Գրքեր

Ընտանիքներին
Մտավոր թերզարգացած երեխաները
Որքան են տանջվում մտային թերզարգացածություն ունեցող երեխաների մայրերը: Այդ երեխաներն անընդհատ աղմկում են, ամեն ինչ աղտոտում... Իսկական մարտիրոսություն է: Ես մի կնոջ էի ճանաչում, ում երեխան մտավոր թերզարգացած էր: Նա արդեն մեծացել, հաղթանդամ երիտասարդ է դարձել, և մայրն այլևս չի կարողանում կառավարել նրան, որովհետև ինչ-որ աներևակայելի արարքներ է գործում... Աղտոտությունները քսում է պատերին, կահույքին, սպիտակեղենին... Մայրը կարգի է բերում տունը, .....
Երկնային վարձք՝ խեղման դիմաց
Եթե խեղում ունենալով մենք համբերում ենք ու չենք տրտնջում, ապա մեծ վարձք ենք ստանում: Որովհետև բոլոր խեղանդամ մարդիկ իրենց համար որոշակի (հոգևոր) խնայողություններ են կուտակում: Օրինակ՝ խուլ մարդու համար երկնային խնայողական դրամարկղում հաշիվ է բացված այն ականջի համար, որը չի լսում, կույրին՝ չտեսնող աչքի համար, կաղին՝ կաղ ոտքի: Դա շա՜տ մեծ բան է: Եթե այդ մարդիկ հոգևոր կրքերի դեմ գոնե մի փոքր սխրանք էլ գործեն, ապա Աստծու կողմից պսակների կարժանանան: .....
Ֆիզիկական խեղման նկատմամբ ճիշտ վերաբերմունք
- Հա՛յր, իսկ խեղանդամությունը կարո՞ղ է թերարժեքության բարդույթի հանգեցնել: - Այ քեզ հիմարությո՜ւն: - Բայց, հա՛յր, հաշմանդամների հետ երբեմն հենց դա է պատահում: - Պատահում է, որովհետև ճիշտ չեն տրամադրվում: Հասկանալով, որ հաշմությունն Աստծո օրհնություն է՝ մարդիկ ճիշտ են տրամադրվում ու ձերբազատվում են թերարժեքության բարդույթից: Եթե ֆիզիկական խեղումից մի մանկիկ է տառապում, ով հոգևոր օգնություն չի ստացել, որպեսզի այդ խեղման համար ուրախանա, .....
Աղոթք հիվանդների համար
- Հա՛յր, մարդիկ են եկել ու խնդրում են, որ հիվանդ երեխայի համար աղոթեք: Հարցնում են նաև, թե կապաքինվի՞ նա արդյոք: Ի՞նչ պատասխանենք: - Այսպես պատասխանեք. «Ծեր վանականը կաղոթի: Քրիստոս սիրում է այդ երեխային և ամեն ինչ կանի, որ ի օգուտ նրա լինի: Եթե Նա տեսնի, որ երեխան մեծանալով ավելի լավը կդառնա, ապա կլսի ծերունու աղոթքը: Սակայն, եթե Քրիստոս տեսնի, որ մեծանալով՝ երեխան հոգևոր լավ վիճակում չի լինելու՝ հիմա Իր մոտ կվերցնի: Այդպես կանի, որովհետև .....
Անհրաժեշտ է որոշակի զոհողության գնալ, որպեսզի հիվանդն ապաքինվի
Եթե մենք Աստծուց ինչ-որ բան ենք խնդրում, սակայն ինքներս ոչինչ չենք զոհաբերում, ապա մեր խնդրանքն այդքան էլ արժեք չունի: Եթե ես ձեռքերս ծալած, նստած ասում եմ. «Տե՛ր Աստված, խնդրում եմ բուժիր այսինչ հիվանդին» և ինքս ոչ մի զոհողության չեմ գնում, ապա դա նույնն է, թե ուղղակի լավ խոսքեր եմ ասում (քամուն եմ տալիս դրանք): Իսկ եթե ես սեր ունեմ, զոհաբերություն, ապա Քրիստոս դա տեսնելով՝ կկատարի խնդրանքս, եթե իհարկե այն ի բարօրություն ուրիշի է լինելու: .....
Հիվանդների խնամքը
Երեկ երեկոյան, երբ վանք էի գնում հսկմանը մասնակցելու, տեսա, որ մի անկյունում մի հայր է կանգնած հաշմանդամի սայլակում նստած իր փոքրիկ որդու հետ: Մոտեցա նրանց, գրկեցի ու համբուրեցի փոքրիկին: «Գիտե՞ս, որ դու հրեշտակ ես»,- հարցրեցի նրան: Իսկ նրա հայրիկին ասացի. «Քեզ համար մեծ պատիվ է հրեշտակին խնամելը: Ուրախացեք, որովհետև երկուսդ էլ Դրախտ եք գնալու»: Նրանց դեմքերն ուրախությունից փայլեցին, որովհետև աստվածային մխիթարությունն զգացին: Նրանք, .....
Ուրիշի ցավին մասնակից լինելը
Երբ մարդ ցավ է զգում իր մերձավորի համար, ապա դա որոշակի կերպով Աստծո գորովն է շարժում: Աստված ուրախանում է, որովհետև այդպիսի մարդն, իր սիրով, ցույց է տալիս, որ սերտ կապի մեջ է Աստծո հետ և դա նրան աստվածային մխիթարություն է բերում: (Եթե այդ աստվածային սփոփանքը չլիներ) մարդ չէր կարողանա տանել մերձավորի համար զգացած ցավը: - Հա՛յր, ինչպե՞ս կարող ենք ուրիշի ցավը զգալ: - Եթե դու նույնպես ցավ ես զգում, ապա ուրիշ մարդու ցավի մասին ես մտածում, փոխարինում .....
Ցավի նկատմամբ վերաբերմունքը
- Հա՛յր, ո՞ր ցավն եք անտանելի անվանում: - Այն ցավը, որի ժամանակ արցունքներ են հոսում: Դա զղջման կամ ուրախության արցունքներ չեն: Ի՞նչ եք կարծում, այդ արցունքները ո՞ր կարգին կարելի է դասել: - Միգուցե մարտիրոսությա՞ն: -  Իհա՛րկե մարտիրոսության կարգին: - Հա՛յր, երբ ես ուժեղ ցավ եմ ունենում, ապա դժվար է լինում «Փա՜ռք Քեզ, Տեր» ասել: - Ինչո՞ւ է դժվար: Մտածիր այն մասին, թե ինչերի դիմացավ Քրիստոս: Ծեծ, ստորացում, մտրակում, խաչելություն*: .....
Համբերություն ցավի մեջ
Երբ հիվանդանում ենք, ապա ավելի լավ է մեզ լիովին Քրիստոսին հանձնենք: Պետք է մտածենք, որ ցավի պահին մեր հոգին համբերության և փառաբանության կարիքն ավելի շատ ունի, քան «պողպատե» մարմնում, որի օգնությամբ կարող ենք ֆիզիկական մեծ սխրանքներ գործել: Քանի որ, առանց հասկանալու, փառասիրության և պարծենկոտության վտանգի մեջ ենք հայտնվում այդ սխրանքների պատճառով, որովհետև մեզ կարող է թվալ, թե ունակ ենք սեփական «հեծելազորային գրոհով» դրախտը .....
Մեր փոքր և մեր մերձավորների մեծ փորձությունները
Մեզ պատահած յուրաքանչյուր գայթակղության ամենալավ դեղամիջոցը մեր հարազատների ավելի ծանր փորձություններն են: Միայն պետք է դրանք համեմատել մեզ պատահածի հետ և նրանց միջև եղած մեծ տարբերությունը տեսնել և այն մեծ սերը, որ Աստված է ցույց տվել՝ փոքր փորձություն թույլ տալով մեզ համար: Այդպես վարվելով՝ մենք շնորհակալ կլինենք Նրան, ցավ կապրենք մեր մերձավորի համար, ով ավելի շատ է տառապում, քան մենք և սրտանց կաղոթենք, որպեսզի Աստված օգնի նրան: Օրինակ՝ .....
Աստծո թողտված գայթակղություններն ու վշտերը
Երբեմն մեզ պատահող փորձությունները հակաբիոտիկների նման են, որոնք Աստված տալիս է մեր հոգու հիվանդության ապաքինման համար: Այդ փորձությունները մեզ մեծ հոգևոր օգնություն են ցույց տալիս: Մարդը «թեթևակի հարված է ստանում ծոծրակին» Աստծո կողմից և նրա սիրտը փափկում է: Իհարկե, (առանց մեզ փորձելու էլ) Աստված գիտի, թե յուրաքանչյուրն ինչ վիճակում է գտնվում, բայց քանի որ մենք դա չգիտենք՝ Նա թույլ է տալիս մեզ անցնելու փորձությունների միջով, որպեսզի .....
Աստված մարդուն իրական մխիթարությամբ է սփոփում վշտերի ժամանակ
Աստված, Բարեգութ Հոր պես, մեր կողքին գտնվելով՝ տեսնում է Իր զավակների վիշտն ու մխիթարում է մեզ: Իսկ քեզ ի՞նչ է թվում, մի՞թե Նա կամենում է տեսնել իր զավակի տառապանքը: Աստված հաշվի է առնում նրա ողջ տառապանքը, լացը և այնուհետև հատուցում է դրա համար: Միայն Աստված է, որ վշտերի մեջ իրական մխիթարություն է տալիս: Այդ պատճառով էլ, Աստծուն ու ճշմարիտ կյանքին չհավատացող մարդն, իր հոգին տանջող փորձությունների մեջ գտնվելով՝ չի խնդրում Աստծո ողորմածությունն .....
Տառապանքը կարող է դառնալ մաքրագործում...
Ծննդոց Գիրքը փաստում է, որ ցավն ու տառապանքը, հիվանդությունն ու մահը ուղղակի հետևանք են արարչադիր պատվիրանի նկատմամբ մարդու ոտնձգության`մեղքի, որովհետև առաջին մարդկանց պատվիրանազանցության արդյունքում մարդու կյանքը լցվեց բազմապիսի ցավերով ու տառապանքներով. զրկվելով դրախտային երանավետ կյանքից` մարդը ժառանգեց տառապալից ու մահվամբ պսակվող կյանքը: Խաթարվեց նաև Աստծո և մարդու միջև, ապա` բնության և մարդու միջև ներդաշնակ հարաբերությունը: .....
«Քանզի Տերը ում սիրում՝ նրան խրատում է…»*
- Հա՛յր, մարդիկ այսօր ինչո՞ւ են այսքան տառապում: - Աստծո սիրուց: Դու, միանձնուհի լինելով, առավոտյան վաղ ես արթնանում, քո վանական կարգն ես կատարում, համրիչով աղոթում ես, ծնրադրում և այլն: Այն դժվարությունները, որոնց միջով աշխարհիկ մարդիկ են անցնում՝ իրենց կարգն է, իրենց կանոնը: Մարդիկ մաքրվում են այդ դժվարությունների ու տառապանքի միջոցով: Այդ տառապանքը նրանց ավելի մեծ օգուտ է տալիս, քան աշխարհիկ անհոգ կյանքը, որը նրանց ո՛չ օգնում է Աստծուն .....
Փորձություններն օգնում են մարդկանց սթափվել
- Հա՛յր, ինձ լուր է հասել, որ իմ հարազատների տառապանքները չեն վերջանում: Երբևէ վերջ կլինի՞ նրանց վշտերին: - Համբերիր, քո՛ւյր, և հույսդ մի կտրիր Աստծուց: Հարազատներիդ ունեցած փորձություններին նայելով՝ պարզ է դառնում, որ Աստված սիրում է ձեզ և փորձություններ է թույլ տալիս, որպեսզի ձեր ողջ ընտանիքը հոգևոր առումով մաքրվի: Եթե աշխարհիկ տեսանկյունից նայես ընտանիքիդ պատահած փորձություններին, ապա դուք դժբախտ կթվաք: Սակայն, եթե հոգևոր տեսանկյունից .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․