Գրքեր

Ընտանիքներին
Եկեղեցին և դպրոցը միավորված են վեհագույն միությամբ
Դարեր ի վեր Հայոց աշխարհում ինչպես եկեղեցական, այնպես էլ արքունի և ազնվական գործիչները եկեղեցու լույսով են կրթվել՝ ազգի սյուները դառնալով: Ս. Գրիգոր Լուսավորչի ողջ տոհմը, Մամիկոնյան և այլ նախարարական տներ այդ ամենի վառ օրինակն են հանդիսանում: Հայոց պատմության էջերը վկայում են, որ Հայոց եկեղեցին հավասարապես կրթել է թե՛ իշխանին և թե՛ գեղջուկին՝ հանդիսանալով հայի ազգային ինքնության, բարոյական կյանքի ու ապագայի պահպանողը:   Փիլիսոփայական .....
«Երանի՜ է ձեզ, երբ ձեզ նախատեն իմ անվան պատճառով»
«Երանի՜ է ձեզ, երբ ձեզ նախատեն ու հալածեն և իմ պատճառով ձեր մասին ամեն տեսակ չար խոսք՝ սուտ ասեն: Ցնծացե՛ք և ուրախացե՛ք, որովհետև երկնքում ձեր վարձը շատ է, քանի որ այսպես հալածեցին մարգարեներին, որոնք ձեզնից առաջ են եղել» (Մտթ. 5:11-12): Զարմանալի բան ենք տեսնում այստեղ. Ավետարանում Քրիստոս փոխում է մեր մտածելակերպը, երբ տրամաբանությունը հուշում է, որ եթե քեզ մեղադրում են, զրպարտում ու հալածում, ապա դու դժբախտ ես: Երբ քեզ այդքան սարսափելի .....
Ինչ է նշանակում ապրել «հանուն արդարության»
«Երանի՜ նրանց, որ հալածվում են արդարության համար, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը» (Մտթ. 5:10): Արդարության մասին խոսելիս Քրիստոս նկատի չունի աշխարհիկ արդարությունը: Օրինակ՝ ահաբեկիչները գնացին ու սկսեցին Ամերիկան ռմբակոծել, ըստ աշխարհիկ արդարության՝ Ամերիկան էլ պետք է ահաբեկիչներին ռմբակոծի ի պատասխան: Եվ ասում են, որ դա է արդարությունը՝ դու ինձ խփեցիր, ես էլ քեզ կխփեմ: Քանի որ դու ինձ հետ անարդարացիորեն ես վարվել, ես էլ իրավունք .....
Մի՛ շտապեք դատել…
Որքա՜ն հաճախ ենք շտապում դատավճիռ կայացնել որևէ մեկի նկատմամբ, ընդ որում հպարտանալով, որ ինքներս այդպիսին չենք: Սակայն «մի՛ դատեք, որ չդատվեք»,- պատվիրեց Փրկիչը: Դատապարտումը մեղք է, և ինչպես յուրաքանչյուր մեղք՝ պատժելի, եթե մարդը չի զղջում: Ժամանակին ես բարետես աղջիկ էի, և ապագա սկեսուրս ինձ շատ հավանեց ու ծանոթացրեց ամուսնուս հետ: Պատերազմի ժամանակ դեռևս հղի լինելով, նա այրիացել էր և միայնակ մեծացրել որդուն: Հավատացյալ կին էր, .....
Եպիսկոպոսը
Գյուղում լուր տարածվեց, որ շուտով եպիսկոպոսն է ժամանելու: Որոշեցին մեծ պատվով ընդունել նրան: Հասավ երկար սպասված օրը: Սարկավագը երկաթուղային կայարան մեկնեց: Ժամանողները քիչ էին: Առաջին վագոնից հասարակ հագուստով մի ծերուկ իջավ: Սպասեց կառամատույցին, սակայն ոչ ոք չմոտեցավ նրան: Անցորդներից հարցրեց, թե ինչպես կարող է գյուղ հասնել ու գնաց ցույց տված ուղղությամբ: Արդեն կես ժամ քայլում էր, երբ ձիու սմբակների ձայն լսեց ետևից: Շրջվելով՝ տեսավ .....
Սոցիալական արդարությունը հոգևոր և աշխարհիկ ուղիներում
Մարդն արդարություն է պահանջում, նույնիսկ փոքրիկ երեխան, եթե նրա ձեռքից վերցնում ես կոնֆետը կամ խաղալիքը, սկսում է լացել՝ անարդարության զգացումն ունենալով, որովհետև արդարության ընկալումն արդեն իսկ առկա է նրա հոգում: Արդարություն հասկացության մասին խոսելիս կարող ենք հանդիպել տարբեր սահմանումների և բնութագրումների, որոնք մեծմասամբ համընկնում են միմյանց: Արդարություն ասելով՝ հասկանում են ճշմարտություն, իրավացիություն, օրինականություն, .....
Կլինիկական մահ. երբեմն վերադառնում են այն աշխարհից (Երկրորդ մաս)
Հրեշտակն ակնարկեց մնալու մասին: Խոստովանեմ, որ ահռելի սեր, հոգատարություն ու երանություն էի զգում, հույզերը համակել էին ինձ: Այնքան լավ էի ինձ զգում, որ ամենևին չէի ցանկանում մարմինս վերադառնալ: Լույսից եկող ձայնը հարցրեց, թե արդյոք անավարտ գործեր չունեմ, որոնք պահում են ինձ Երկրի վրա, և արդյոք հասցրել եմ ամեն ինչ անել: Ես չէի անհանգստանում, որ այնտեղ մարմինս է պառկած: Ամենևին չէի ցանկանում վերադառնալ: Միակ միտքը, որ անհանգստացնում էր ինձ, .....
Կլինիկական մահ. երբեմն վերադառնում են այն աշխարհից (Առաջին մաս)
Արդյո՞ք հրաշքներ կատարվում են մեր օրերում: Ոմանք դրանք ընդհանրապես չեն տեսնում, մյուսները տարօրինակ հանգամանքներով առանձին դրվագներ են նկատում, երրորդներն էլ հրաշքն ամենուր են տեսնում՝ նույնիսկ հենց կյանքը: Սակայն պատահում են նաև առանձին մարդկանց տրված հայտնություններ, երբ ինչ-որ արտասովոր երևույթ բացահայտ ցուցադրվում է: Դա կարող է ծառայել որպես վկայություն և հիշեցում հավիտենության, այլ աշխարհի, ճշմարտության և արդարության, գեղեցկության .....
Ցավի գաղտնիքը (Երկրորդ մաս)
Մի անգամ մտածեցի, որ եթե կարողանայինք հավաքել բոլոր նրանց արցունքները, որոնք լաց են լինում, ցավ են ապրում, մայրերի, հայրերի, երեխաների արցունքները, ապա դրանք իսկապես շատ կլինեին: Որոշ ժամանակ առաջ մի քսանչորսամյա երիտասարդ ինձ ասաց. - Երբ ես նման բաների մասին էի մտածում, միգուցե հիմարությունից կամ եսասիրությունից մղված, խնդրեցի Աստծուն. «Տե՛ր Աստված, թող ես քաղցկեղով հիվանդանամ, բայց մեկ տարվա ընթացքում ինձնից բացի ոչ ոք քաղցկեղով .....
Ցավի գաղտնիքը (Առաջին մաս)
Զրույց ռադիոունկնդիրների հետ - Այսօր ես կուզենայի լինել նրանց հետ, ովքեր ցավ են զգում: Ծանր և անբուժելի հիվանդություններով տառապող մարդկանց հետ, քաղցկեղի նախնական կամ վերջին փուլում գտնվող մարդկանց, նրանց հետ, ովքեր տանջվում ու տառապում են: Եթե դու ուրախ ես և ցանկանում ես ուրախ տրամադրությունդ պահպանել՝ քո գործն է, իսկ ես չեմ կարող, քանի որ մի բան է լսել ուրիշների՝ քեզ անծանոթ մարդկանց մասին, իմանալ, որ ինչ-որ մեկն ինչ-որ տեղ քաղցկեղով .....
Սուրբ Հովակիմ և Աննա` ամենաանկիրք ամուսնական զույգը
«Ծնողները, որ երեխա են ծնում և նրանց մարմին տալիս, պետք է հնարավորինս աջակցեն նաև նրանց հոգևոր վերածննդին» - Հա՛յր, պատմեք մեզ Սուրբ Աստվածածնի ծնողների` Սուրբ Աննայի և Սուրբ Հովակիմի մասին: Մի առիթով արդեն սկսել էիք պատմել նրանց մասին… - Դեռ մանկուց ես մեծ ակնածանքով էի վերաբերվում նրանց: Նույնիսկ խնդրել եմ, որ վանական կյանքում ինձ Հովակիմ անունը տան: Ի՜նչ մեծամեծ բաներով ենք մենք նրանց պարտական: Սուրբ Հովակիմն ու Աննան երկրիս .....
Մարդիկ աշխատում են կիրակի ու տոն օրերին, և նրանց վրա դժբախտություններ են տեղում
Ըստ եկեղեցական կանոնների՝ բոլոր տեսակի աշխատանքներն ավարտվում են տոնի կամ կիրակի օրվա նախօրեի երեկոյան ժամերգությունից առաջ: Եթե հնարավոր է, ապա ավելի լավ է նախորդ օրն ավելի երկար աշխատել, որպեսզի տոնական երեկոյան ժամերգության ժամանակ և հետո չաշխատել: Եթե որևէ մեկը խիստ անհրաժեշտության դեպքում ինչ-որ պարզ գործ անի կիրակի կամ տոնական օրվա երեկոյին մոտ, ապա դա ուրիշ բան է: Բայց այդ թեթև աշխատանքը ևս պետք է խելամտորեն արվի: Հնում նույնիսկ .....
Դիմադրություն, մաս երկրորդ
Այժմ ես ինչպե՞ս եմ նստած՝ համարյա ինչպես ցուցափեղկի վրա՝ լավ փարաջա եմ հագել, դուք էլ եք լավ հագուստով, բոլորս ժպտում ենք ու քաղաքավարի ենք: Այստեղ՝ սրահում, մենք բարի ենք, սակայն արդյո՞ք այստեղ է կյանքը: Այստեղ մենք մեզ լավ ենք դրսևորում, բոլորս շատ սիրալիր ենք: Բայց հարցը երեխան է, ով քեզ այժմ սիրալիր է տեսնում, որպեսզի տանն էլ իսկական մարդ տեսնի քեզ, որտեղ դու կընկնես, ոտքի կկանգնես, ներողություն կխնդրես և կրկին ջանք կթափես: Որպեսզի քո .....
Դիմադրություն, մաս առաջին
Այս թեման ոչ միայն երեխաներին է վերաբերում, այլ նաև մեծահասակներին՝ ընդդիմանալու (դիմադրության, հակազդելու) թեմային մեր կյանքում: Գոյություն ունի այնպիսի երևույթ, ինչպիսին ռեակտիվության կամ հակազդելու հատկությունն է: Գոյություն ունեն ռեակտիվ մարդիկ՝ մեծ ու փոքր, և ես իմ ոչ մեծ փորձով այն եզրակացությանն եմ հանգել, որ ռեակտիվ մարդն իր հոգու խորքում բարի է: Ռեակտիվ կամ հակազդական մարդիկ ամենազգայուն մարդիկ են: Ով ըմբոստանում է կյանքում .....
Առաջնորդող մանուկը
Գիտենք, որ այս երկրավոր կյանքը կատարյալ չէ և լի է նեղություններով, թեև մարդու հոգում ձգտման առագաստանավը ջանում է դեպի դրախտավայր սլանալ, որն իսկության մեջ դրոշմված չէ այս երկրային իրականության մեջ, այլ` երկնային, թեև մեր շրջապատում կարող ենք տեսնել, թե մեր մերձավորներն ինչպես են չարչարվում, որպեսզի իրենց երկրավոր կյանքը դարձնեն դրախտային իրականություն, սակայն այդ ամենն ապարդյուն է: Սուրբ հայրերն ասում են, թե մի ջանացեք երկիրը դրախտ դարձնել, .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․