Գրքեր

Ընտանիքներին
Սիրո օրենքը խախտող մոլությունը
Ամեն պարագայում և ամեն տեղ իր շահը փնտրողը հայտնվում է շահամոլության մեղքի մեջ, որը ոչ պակաս վտանգավոր է, քան ագահությունը: Սուրբ Գիրքը հորդորում է և ասում՝ ոչ ոք թող չմտածի միայն իր մասին, այլ նաև իր ընկերոջ մասին (Ա Կորնթ. 10:24): Հետևյալ պատմությունը շատ պարզ կերպով բնութագրում է այս մոլությունները. «Մի երիտասարդ ցանկանում է վանք ընդունվել: Վանականը սկսում է հարցեր տալ նրան՝ ցանկանալով փորձել, թե արդյո՞ք նա իրապես որոշել է աշխարհը թողնել: - .....
Երեխաները պատահականություն չեն
Ընտանիքի առջև դրված կարևորագույն խնդիրներից մեկը երեխաների մուտքն ինքնուրույն կյանք նախապատրաստելն է: Այսօր առավել մեծացել է չարի ներգործությունն աշխարհում, մեղքը դարձել է ավելի հասանելի, և երեխաները հայտնվել են դժվարին ընտրության առջև, քանի որ շատ հաճախ չարը քողարկված է բարու շղարշով: Նման միջավայրում կարևոր է երեխայի քրիստոնեական դաստիարակությունը, որի խնդիրներից մեկը երեխայի մեջ բարին չարից զատորոշելու, մեղքերի դեմ պայքարելու .....
Որքանո՞վ է երեխան պաշտպանված իր իսկ ընտանիքում
Յուրաքանչյուր սիրող և հոգատար ծնողի մտահոգությունն է պաշտպանել իր երեխային բոլոր հնարավոր վտանգներից ու գայթակղություններից, որոնց երեխան կարող է ենթարկվել: Բայց շատ հաճախ նույն ուշադիր ու հոգատար ծնողը չի նկատում այն քողարկված վտանգը, որի ծուղակն իր երեխան օր-օրի ավելի է ընկնում: Քողարկված վտանգը որոշ համակարգչային խաղերն են և ամերիկյան ու արևելյան մուլտֆիլմերը, որոնք օրեցօր կործանարար ազդեցություն են թողնում երեխայի վրա: Այս դեպքում .....
«Փրկությունն սկսվում է հնազանդությունից»
Արդյո՞ք մարդն իր երկրային կյանքի ընթացքում կարող է հասնել լիարժեք ազատության: Ըստ հայրաբանության՝ լիարժեք ազատության հնարավոր է հասնել Երկնային Արքայությունում: Ազատությունը մարդուն տրվում է այն չափով, որքանով նա մերձ է Աստծուն: Երկրի վրա մարդն ազատություն է ձեռք բերում՝ կատարելության ձգտելով: Ազատության ձեռքբերման ճանապարհին կարևոր նշանակություն ունի հնազանդության առաքինությունը: Հնազանդությունն ամեն մի խոսքի անառարկելի կատարումը .....
Չցանկանալ ուրիշի ունեցվածքը
«Ուրիշի ունեցվածքին աչք մի՛ դիր» (Ելք 20:17) պատվիրանը տասը պատվիրաններից վերջինն է, որով Տերը զգուշացնում և նույնիսկ արգելում է մտքով մեղանչել և ցանկանալ այն, ինչ ուրիշինն է. լինի դա ագարակ, տուն, կին, ծառա կամ որևէ այլ բան: Պատվիրանը սովորեցնում է սիրել մեր նմանին և չարամտորեն աչք չունենալ նրա վայելած և ոչ մի բանին: Բարի մարդ լինելու համար բավական չէ չարիք չանելը, այլ հարկ է նաև չար բան չմտածելը: Ուրիշի ունեցածը ցանկանալը Աստծո դեմ գանգատվել .....
Պահպանե՛ք հոգևորականներին
Մի երիտասարդ կին հայր Անդրեյին հարցրեց. «Ի՞նչ անել, եթե քահանան, որի մոտ խոստովանության ես գնում, քեզ դուր է գալիս որպես տղամարդ»: Հավաքվածքների շարքերով թեթև ծիծաղ անցավ: Սակայն հայր Անդրեյի առաջին իսկ խոսքերից հետո լիակատար լռություն տիրեց: «Եթե ձեզ, տիրուհի՛, ձեր ծխական քահանան դուր է գալիս որպես տղամարդ, եթե դուք անառակության բորբոք կրակ եք զգացել նրա նկատմամբ, ապա ձեր կրունկներին սկիպիդար քսեք ու վազեք ուրիշ եկեղեցի: Դուք պետք .....
Դաստիարակության հետևանքները. երեխան կարող է դառնալ հրեշտակ կամ դև
Աշխարհում տեղի ունեցող սոցիալ-տնտեսական ու մշակութային փոփոխություններն ամենաանմիջական կերպով ազդում են մարդկային կյանքի տարբեր ոլորտների վրա: Ազգային դիմագիծը պահպանելու համար հարկավոր է զգուշորեն մոտենալ հոգևոր ու մշակութային ավանդույթներին, որոնց միջոցով հնարավոր է հասարակության մեջ կայունություն պահպանել և հաջող կերպով դիմակայել ժամանակակից մարտահրավերներին: Հասարակությունների առջև ծառացած խնդիրներին խելացի լուծումներ են .....
«Երանելի է նա, ով տեսնում է իր մեղքերը»
Եթե քրիստոնյան մկրտությամբ ազատվում է ադամական մեղքից, ապա ապաշխարությամբ՝ մկրտությունից հետո գործած բոլոր մեղքերից: Սակայն մինչ ապաշխարելը, անհրաժեշտ է, որ մարդն իր մեղքերը տեսնի, ինչն այնքան էլ հեշտ չէ, քանի որ եսասիրությունն ու ինքնարդարացումը խոչընդոտում են մեղքերը տեսնելուն: Մի անգամ մի ծերի հարցրին, թե իրենք կարո՞ղ են հրեշտակների տեսնել: Ծերը պատասխանեց՝ երանելի է նա, ով տեսնում է իր մեղքերը: Երբեմն մարդիկ մեղանչելիս փորձում են .....
«Մի՞թե ծնողներն իրենց որդիներին չարը կկամենան»
Մեր երկրի և մարդկային քաղաքակրթության ապագան կախված է նրանից, թե ինչպիսին կլինի ապագա սերունդը: Մարդկությանը Տիրոջ կողմից շնորհվել է առանձնահատուկ մի պարգև՝ ազատ ընտրության պարգևը, որն արարչագործության մեջ և ոչ մի արարած չունի: Այսինքն՝ մարդուն շնորհվել է բարին կամ չարը ընտրելու հնարավորություն, իսկ ճիշտ ընտրության պարագայում նաև աշխարհի պատմության ընթացքը փոխելու հնարավորություն: Ազատորեն ընտրելու փորձառությունը նախ ապրեցին մեր .....
«Ձեր Հայրը գիտի, թե ինչ է ձեզ պետք»
«Դուք նախ խնդրեցե՛ք, որ Աստծո Արքայությունը գա, աշխատե՛ք կատարել Նրա կամքը, և Աստված այդ բոլորը ավելիով կտա ձեզ» (Մատթ. 6:33): Քրիստոս հորդորում է նախ խնդրել Երկնքի Արքայությունը, Նրա արդարությունը և ապա հոգալ երկրային գործերի մասին: Մարդու համար Երկնքի Արքայության փնտրումը, աստվածահաճո ապրելը և հոգու փրկության վերաբերյալ մտահոգությունն ամենակարևոր և էական մտահոգությունը պետք է լինի: Քրիստոնյան ձգտում է հավիտենական երանելի կյանքին .....
Օրհնեցե՛ք Տիրոջ անունը Տիրոջ տանը գտնվողներ
Աստվածապաշտ անձը, աշխարհի որ երկրում էլ բնակվի, կառուցում է աղոթքի իր տունը՝ Աստծո տաճարը, որի դեպի երկինք վերացող կամարները աղոթողի միտքը տեղափոխում են երկրից մի ուրիշ՝ բարձր, երկնային աշխարհ: Աստծո տաճարում աստվածապաշտը հոգևոր ծնունդով Երկնավոր Հոր որդեգրությունն է ընդունում, դառնում Քրիստոսի ժառանգակից և Սուրբ Հոգու տաճար, Սուրբ Հաղորդությամբ հաղորդվում է Քրիստոսի կենարար Մարմնին և Արյանը, Սուրբ Պսակի խորհրդով սիրո և հավատարմության .....
Աղանդներ
(Շարունակություն) Արդարացումներ և խաբեություն Առաքյալները Քրիստոսից ստացած լիազորությունները հոգևոր գործունեությամբ զբաղվելու և այդ առաքելության մեջ հաջողություն ունենալու շնորհն ու կարողությունները ձեռնադրությամբ փոխանցեցին իրենց հաջորդած հոգևորականներին: Եվ այսօր այդ ձեռնադրությամբ է եկեղեցականներին փոխանցվում Քրիստոսից տրված շնորհը: Հետևաբար, ձեռնադրությունը կարևոր է որևէ մեկի համար ճշմարտապես հոգևոր առաքելություն իրականացնելու .....
Խոնարհությունը փրկություն է
(Հոգևոր պայքարի մասին, մաս 3-րդ) Հայր Նիկոն Աթոսացին նշում է, որ սատանան չի վախենում ոչ մեր մտքից, ոչ էլ մեր գիտելիքներից: Նա դրանցից ավելին ունի: Նա չի վախենում նույնիսկ մեր առաքինություններից: Նա դրանցից ավելին ունի: Նա միայն մի առաքինություն չունի, և դա նրան սպանում է, իսկ մեզ՝ փրկում: Ի՞նչ առաքինություն է դա: Հայր Նիկոնը պատմում է՝ մի անգամ, ինչ-որ արդյունքի հասնելուն պես, հպարտորեն գնացի իմ ծերի մոտ: Նա, ինձ տեսնելով, անմիջապես հասկացավ, .....
Մեր միտքը պետք է լինի այնտեղ, որտեղ մեր մարմինն է
(Հոգևոր պայքարի մասին, մաս 2-րդ) Հայր Նիկոն Աթոսացին իր հոգևոր զրույցներում ասում է՝ եկեք խոսենք չար մտքերը չեզոքացնելու չորս եղանակների մասին: Դրանք կարող են մշակվել և համակարգվել: Ահա մի պարզ միջոց՝ վատ միտքը հենց սկզբից վանել, ետ մղել, մերժել: Մենք չպետք է թույլ տանք, որ չար միտքն արմատավորվի մեր մեջ: Հենց միտքը հայտնվում է, անմիջապես մերժում և հեռացնում ենք այն, եթե հստակ է, որ վատ միտք է: Այսպիսով, ենթադրենք՝ գիտեք, որ մարդասպան է եկել .....
Մարդիկ ավելի շատ մտածում են, քան՝ շնչում, մաս 1-ին
(Հոգևոր պայքարի մասին, մաս 1-ին) Մեր ժամանակներում ապրող սրբակյաց հոգևոր հայրերից մեկը՝ Հայր Նիկոն Աթոսացին, իր հոգևոր զրույցների ժամանակ խոսում է հոգևոր պայքարի տարբեր դրվագների մասին, որոնք օգտակար են ամենօրյա հոգևոր կյանքի և փորձություններից զերծ լինելու համար: Ահա ներկայացնում ենք նրա զրույցներից որոշ հատվածներ: Նա ասում է, որ մարդիկ ավելի շատ մտածում են, քան՝ շնչում: Քանի դեռ թթվածին ենք շնչում, կարող են հազարավոր մտքեր հայտնվել, .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․