Գրքեր

Ընտանիքներին
Հիվանդ երեխաները
- Հա՛յր, այն հիվանդ երեխան, որին այսօր ծնողները բերեցին, շատ է տանջվում: - Ոչինչ, նրա հիվանդությունը կամաց-կամաց կանցնի:  Բայց հետո ողջ կյանքում զգայունությունը կմնա, և նա կհիշի իր հիվանդությունը: Այդ զգայունությունն օգնելու է նրան հոգևոր առումով: - Հա՛յր, սպիտակարյունությամբ հիվանդ երեխաները նույնպես շատ են տառապում: - Այդպիսի երեխաներին Սուրբ Հաղորդությունն է շատ օգնում: Բազմաթիվ երեխաներ են Սուրբ Հաղորդության միջոցով բուժվել իրենց .....
Հիվանդության համար տրվող երկնային վարձքը
- Ինչպե՞ս է մայրդ: - Վատ է, հա՛յր: Ժամանակ առ ժամանակ ջերմությունը շատ է բարձրանում և նրան անտանելի ցավ է պատճառում: Նրա մաշկը ճաքում է, պատվում վերքերով, և գիշերները չի կարողանում քնել: - Գիտե՞ս՝ այդպիսի մարդիկ մարտիրոսներ են: Եթե ոչ ամբողջովին, ապա կիսով չափ՝ հաստատ: - Հա՛յր, նրա ողջ կյանքը տառապանք է: - Նշանակում է այն վարձքը, որ կստանա, կրկնապատիկ կլինի: Գիտե՞ս, թե որքան է ստանալու: Դրախտը երաշխավորված է: Տեսնելով, որ մարդ կարող .....
Երախտամոռություն՝ Աստծու սիրո դիմաց
- Հա՛յր, փորձությունները միշտ լինում են հօգո՞ւտ մարդկանց: - Կախված է այն բանից, թե մարդն ինչպես է փորձություններին վերաբերվում: Նրանք, ովքեր բարի տրամադրվածություն չունեն, սկսում են հայհոյել Աստծուն փորձությունների ժամանակ: «Ինչո՞ւ դա պատահեց ինձ,- տրտնջում են այդպիսիք։- Տե՛ս, ախր ուրիշների մոտ ամեն ինչ այնքա՜ն լավ է: Ի՞նչ Աստված է, որ թույլ է տալիս այս ամենը»: Այդպիսի մարդիկ «մեղա՜ Քեզ, Տեր» չեն ասում, բայց տանջվում են: Իսկ .....
Աստծու սիրտը ցավում է մարդկանց վշտերի համար
Ի՜նչ տառապանքներ են կրում մարդիկ: Որքա՜ն խնդիրներ ունեն: Որոշ մարդիկ այստեղ են գալիս, որպեսզի արագ՝ երկու րոպեում, ինձ պատմեն իրենց ցավի մասին և մի փոքր մխիթարություն ստանան: Մի տառապյալ մայր ասում էր. «Հա՛յր, պահեր են լինում, երբ այլևս ուժ չեմ ունենում համբերելու: Այդ ժամանակ խնդրում եմ. «Ի՛մ Քրիստոս, մի փոքր ընդմիջում տուր, իսկ հետո տանջանքները թող նորից գան»: Մարդիկ որքա՜ն կարիք ունեն աղոթքի: Բայց, դրանից բացի, յուրաքանչյուր .....
Ի՞նչ անել փորձությունների ժամանակ
Փորձությունների տեսակները Փորձություն բառը, ըստ Մալխասյանցի բացատրական բառարանի, նշանակում է փորձ, քննություն, աղետ, փորձանք, գայթակղություն, վտանգավոր տեղ:     Փորձությունները գալիս են Աստծու կողմից. «Այս ամենից հետո Աստված փորձեց Աբրահամին և ասաց նրան. «Աբրահա՛մ, Աբրահա՛մ»։ Եվ նա ասաց. «Ահա ես»։ Եվ նրան ասաց. «Վերցրո՛ւ քո սիրելի որդուն՝ Իսահակին, որին սիրեցիր, գնա՛ բարձրադիր վայրը [եբր․ Մորիա] և այնտեղ՝ լեռներից .....
Սրտից բխած օրհնությունն աստվածային օրհնություն է
․․․․Դե, իսկ հիմա ես էլ ձեզ «կանիծեմ»: Ահա. «Թող Աստված ձեր սիրտն Իր բարեգթությամբ և Իր մեծ սիրով լցնի, այնքան, որ խենթանաք, որ ձեր միտքը կտրվի երկրից ու այսուհետ Նրա մոտ՝ Երկնքում մնա: Արդ, խենթացե՛ք Աստծու սիրո աստվածային խենթությունից: Թող Աստված ձեր սրտերն այրի Իր սիրով»: Ահա, թե ինչպիսի «անեծք» եմ տալիս ձեզ և մի ստիպեք, որ կրկնեմ այն, քանի որ իմ բարի «անեծքը» սրտիցս է բխում, ուստի և զորավոր է: Կարեկցում էի ձեզ, երբ .....
Երեխաների պաշտպանության գրավականը
Ամռան առաջին օրը երեխաների համար դարձել է զվարճանքի և ուրախ տոնախմբության օր: Բացի այն, որ հունիսի 1-ը՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը, փորձում է երեխաների օրը դարձնել ավելի գունեղ ու պայծառ, այն նաև մտորելու առիթ է տալիս մեծահասակներին՝ ինչպե՞ս առավելագույնս պաշտպանել երեխաների իրավունքները: Երեխայի ծննդյան իսկ օրից նրա պաշտպանության մասին հոգում են ծնողները, որոնք կարևոր է, որ մոռացության չմատնեն իրենց երեխայի .....
«Օրհնեցե՛ք և մի՛ անիծեք…»
«Օրհնեցե՛ք և մի՛ անիծեք…» (Հռոմ. 12:14) Մի մարդ հարցրեց ինձ. «Քառասնօրյա պահքի շրջանում ինչո՞ւ ենք երգում. «Դու նրանց գլխին չարիք կուտակեցիր, ո՛վ Տեր, չարիք ավելացրիր երկրի փառավորվածների վրա» (Ես. 26:15): Չէ՞ որ դա անեծք է»: Պատասխանեցի. «Երբ բարբարոսները պատերազմի են գնում որևէ ժողովրդի վրա՝ կամենալով ոչնչացնել այն, և ժողովուրդն աղոթում է, որ չարիք պատահի նրանց, այսինքն, որպեսզի ջարդուխուրդ լինեն նրանց մարտակառքերը, հիվանդանան .....
Ննջեցյալների համար աղոթք և հոգեհանգստյան կարգ
- Հա՛յր, դատապարտված ննջեցյալները կարո՞ղ են աղոթել: - Նրանք ուշքի են գալիս և օգնություն խնդրում, սակայն այլևս չեն կարող իրենք իրենց օգնել: Դժոխքում գտնվողները Քրիստոսից միայն մեկ բան կուզեին, որպեսզի իրենց հինգ րոպե երկրային կյանք տար ապաշխարելու համար: Մենք, երկրի վրա ապրողներս, ժամանակ ունենք ապաշխարության համար, իսկ խեղճ ննջեցյալներն արդեն չեն կարող իրենց վիճակը բարելավել և մեզանից են օգնություն սպասում: Այդ պատճառով էլ պարտավոր .....
«Հոգուն տանք հոգևորը, իսկ մարմնին՝ մարմնավորը»
Փարիսեցիներն ու դպիրները շարունակ որոգայթ էին լարում Հիսուսի շուրջը, խարդախորեն ցանկանում էին Նրան հանցանքի մեջ բռնել: Իրենք իրենց խստակրոն օրինապահ ու արդար ձևացնելով, եկան Հիսուսի մոտ և ցանկանում էին իմանալ Նրա կարծիքը կայսրին տրվող հարկերի մասին: Բացահայտ որոգայթ էր պատրաստվում: Եթե Հիսուս ասեր, որ հարկ է տուրք տալ, նշանակում է Նա թշնամի է Իսրայելին, եթե ոչ՝ Նրան կարելի է տանել Պիղատոսի առջև՝ որպես Հռոմի դեմ հրահրիչներից .....
Ամուր ընտանիքի ամուր հիմքը
«Երեք բանով գեղեցկացա և վայելուչ երևացի Տիրոջ և մարդկանց առջև: Դրանք են՝ եղբայրների միաբանությունը, մերձավորների սերը, և երբ կինն ու տղամարդը համերաշխ են իրար հետ» (Սիրաք 25:1-2)։ Աստվածահաճո և առաքինասեր ընտանիքների բազում օրինակների կարող ենք հանդիպել Սուրբ Գրքում. Ադամ և Եվա, Նոյի ընտանիքը, Աբրահամ և Սառա, Իսահակ և Ռեբեկա, Հակոբ և Ռաքել, Տուբի և Սառա, Զաքարիա և Եղիսաբեթ, Հովսեփ և Մարիամ, Կոռնելիոսի ընտանիքը, Պրիսկիղա և Ակյուղաս .....
Ինչպես տարեսկիզբն սկսում ենք, այդպես էլ ավարտում ենք
Ամանորն այն բացառիկ տոներից մեկն է, որն աշխարհում ամենուր նշում են: Քրիստոնյայի համար ամանորն ունի երկու նշանակություն: Առաջինը` արտաքին տոնական ավանդույթն է, երկրորդը՝ հոգևոր խորհուրդը: Այդուհանդերձ, մեր երկրում մարդկանց գերակշիռ մեծամասնությունը նշում է ամանորի արտաքին կողմը, այսինքն` ամանորի հասկացությունն ընկալվում է տոնական սեղաններ գցելու, տարատեսակ ուտեստներ պատրաստելու երևույթի հետ: Սակայն շատ ավելի կարևոր է անդրադառնալ ներքին .....
Նոր փոփոխությունների սկիզբը
Մարդուն հատուկ է նոր ու դրական փոփոխություններին սպասելը: Եվ նոր տարվա մաղթանքների մեջ հնչում են նոր սպասումներն ու փոփոխությունները: Այդուհանդերձ, եթե ունենք այդ դրական սպասումները, որոնք մշտավառ լույսով զարդարում են մեր հույսերն ու բաղձանքները, այդ փոփոխություններն առաջին հերթին պիտի փնտրենք ոչ թե մեր շրջապատում, արտաքին հանգամանքներում, երկրում, այլ ինքներս մեր ներսում՝ ունենալով սրտի ու մտքի փոփոխություն: Այս առնչությամբ առաքյալը .....
Ռաֆայել հրեշտակապետի օգնությունը
Անտեսանելի աշխարհը մշտապես հետաքրքրել է մարդկությանը, սակայն մեր հողեղեն աչքերի սահմանափակվածությունը թույլ չի տալիս տեսնելու երկնային անպատմելի կյանքը, բայց այդ իրականության իսկությունը երբեմն առկայծող աստղերի պես լուսավորվում է և ժամանակավորապես իրեն հայտնում մեզ, որը նյութական աշխարհով սահմանազատված անհատի համար թվում է անհավանական և անիրական: Այնուամենայնիվ, աստվածային հայտնության միջոցով կարողանում ենք հաղորդակից լինել հոգեղեն .....
Սիրո նվազելու հետևանքով մարդու սրտում ծնվում է վախը
Երբ աստվածային սիրո լուսասփյուռ ճառագայթները մխրճվում են թանձր խավարի մեջ և թափանցում ամենուր, լույսի պայծառությունից մարդու սրտում հանդարտություն, ուրախություն, խաղաղություն է տիրում: Անհետանում է տագնապն ու անհանգստությունը, անորոշությունը և կասկածամտությունը, որովհետև լույսը պայծառացնում է մարդու հոգին, իսկ խավարն, իր սև քողով, ծածկում է կյանքի բացահայտման ուղին ու բնության երփներանգ բազմազանության համադրությունը և շրջապտույտ .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․