Գրքեր

Ընտանիքներին
Այն ամենն, ինչ Աստված թույլ է տալիս, բխում է մարդու հանդեպ տածած սիրուց
- Հա՛յր, իսկ Աստված ինչո՞ւ է թույլ տալիս, որ դժբախտություն պատահի: - Բազմաթիվ պատճառներ կարող են լինել: Երբեմն Աստված թույլ է տալիս, որ դժբախտություն պատահի, որպեսզի ինչ-որ ավելի լավ բան տեղի ունենա դրանից, իսկ մեկ այլ պարագայում՝ «դաստիարակչական» նպատակներով: Ոմանք վարձք են ստանում, մյուսները վճարում են մեղքերի դիմաց. ոչինչ չի կորչում: Իմացեք, որ Աստծու կողմից թույլատրված ամեն բան մարդասիրական է, նույնիսկ, օրինակ, մարդկային զոհերը: .....
Աշխատանքն ու հոգեկան անհանգստությունը
- Հա՛յր, շատ մարդկանց նյարդերը պրկված են լինում, երբ նրանք աշխատանքից տուն են վերադառնում: - Ես տղամարդկանց խորհուրդ եմ տալիս աշխատանքից հետո եկեղեցի մտնել, մոմ վառել, տասը-տասնհինգ րոպե ժամերգությանը մասնակցել կամ ինչ-որ պուրակում նստել և Ավետարանից հատված կարդալ՝ խաղաղվելու համար: Դրանից հետո թող ժպիտով ու խաղաղված գնան տուն: Քանի որ, հակառակ դեպքում, նրանք դյուրագրգիռ վիճակում կգնան տուն ու կսկսեն հարազատների հետ վիճաբանել: Աշխատանքի .....
Չար աչք
Իր մեջ չարություն պարունակող նախանձը կարող է վնասել ուրիշներին: Դա էլ հենց չար աչքն է՝ դիվական ներգործությունը: - Հա՛յր, իսկ մի՞թե Եկեղեցին ընդունում է չար աչքը: - Այո՛, նույնիսկ հատուկ պահպանիչ աղոթք կա*: Չար աչքն ուրիշներին այն ժամանակ է վնասում, երբ մարդ ինչ-որ բան նախանձով է ասում: - Հա՛յր, շատերը մեզնից թալիսման են խնդրում՝ նորածիններին չար աչքից պաշտպանելու համար: Կարելի՞ է այդպիսի թալիսմաններ կրել: - Ո՛չ, չի՛ կարելի: Մայրիկներին .....
«Վեհանձն անեծք»
- Հա՛յր, իսկ երբ մեկին նեղացնում են, ճի՞շտ է արդյոք վիրավորողի համար ասել. «Աստված կհատուցի նրան չարության դիմաց»: - Այդպես ասողն իրեն ծաղրի առարկա է դարձնում բանսարկուի առջև: Նա չի հասկանում, որ այդպես ասելով «վեհանձնորեն» անիծում է ուրիշներին: Որոշ մարդիկ ասում են, որ իրենք նրբազգաց են, սիրով լի, զգայուն հոգու տեր են և համբերում են այն անարդարություններին, որ պատճառում են իրենց: Բայց միևնույն ժամանակ իրենց նեղացնողների մասին .....
Անեծքի հետևանքով առաջացած հիվանդություններն ու դժբախտ դեպքերը
Շատ հիվանդություններ, որոնց պատճառները բժիշկները չեն կարողանում գտնել, հնարավոր է, որ անեծքի հետևանքով առաջացած լինեն: Իսկ բժիշկներն ի՞նչ է, մի՞թե կարող են անեծքը գտնել: Մի անգամ մի անդամալույծի բերեցին իմ խուց: Թիկնեղ մարդ էր, բայց նստել չէր կարողանում: Նրա մարմինը չէր թեքվում, փայտացած էր: Մի մարդ իր մեջքին դրած էր տանում նրան, մեկ ուրիշն էլ պահում էր հետևից: Ես երկու կոճղ դրեցի խեղճի համար ու նա մի կերպ տեղավորվեց դրանց վրա: Նրա ընկերներն .....
Եթե մարդ արդարամիտ է, ապա Աստված նրա կողմից է
Այսօր այս աշխարհում այլևս տեղ չի գտնվում ամենքի համար: Եթե մարդ ուզում է ազնիվ ու հոգևոր կյանքով ապրել, ապա նրա համար տեղ չի գտնվում աշխարհում: - Իսկ ինչո՞ւ տեղ չի գտնվում, հա՛յր: - Եթե դյուրազգաց, նուրբ հոգու տեր մարդը դաժանության ու քարսրտության մեջ հայտնվի ու նրա կյանքը խավարի վերածեն, ապա ինչպե՞ս կարող է դիմանալ: Կա՛մ պետք է բոլորի պես զազրախոս դառնա, հարմարվի մյուսներին, կա՛մ պիտի հեռանա: Բայց հեռանալ էլ չի կարող, որովհետև ինչ-որ .....
Մահացու թույն, որ քայքայում է առողջությունը և կործանման տանում
«Դյուրագրգռությունը հոգու անկարգություն է»,- ասել է սբ. Հովհաննես Սանդուղքը: Առօրյա կյանքում մարդ հաճախ կրում է բարեհոգության և քաղաքավարության դիմակներ, ջանում է իրեն զսպել, թեև իր ներսում փոթորիկ է: Այս դեպքում՝ որպես քրիստոնյա, մարդ պետք է փորձի ճանաչել իրեն և պայքարի իր հոգում արմատավորված մեղքերի դեմ: Ինչպես նշել է սբ. Հովհաննես Սանդուղքը, մարդ պետք է սովորի լռել, երբ սիրտը վրդովված է, պետք է արգելի դյուրագրգռության և զայրույթի .....
Անարդարությունը ժառանգներին էլ է տառապանք պատճառում
- Հա՛յր, երբ ես միանձնուհի դարձա, հարազատներս ինձ հետ անարդարացիորեն վարվեցին: Այժմ կարո՞ղ եմ նրանցից պահանջել այն, ինչն ըստ օրենքի ինձ է պատկանում: - Ո՛չ, դա ճիշտ չէ: - Այո, բայց ես վախենում եմ, որ իրենց գործած անարդարության դիմաց որևէ դժբախտություն կպատահի նրանց: -Մի տես է՜, որքա՜ն բարեպաշտություն կա քո մեջ: Եթե ես քո փոխարեն լինեի, ապա այսպես կասեի նրանց. «Ինձ համար ոչինչ չեմ խնդրում: Սակայն կուզեի, որ ժառանգության ինձ պատկանող .....
Ե՞րբ անել վիժում
2021թ. նոյեմբերի 25-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (WHO) համացանցային իր էջում նշեց, որ  ամեն տարի աշխարհում կատարվում է մոտ 73 միլիոն վիժում: «Առողջություն և առողջապահություն» վիճակագրական 2021թ․-ի տարեգիրքը* ցույց է տալիս, որ հղիության ընդհատման (վիժումների) թիվը Հայաստանում 1991թ․-ից մինչև 2020թ․-ը եղել է շուրջ 450.000: Այս հոդվածի նպատակն է բացատրել վիժում հասկացությունը և վերլուծել վիժման ահավոր արարքը հեշտորեն .....
Նա է կարողանում մինչև վերջ համբերել, ով համբերում է հանուն Աստծու
Բոլոր առաքինություններն ամրանում ու հաստատվում են համբերությամբ, և ոչ մի առաքինություն առանց այս առաքինության չի կարող կանգուն մնալ: Արվեստում և գիտության բոլոր բնագավառներում համբերություն է անհրաժեշտ: Ամեն գործ կատարվում և պահպանվում է համբերությամբ: Համբերությանը մահացու հարված է հասցնում հուսահատությունը, որն իր հերթին ջանում է մահացու հարված հասցնել հոգուն: Համբերությունն ուսուցանում է հոգուն մխիթարվել և չհուսահատվել դժվարություններից .....
Սերը հնարավոր է սերմանել միայն սիրով
Երեխային դաստիարակելով՝ ծնողները պատասխանատու են ոչ միայն իրենց, այլև այն հասարակության առջև, որում ապրում են: Արդյո՞ք այդ պատասխանատու առաքելության մեջ քրիստոնյա ծնողներն անում են ամեն ինչ, որ իրենց երեխաները ստանան այնպիսի դաստիարակություն, որը հիմնված է քրիստոնեական վարքի սկզբունքների վրա: Ըստ հայրաբանության՝ երեխայի դաստիարակությամբ պետք է զբաղվել ոչ թե մանկության շրջանից, այլ երեխայի բեղմնավորման պահից, քանի որ այդ պահից է սկսվում .....
Նյարդերի հոգնության պատճառներն ու լուծումները
Մարդու նյարդային համակարգը գործում է որպես հիանալի համակարգ, որը պատասխանատու է մարմնի գործունեության, գործառույթների կառավարման ու համակարգման համար իր ցանցի միջոցով, որը հաղորդակցվում է մեր մարմնի բոլոր մասերի հետ: Այս հոդվածի նպատակն է՝ մի կողմից՝ ամփոփ խոսել մարդու նյարդերի հոգնեցման պատճառների մասին, և մյուս կողմից՝ ներկայացնել դրանց  հանգստացման միջոցները: Մարդու նյարդերի հոգնության պատճառները Մարդու նյարդերի հոգնության .....
Էֆթանազիա. մարդասպանությո՞ւն, թե՞ հումանիզմ
Ի՞նչ է էֆթանազիան, ե՞րբ է առաջին անգամ գործածվել այս եզրը և ո՞րն է էֆթանազիայի նպատակը:      «Էֆթանազիա» բառի հիմքում ընկած է հունարեն «θάνατος - թանատոս – մահ» բառը: Էֆթանազիա նշանակում է հեշտ, առանց չարչարանքների մահ: Ըստ տեղեկությունների` այս բառն առաջին անգամ գործածել է հռոմեացի պատմիչ Սվետոնիուսը Օգոստոս կայսեր մահվան նկարագրության համար` հաղորդելով, որ կայսրը հեշտ և թեթև մահ է ունեցել: Դրանից հետո .....
Հոգեկան տագնապը գալիս է սատանայից
- Հա՛յր, հոգևոր կյանքով ապրող աշխարհականները հոգնում են աշխատավայրում և երեկոյան տուն վերադառնալով, ի վիճակի չեն լինում երեկոյան աղոթքները կարդալու: Դրա պատճառով էլ տանջվում են: - Եթե նրանք ուշ երեկոյան հոգնած են տուն վերադառնում, ապա կարիք չկա հոգեկան տագնապով իրենց մաշելու: Պետք է նախանձախնդրությամբ ինքդ քեզ ասես. «Եթե չես կարող ամբողջությամբ կարդալ, ապա կեսը կամ մեկ երրորդը կարդա»: Եվ հաջորդ անգամ պետք է ջանալ շատ չհոգնել ցերեկը: .....
Օրգանների փոխպատվաստման մասին
Արդի բժշկության զարգացումը լայն հնարավորություններ է ընձեռել հիվանդների բուժման գործում, և շատ հիվանդություններ, որոնք նախկինում անբուժելի էին, ներկայումս կարող են կարճ ժամանակում բուժվել զարգացած բժշկական տեխնոլոգիաների և բժիշկների մասնագիտական մեծ կարողությունների շնորհիվ: Այդ հիվանդությունների բուժման լուծումներից մեկն օրգանների փոխպատվաստումն է: Ինչպիսի՞ն է Հայ Առաքելական Եկեղեցու տեսակետը օրգանների փոխպատվաստման վերաբերյալ: Օրգանների .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․