31 Մարտ, ԳՇ, Մեծ Պահքի ԼԷ օր

Գրքեր

Ընտանիքներին
Աստծո թողտված գայթակղություններն ու վշտերը
Երբեմն մեզ պատահող փորձությունները հակաբիոտիկների նման են, որոնք Աստված տալիս է մեր հոգու հիվանդության ապաքինման համար: Այդ փորձությունները մեզ մեծ հոգևոր օգնություն են ցույց տալիս: Մարդը «թեթևակի հարված է ստանում ծոծրակին» Աստծո կողմից և նրա սիրտը փափկում է: Իհարկե, (առանց մեզ փորձելու էլ) Աստված գիտի, թե յուրաքանչյուրն ինչ վիճակում է գտնվում, բայց քանի որ մենք դա չգիտենք՝ Նա թույլ է տալիս մեզ անցնելու փորձությունների միջով, որպեսզի .....
Աստված մարդուն իրական մխիթարությամբ է սփոփում վշտերի ժամանակ
Աստված, Բարեգութ Հոր պես, մեր կողքին գտնվելով՝ տեսնում է Իր զավակների վիշտն ու մխիթարում է մեզ: Իսկ քեզ ի՞նչ է թվում, մի՞թե Նա կամենում է տեսնել իր զավակի տառապանքը: Աստված հաշվի է առնում նրա ողջ տառապանքը, լացը և այնուհետև հատուցում է դրա համար: Միայն Աստված է, որ վշտերի մեջ իրական մխիթարություն է տալիս: Այդ պատճառով էլ, Աստծուն ու ճշմարիտ կյանքին չհավատացող մարդն, իր հոգին տանջող փորձությունների մեջ գտնվելով՝ չի խնդրում Աստծո ողորմածությունն .....
Տառապանքը կարող է դառնալ մաքրագործում...
Ծննդոց Գիրքը փաստում է, որ ցավն ու տառապանքը, հիվանդությունն ու մահը ուղղակի հետևանք են արարչադիր պատվիրանի նկատմամբ մարդու ոտնձգության`մեղքի, որովհետև առաջին մարդկանց պատվիրանազանցության արդյունքում մարդու կյանքը լցվեց բազմապիսի ցավերով ու տառապանքներով. զրկվելով դրախտային երանավետ կյանքից` մարդը ժառանգեց տառապալից ու մահվամբ պսակվող կյանքը: Խաթարվեց նաև Աստծո և մարդու միջև, ապա` բնության և մարդու միջև ներդաշնակ հարաբերությունը: .....
Աստծո սիրտը ցավում է մարդկանց վշտերի համար
Ինչպիսի՜ տառապանքներ են կրում մարդիկ: Որքա՜ն խնդիրներ ունեն: Որոշ մարդիկ այստեղ են գալիս, որպեսզի արագ, երկու րոպեում ինձ պատմեն իրենց ցավի մասին և մի փոքր մխիթարություն ստանան: Մի տառապյալ մայր ասում էր ինձ. «Հա՛յր, պահեր են լինում, երբ այլևս ուժ չեմ ունենում համբերելու: Այդ ժամանակ խնդրում եմ. «Ի՛մ Քրիստոս, մի փոքր ընդմիջում տուր, իսկ հետո տանջանքները թող նորից գան»: Մարդիկ որքա՜ն կարիք ունեն աղոթքի: Բայց, դրանից բացի, յուրաքանչյուր .....
«Քանզի Տերը ում սիրում՝ նրան խրատում է…»*
- Հա՛յր, մարդիկ այսօր ինչո՞ւ են այսքան տառապում: - Աստծո սիրուց: Դու, միանձնուհի լինելով, առավոտյան վաղ ես արթնանում, քո վանական կարգն ես կատարում, համրիչով աղոթում ես, ծնրադրում և այլն: Այն դժվարությունները, որոնց միջով աշխարհիկ մարդիկ են անցնում՝ իրենց կարգն է, իրենց կանոնը: Մարդիկ մաքրվում են այդ դժվարությունների ու տառապանքի միջոցով: Այդ տառապանքը նրանց ավելի մեծ օգուտ է տալիս, քան աշխարհիկ անհոգ կյանքը, որը նրանց ո՛չ օգնում է Աստծուն .....
Փորձություններն օգնում են մարդկանց սթափվել
- Հա՛յր, ինձ լուր է հասել, որ իմ հարազատների տառապանքները չեն վերջանում: Երբևէ վերջ կլինի՞ նրանց վշտերին: - Համբերիր, քո՛ւյր, և հույսդ մի կտրիր Աստծուց: Հարազատներիդ ունեցած փորձություններին նայելով՝ պարզ է դառնում, որ Աստված սիրում է ձեզ և փորձություններ է թույլ տալիս, որպեսզի ձեր ողջ ընտանիքը հոգևոր առումով մաքրվի: Եթե աշխարհիկ տեսանկյունից նայես ընտանիքիդ պատահած փորձություններին, ապա դուք դժբախտ կթվաք: Սակայն, եթե հոգևոր տեսանկյունից .....
Աշխատանքն ու հոգեկան անհանգստությունը
- Հա՛յր, շատ մարդկանց նյարդերը պրկված են լինում, երբ նրանք աշխատանքից տուն են վերադառնում: - Ես տղամարդկանց խորհուրդ եմ տալիս աշխատանքից հետո ինչ-որ եկեղեցի մտնել, մոմ վառել, տաս-տասնհինգ րոպե ժամերգությանը կանգնել կամ ինչ-որ պուրակում նստել և Ավետարանից հատված կարդալ՝ խաղաղվելու համար: Դրանից հետո թող ժպիտով ու խաղաղված տուն գնան: Քանի որ, հակառակ դեպքում, նրանք դյուրագրգիռ վիճակում տուն կգնան ու հարազատների հետ վիճաբանություն կսկսեն: .....
Գայթակղություններ տոների ժամանակ
- Հա՛յր, ինչո՞ւ է տոների ժամանակ սովորաբար ինչ-որ գայթակղություն լինում: - Իսկ դու չգիտե՞ս: Տոների ժամանակ Քրիստոս, Աստվածամայրը, սրբերը ուրախանում են և (հոգևոր կերպով) հյուրասիրում են ուրիշներին: Նրանք օրհնություն են տալիս մարդկանց, հոգևոր նվերներ են անում: Չէ՞ որ ծնողներն էլ հյուրասիրություն են կազմակերպում իրենց զավակների տարեդարձի կապակցությամբ, թագավորները համաներում են կազմակերպում, երբ թագաժառանգ է ծնվում: Այդ դեպքում սրբերն .....
Երեխաներն ու հոգևոր կյանքը
- Հա՛յր, մի մայր իր երեխային օրհնված ջուր է տալիս, իսկ երեխան թքում է: Ի՞նչ անել այդ դեպքում: - Նա պետք է աղոթի երեխայի համար: Հնարավոր է, որ նա օրհնված ջուրն այնպես է տալիս, որ երեխայի մոտ հակառակվելու ցանկություն է առաջանում: Որպեսզի երեխաներն Աստծո ճանապարհով ընթանան՝ ծնողները ևս պետք է ճիշտ հոգևոր կյանքով ապրեն: Եկեղեցի հաճախող որոշ ծնողներ իրենց երեխաներին փորձում են օգնել ավելի լավը դառնալ ո՛չ թե նրա համար, որ անհանգստանում են նրանց .....
Ամուսինների հոգևոր կյանքը
- Հա՛յր, իսկ ի՞նչ անի կինը՝ ում ամուսինը հոգևոր կյանքով չի ապրում: - Թող իր ամուսնուն Հիսուսին վստահի ու աղոթի, որպեսզի նրա սիրտը մի քիչ փափկի: Ժամանակի ընթացքում Հիսուսն աննկատելիորեն «դեսանտ» կիջեցնի նրա սրտում, և ամուսինը կսկսի մտածել (կարևորի մասին): Իսկ հենց ամուսնու սիրտը մի փոքր փափկի՝ կինը կարող է խնդրել նրան, օրինակ՝ իրեն մեքենայով մինչև եկեղեցի տանել: Պետք չէ համոզել նրան, ասելով. «Ախր ինչո՞ւ եկեղեցի չես գալիս», այլ պետք .....
Աղոթքն ընտանիքում
- Հա՛յր, ամբողջ ընտանիքը միասի՞ն պետք է աղոթի երեկոյան: - Մեծահասակներն այդ հարցում պետք է մեծահոգի լինեն: Նրանք պետք է աղոթեն ու երեխաներին ասեն. «Եթե ուզում եք, ապա մի քիչ աղոթեք մեզ հետ»: Երբ երեխաները մի փոքր մեծանան, ապա աղոթքի նկատմամբ մի որոշակի կարգ կունենան, օրինակ՝ եթե մեծերը տասնհինգ րոպե են աղոթում, ապա երեխաները՝ երկու կամ հինգ, իսկ եթե ավելի շատ են ուզում, ապա թող աղոթեն, որքան ցանկանում են: Եթե ծնողներն ուժով են ստիպում .....
Առաքինությունների հոգևոր առաջընթացն ընտանիքում
- Հա՛յր, ընտանիքատեր մարդն ինչպե՞ս կարող է առաքինություններ զարգացնել իր մեջ: - Աստված դրա համար բարենպաստ հնարավորություններ է տալիս: Սակայն շատերը, չնայած խնդրում են Աստծուն, որ իրենց բարենպաստ հնարավորություններ ընձեռի առաքինությունները զարգացնելու համար, ինչ-որ դժվարության հանդիպելով՝ սկսում են տրտնջալ: Օրինակ՝ Բարեգութ Աստված, Իր անսահման սիրուց մղված, երբեմն Իր բարեշնորհությունը վերցնում է կնոջից, որն սկսում է ձևեր թափել և ամուսնու .....
Ծնողական օրհնություն
Ծնողական օրհնությունն ամենամեծ ժառանգությունն է, որ ծնողները թողնում են իրենց զավակներին: Այդ պատճառով էլ զավակները պետք է ջանան ստանալ այն: Տես, թե ո՜ւր հասավ Հակոբը հայրական օրհնությունը ստանալու համար: Հասավ այնտեղ, որ նույնիսկ ուլի մորթի հագավ (Ծննդ. 27): Հատկապես թանկագին է մայրական օրհնությունը: Մի մարդ ասում էր. «Իմ մոր յուրաքանչյուր խոսքը ոսկե դրամ է»: Վերջերս ինձ մոտ մի հույն էր եկել Յոհաննեսբուրգից: Գիտե՞ք, թե ինչ տպավորություն .....
Ծերերին խնամելու վարձքը
Ո՜ւր է գլորվել աշխարհը: Ե՛վ Ֆարասում և՛ Էպիրում նույնիսկ ծեր կենդանիներին էին խնամում: Դե ջորիներին հասկանալի է, թե ինչու (որովհետև դրանց միսը սնունդի մեջ չի օգտագործվում): Բայց ուտելի կենդանիներին նույնպես չէին մորթում, կենդանի էին թողնում: Օրինակ՝ տերերը պատվում էին այն ծեր ցլերին, որոնց օգնությամբ նախկինում հողը հերկում էին: Խնամում էին նրանց, հոգ էին տանում օր ծերության, ասելով. «Չէ՞ որ սրանք մեր կերակրողներն են»: Այսինքն այն աշխատանքային .....
Ինչպես երեխաները սիրեն ծնողներին՝ սեփական ընտանիքը ստեղծելուց հետո
Բարեգութ Աստված այնպես է դասավորել, որ ամուսինն ու կինն այնպիսի սիրով են կապվում, որ նույնիսկ իրենց ծնողներին են թողնում: Եթե այդ սերը չլիներ, ապա մարդիկ չէին կարողանա սեփական ընտանիք կազմել: Հենց որ երեխաներն իրենց սեփական ընտանիքն են կազմում (կամ վանական են դառնում)՝ ծնողների խնդիրն ավարտվում է: Դրանից հետո երեխաները ծնողներին միայն երկու բան են պարտական՝ մեծ հարգանք և այնքան սեր, որքան պետք է ծնողների հանդեպ տածել: Ես չեմ ասում, թե ամուսինն .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․