՝ համայն քրիստոնեության հետ, որի անբաժան մասն է եկեղեցին: Սրբերը կյանքի բոլոր ասպարեզներից են եղել՝ կաթողիկոսներ, թագավորներ, պետական պաշտոնավորներ: Նրանց մեջ կային թե՛ տղամարդիկ և կանայք, թե՛ մանուկ, երիտասարդ և ծեր, թե՛ աղքատ և հարուստ, թե՛ մտավորականներ և գեղջուկ մարդիկ: Հետևաբար նրանց կյանքը օրինակելի է բոլորի համար անխտիր:

Սբ. Հովհան Ոսկեբերանը սրբերի հիշատակության հետ կապված ասել է. «Մարտիրոսների հիշատակությունը տոն է և հոգևոր ուրախություն: Նրանք չարչարվել են, իսկ մենք բերկրում ենք, նրանք հերոսություն են գործել, մենք ուրախանում ենք, նրանց պսակը փառքն է բոլորի, ավելի շուտ փառքը ողջ եկեղեցու»: Ապա սուրբը մարտիրոսական քաջագործությունը համեմատել է Օլիմպիական խաղերի հաղթանակի հետ. «Հաղթում է մեկը, ուրախանում են բոլորը: Սրբերը եկեղեցու գանձերն են լի թանկարժեք մարգարիտներով: Նյութական հարստությունն անցնում է, հագուստը մաշվում է, տները քանդվում են, իսկ հոգևոր հարստությունն այլ է, սրբերը մշտապես փայլում են իրենց լույսի փառքով»:

Բոլոր տոնելի սրբերի հիշատակության օրերն իմանում ենք «Տոնացույց»-ից, բայց այստեղ էլ շատ սրբերի անուններ դուրս են մնացել և նրանց անունները հայտնի են միայն Աստծուն: Հայ եկեղեցին տարվա մեջ մեկ օր նշում է հին և նոր, հայտնի և անհայտ սրբերի հիշատակությունը: Տոնացույցում 130 օրեր նվիրված են 415 անուն սրբերի և սրբերի խմբերի հիշատակություններին:

Այսպիսով, քրիստոնյայի համար սրբերն ոչ միայն իրենց և Աստծո միջև միջնորդներն են, այլ իրական քրիստոնեության կենդանի կրողները, որոնց կյանքն առ այսօր բարոյականության մեծագույն օրինակ է հանդիսանում:

 

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

Սուրբ Թեոդորիտոս քահանայի վկայաբանությունը
Ոչ միայն զարմանալի են երանելի Թեոդորիտոս վկայի առաքինի և աստվածասեր հոժարությունը և համբերության կարծրությունը, այլև հաստատուն և անշարժ հավատը, որ ուներ առ Աստված: Նա Հուլիանոս արքայի ժամանակ, մանավանդ բռնավորի և ոչ արքայի, վկայեց Անտիոք քաղաքում. ոչ միայն իր անձը բարի օրինակ ցույց տվեց մարդկանց, լինելով Քրիստոսի հավատարիմ վկա, այլև սքանչելի և զարմանալի երևաց բոլորի մեջ, անպարտելի և հաղթող ախոյան եղավ սատանայի դեմ, որ և անեղծության պսակ .....
Քրիստոսի զինվոր սուրբ Թեոդորոսի վկայաբանությունը
Մաքսիմիանոսի և Մաքսենտոսի թագավորության ժամանակ մեծ հալածանք կար քրիստոնյաների դեմ` [ստիպելով] կա՛մ դառնալ կռապաշտության. կա՛մ մատնվել տանջանքի ու մահվան: Այդ ժամանակ բռնվեց Թեոդորոսը և տարան, հարկադրում էին հրաժարվել Քրիստոսից: Իսկ նա, Սուրբ Հոգով լցված, կանգնեց զորքի մեջ ու ասաց. «Ես քրիստոնյա եմ և պիղծերին զոհ մատուցել պարտավորված չեմ»: Բրինկաս դատավոր սենեկապետն ասաց. «Դու բեր բոլոր զինվորներիդ և զոհ մատուցիր աստվածներին, .....
Սուրբ Թեոդորոս Կեսարացու վկայաբանությունը
Սուրբ Հոգու քրիստոսաձիր և առատաբուխ ողորմության շնորհները, որ միշտ և հանապազ, ամեն ժամանակ առատաձեռնությամբ տնօրինում է Իր եկեղեցիների մեջ, որ հաստատեց հավատի առաքելական վեմի վրա և կանգնեցրեց անհողդողդ յոթ սյուներով և երբեք չի նվազեցնում կամ պակասեցնում Իր ստեղծածներից, մանավանդ նրանցից, որոնք սկզբից ևեթ Նրա կամքին հաճոյացան ու եղան Նրա խորհուրդները կատարող, հաստատապես նշաններ ու սքանչելիքներ է կատարում օրերում, դարերում և բոլոր ժամանակներում, .....
Սուրբ Թեոդորոս զորավարի վկայաբանությունը
Արարչի մեծահրաշ սքանչելիքների անքնին և զարմանալի երկնաձիր պարգևները և հանդեսների համբերատար գործադրությունը, զանազան առաքինությունների պատմությունները հնարավոր չէ ասել մեզ նմաններին, կամ արդարապես գիտենալ նրանց բազմաբողբոջ պսակների գերապայծառությունը, և կամ ցույց տալ թե որքան վայելուչ տեսքով անթառամ պսակ հյուսեցին բազմակորով մարտիրոսությամբ, Հոգու ամրափակ վահանով պարսպելով իրենց մարմինները, ինչպես ոսկին հրափորձության բովով` անցան .....
Սուրբ Թեոպոնթոս եպիսկոպոսի և Թեովնաս կախարդի վկայաբանությունը
Դիոկղետիանոս թագավորի տասնիններորդ և հալածանքների առաջին տարում, սա ստեղծեց յոթանասուն ոսկե արձան, և արուներից մեծ աստված կոչեց Ապողոնին, իսկ էգերից` Աստղիկին: Եվ իր թագավորության մեջ հրաման տվեց, թե` «Նրանք են աստվածները, որ ստեղծեցին երկինքն ու երկիրը, և ով սրանց հնազանդվի` կապրի և բազում պարգևներ կստանա, իսկ ով չհնազանդվի Աստծուն զոհ մատուցել և երկրպագել` կտանջվի չարաչար տանջանքով, որովհետև արհամարհում է իմ հրամանը»: Այնժամ Դիոկղետիանոսը .....
Սուրբ Թեոփիլոսի, նրա կին Պատրոնիկեի և նրա որդի Դամաղիայի վկայաբանությունը
Եվրոպի Ասավերիոս բդեշխը հագած սատանայի զենքը և ինքը մոլորված կռապաշտությամբ, բոլորին հարկադրում էր նույնը կատարել. և մի օր, մինչդեռ բոլոր հեթանոսները հավաքված էին, կուռքի պաշտամունքի, Կեսարիոս քրմապետն ասաց բդեշխին. «Թող ձեր քաջությունը հրամայի, մոլորեցուցիչներին և աստվածներին օտար քրիստոնյաներին բերել պաշտամունքի, որ զոհ մատուցեն: Եթե չհավանեն` անհավատների պատիժ կրեն»: Բդեշխը հրամայեց, բազում զորականներ գնացին, մտան եկեղեցի` .....
Սուրբ Ինդոսի, Դոմնայի և երկու բյուրի վկայաբանությունը
Այն ժամանակները թագավորում էր անօրեն Մաքսիմիանոսը և իր ինքնակալության երկրորդ տարում հալածանք սկսեց Աստծու եկեղեցու դեմ և կատաղի զայրույթով պատերազմ ձեռնարկեց Բարձրյալի զորքերի դեմ և չարասեր բանսարկուի ամեն տեսակ հնարները` իբրև որսորդական որոգայթ, փռում էր նրանց վրա, ովքեր քրիստոնեական հավատքի պաշտոնատար էին ու սնապատիր չաստվածների մոլորության արհամարհող: Այս ժամանակ ուղղափառների դասից կային բազում Աստծու երկյուղած և ճշմարտասեր .....
Սուրբ Լավրենտիոսի և նրա ընկերների վկայաբանությունը
Աշխարհում Աստծու Որդու ծնունդից հետո եկեղեցու հալածիչ եղան Հռոմի կայսրերից քսաներկուսը` մինչև Կոստանդիանոս Մեծ: Նրանց վերջինը ամբարիշտ Դիոկղետիանոսն էր, որ սկսեց հալածել Աստծու հավատացյալներին: Սա այդ նպատակով Ասորոց Միջագետքում եպարքոս նշանակեց մի մարդու, որ կոչվում էր Ագրիպաս` Սելևկիոս և նախնի Անտիոքոս թագավորների ազգից: Եվ նրան հրամայեց կոտորել քրիստոնյաներին: Իսկ սա Անտիոքոս թագավորի և իր նախնիների նախանձը բերեց իր հետ` Աստծուն .....
Սուրբ Կալիստրատոսի և նրա հետ եղած քառասունինը սրբերի վկայաբանությունը
Մեծ էր հեթանոսների մոլորությունը ամբարիշտ Դիոկղետիանոսի թագավորության     ժամանակ: Աստծուն չճանաչելով` նրանք ոչ միայն իրենց համար էին խորխորատ պատրաստում, այլև բոլոր մարդկանց հրապուրում էին` հավանելու իրենց անարժան պաշտամունքը: Եվ ովքեր հավանում էին, մանավանդ փառավոր մարդկանցից, ոչ միայն պատիվներ էին ստանում թագավորից, այլև պերճանում էին մեծագույն զինվորական [պատվով]: Իսկ ովքեր խոստովանում էին ամենակալ Աստծուն ու Նրա Բանը .....
Սուրբ Կալիոպիայի վկայաբանությունը
Թեոկղիան իմաստուն վարքով մի կին էր, ազատ տոհմից, իր ամուսնու հետ ապրել էր բազում տարիներ և որդի չէր ծնել: Երբ ամուսնու մահը մոտ էր` հղացավ և որդի ծնեց և նրա անունը դրեց Կալիոպիա: Եվ մեռավ նրա ամուսինը, նրան թողեց մեծ հարստություն, և մանուկը Պամփյուլիա գավառում սովորեց ամբողջ իմաստությունը: Եվ այն ժամանակ բազմացավ կռապաշտությունը` կուռքերին զոհ մատուցելը, երկրպագելը: Դատավորին լուր հասավ, թե պատանյակը քրիստոնյա է: Իսկ նրա երանելի մայր Թեոկղիան .....
Սուրբ Կիրակոսի և նրա մայր Հուղիտայի վկայաբանությունը
Մարդկանց թշնամու չար սովորությունն է` ցորենի բարի սերմի հետ որոմ ցանել, ուստի եկեղեցու մանուկները պետք է արթուն լինեն, որպեսզի կարողանան զգուշությամբ պահել սուրբ եկեղեցին, որ ժանտ սերմը չխառնվի աստվածպաշտության սերմին, այլ բուսնեն ըստ Աստծու` աճելով բարեպաշտությամբ և բազմապատիկ հատուցեն Տիրոջը հոգևոր աշխատանքի պտուղը: Որովհետև ովքեր բարեպաշտությամբ և փութով ընթանան սրբերի հետ` կգտնեն ճշմարտությունը: Արդ, սա ասում եմ քո աստվածպաշտությանը, .....
Սուրբ Կոդրատոսի վկայաբանությունը
Դեկոս կայսեր և Վաղերիանոսի ժամանակ բազում քաղաքներից բռնում էին քրիստոնյաների և տանում Բութանիայի մայրաքաղաք Նիկոմիդիա, նետում բանտ, պահում ամենայն զգուշությամբ, ապա քարշ տալիս ատյան, որ եթե համաձայնեին ուտել պիղծ կերակուրներից` առանց տանջանքի ազատ արձակեին ամենքին իր գավառը: Այնուհետև բազում երկյուղ կար քրիստոնյաների մեջ վերոհիշյալ քաղաքում, ոմանք` լեռներում, ոմանք ագարակներում էին թաքնվում: [Իսկ] առաքինի նահատակները և Աստծու պիտանի .....
Սուրբ Ղինկիանոս հարյուրապետի վկայաբանությունը
Այս երանելի այր Ղինկիանոսը մեր Տեր Հիսուս Քրիստոսի օրերին էր` զինվորյալ հարյուրապետ, խաչելության ժամանակին մոտ էր և հրամանի համաձայն խոցեց Հիսուսի կողերը, և երբ տեսավ խաչի նշանները` խավարած արեգակը և պատռված վեմերը, հերձված վարագույրները` հավատաց Տիրոջը, բախում էր իր կուրծքը և բարձրաձայն ասում. «Սա իրոք Աստծու Որդին է» (Մարկ. ԺԵ. 39: Հմմտ. «Յայսմաւուրք», Ա. սեպտ.): Եվ ժամանակ անց թողեց զինվորությունը` համբերությամբ տարվեց Տիրոջը .....
Սուրբ Մամասի վկայաբանությունը
Ավրեղիանոս կայսեր ժամանակ, երբ ծաղկել էր կուռքերի մոլորությունը, մի պատանի, որի անունը Մամաս էր, հրաժարվելով բազմամբոխ քաղաքներից, լեռներում էր բնակություն հաստատել, մանկուց աղոթել, օրհներգել և պահք էր պահել, միայն մրգով հոգացել մարմնի կարիքները: Եվ ամեն ջանք գործադրում էր, որ բարեպաշտ հավատով և առաքինությամբ շարժվի: [Նա] լի էր իմաստությամբ և բարի խորհուրդներով և անպակաս աստվածային գրքերի ընթերցումից: Նաև զարմանալի ձայն ուներ, որ բազմաբարբառ .....
Արեթուսի եպիսկոպոս սուրբ Մարկոսի, Կյուրեղ սարկավագի և նրանց հետ նահատակվածների վկայաբանությունը
Այն ժամանակներում, երբ թագավորում էր անօրեն Հուլիանոսը և սկսեց պայքարել քրիստոնեական հավատքի դեմ և իր ամբո ղջ մտքով դարձել էր դեպի հեթանոսական սնոտի կռապաշտության պղծությունները, և երբ անաստված հելլենացիները համարձակ դարձան և այլևս չէին նեղվում Կոստանդիանոս աստվածասեր թագավորի երկյուղից և որպես արբանյակ իրենց չար խորհրդին գտան այս հանցավոր Հուլիանոսին: Այնուհետև համարձականալով` ի ցույց դրեցին իրենց չարության թույնը և բացահայտ կերպով .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․