Գրքեր

Ընտանիքներին
Երկնային վարձք՝ խեղման դիմաց
Եթե խեղում ունենալով մենք համբերում ենք ու չենք տրտնջում, ապա մեծ վարձք ենք ստանում: Որովհետև բոլոր խեղանդամ մարդիկ իրենց համար որոշակի (հոգևոր) խնայողություններ են կուտակում: Օրինակ՝ խուլ մարդու համար երկնային խնայողական դրամարկղում հաշիվ է բացված այն ականջի համար, որը չի լսում, կույրին՝ չտեսնող աչքի համար, կաղին՝ կաղ ոտքի: Դա շա՜տ մեծ բան է: Եթե այդ մարդիկ հոգևոր կրքերի դեմ գոնե մի փոքր սխրանք էլ գործեն, ապա Աստծու կողմից պսակների կարժանանան: .....
Երբ ջանքերը զուր են գործադրվում
Մարդու կողմից ձեռնարկած յուրաքանչյուր գործողություն, եթե նպատակաուղղված և իմաստալից չէ, ապա զուր են գործադրված ջանքերը: Օրինակ՝ հողագործը, եթե ճիշտ ժամանակին սերմեր չսերմանի և մոռանա ժամանակին ջրելու ու մշակելու մասին, ապա անպտուղ են լինելու նրա ջանքերը: Հոգևոր կյանքում էլ է այդպես. յուրաքանչյուր քրիստոնյայի մտածում, խոսք և գործ, եթե իմաստալից և Աստծո կամքի համաձայն չէ, ապա զուր են նրա ջանքերը հանուն փրկության: Եվ մարդը մեկ քայլով Աստծո .....
Ֆիզիկական խեղման նկատմամբ ճիշտ վերաբերմունք
- Հա՛յր, իսկ խեղանդամությունը կարո՞ղ է թերարժեքության բարդույթի հանգեցնել: - Այ քեզ հիմարությո՜ւն: - Բայց, հա՛յր, հաշմանդամների հետ երբեմն հենց դա է պատահում: - Պատահում է, որովհետև ճիշտ չեն տրամադրվում: Հասկանալով, որ հաշմությունն Աստծո օրհնություն է՝ մարդիկ ճիշտ են տրամադրվում ու ձերբազատվում են թերարժեքության բարդույթից: Եթե ֆիզիկական խեղումից մի մանկիկ է տառապում, ով հոգևոր օգնություն չի ստացել, որպեսզի այդ խեղման համար ուրախանա, .....
Աղոթք հիվանդների համար
- Հա՛յր, մարդիկ են եկել ու խնդրում են, որ հիվանդ երեխայի համար աղոթեք: Հարցնում են նաև, թե կապաքինվի՞ նա արդյոք: Ի՞նչ պատասխանենք: - Այսպես պատասխանեք. «Ծեր վանականը կաղոթի: Քրիստոս սիրում է այդ երեխային և ամեն ինչ կանի, որ ի օգուտ նրա լինի: Եթե Նա տեսնի, որ երեխան մեծանալով ավելի լավը կդառնա, ապա կլսի ծերունու աղոթքը: Սակայն, եթե Քրիստոս տեսնի, որ մեծանալով՝ երեխան հոգևոր լավ վիճակում չի լինելու՝ հիմա Իր մոտ կվերցնի: Այդպես կանի, որովհետև .....
Անհրաժեշտ է որոշակի զոհողության գնալ, որպեսզի հիվանդն ապաքինվի
Եթե մենք Աստծուց ինչ-որ բան ենք խնդրում, սակայն ինքներս ոչինչ չենք զոհաբերում, ապա մեր խնդրանքն այդքան էլ արժեք չունի: Եթե ես ձեռքերս ծալած, նստած ասում եմ. «Տե՛ր Աստված, խնդրում եմ բուժիր այսինչ հիվանդին» և ինքս ոչ մի զոհողության չեմ գնում, ապա դա նույնն է, թե ուղղակի լավ խոսքեր եմ ասում (քամուն եմ տալիս դրանք): Իսկ եթե ես սեր ունեմ, զոհաբերություն, ապա Քրիստոս դա տեսնելով՝ կկատարի խնդրանքս, եթե իհարկե այն ի բարօրություն ուրիշի է լինելու: .....
Հիվանդ երեխաները
- Հա՛յր, այն հիվանդ երեխան, որին այսօր ծնողները բերեցին, շատ է տանջվում: - Ոչինչ, նրա հիվանդությունը կամաց-կամաց կանցնի:  Բայց հետո ողջ կյանքում զգայունությունը կմնա և նա կհիշի իր հիվանդությունը: Այդ զգայունությունն օգնելու է նրան հոգևոր առումով: - Հա՛յր, սպիտակարյունությամբ հիվանդ երեխաները նույնպես շատ են տառապում: - Այդպիսի երեխաներին Սուրբ Հաղորդությունն է շատ օգնում: Բազմաթիվ երեխաներ են Սուրբ Հաղորդության միջոցով բուժվել իրենց .....
Հիվանդների խնամքը
Երեկ երեկոյան, երբ վանք էի գնում հսկմանը մասնակցելու, տեսա, որ մի անկյունում մի հայր է կանգնած հաշմանդամի սայլակում նստած իր փոքրիկ որդու հետ: Մոտեցա նրանց, գրկեցի ու համբուրեցի փոքրիկին: «Գիտե՞ս, որ դու հրեշտակ ես»,- հարցրեցի նրան: Իսկ նրա հայրիկին ասացի. «Քեզ համար մեծ պատիվ է հրեշտակին խնամելը: Ուրախացեք, որովհետև երկուսդ էլ Դրախտ եք գնալու»: Նրանց դեմքերն ուրախությունից փայլեցին, որովհետև աստվածային մխիթարությունն զգացին: Նրանք, .....
Հիվանդի տառապանքն ու վստահությունն առ Աստված
- Հա՛յր, արդյոք ճի՞շտ է վարվում այն մարդն, ով ծանր հիվանդացել է ու որոշել իրեն ամբողջությամբ Աստծուն վստահել: - Եթե նա (ուրիշների հանդեպ) պարտավորություններ չունի, ապա կարող է անել այնպես, ինչպես ուզում է: Սակայն, եթե նա պարտավորություններ ունի ուրիշների հանդեպ, ապա այդ մարդկանցից է արդեն կախված, թե պե՞տք է արդյոք բժիշկների օգնությանը դիմի, թե իրեն Աստծո ձեռքը հանձնի: Ես էլ ոչ իմ սեփական կամքով բժշկի գնացի... Ինչպես բժիշկն ասաց, եթե ես չգնայի .....
Ուրիշի ցավին մասնակից լինելը
Երբ մարդ ցավ է զգում իր մերձավորի համար, ապա դա որոշակի կերպով Աստծո գորովն է շարժում: Աստված ուրախանում է, որովհետև այդպիսի մարդն, իր սիրով, ցույց է տալիս, որ սերտ կապի մեջ է Աստծո հետ և դա նրան աստվածային մխիթարություն է բերում: (Եթե այդ աստվածային սփոփանքը չլիներ) մարդ չէր կարողանա տանել մերձավորի համար զգացած ցավը: - Հա՛յր, ինչպե՞ս կարող ենք ուրիշի ցավը զգալ: - Եթե դու նույնպես ցավ ես զգում, ապա ուրիշ մարդու ցավի մասին ես մտածում, փոխարինում .....
Ցավի նկատմամբ վերաբերմունքը
- Հա՛յր, ո՞ր ցավն եք անտանելի անվանում: - Այն ցավը, որի ժամանակ արցունքներ են հոսում: Դա զղջման կամ ուրախության արցունքներ չեն: Ի՞նչ եք կարծում, այդ արցունքները ո՞ր կարգին կարելի է դասել: - Միգուցե մարտիրոսությա՞ն: -  Իհա՛րկե մարտիրոսության կարգին: - Հա՛յր, երբ ես ուժեղ ցավ եմ ունենում, ապա դժվար է լինում «Փա՜ռք Քեզ, Տեր» ասել: - Ինչո՞ւ է դժվար: Մտածիր այն մասին, թե ինչերի դիմացավ Քրիստոս: Ծեծ, ստորացում, մտրակում, խաչելություն*: .....
Համբերություն ցավի մեջ
Երբ հիվանդանում ենք, ապա ավելի լավ է մեզ լիովին Քրիստոսին հանձնենք: Պետք է մտածենք, որ ցավի պահին մեր հոգին համբերության և փառաբանության կարիքն ավելի շատ ունի, քան «պողպատե» մարմնում, որի օգնությամբ կարող ենք ֆիզիկական մեծ սխրանքներ գործել: Քանի որ, առանց հասկանալու, փառասիրության և պարծենկոտության վտանգի մեջ ենք հայտնվում այդ սխրանքների պատճառով, որովհետև մեզ կարող է թվալ, թե ունակ ենք սեփական «հեծելազորային գրոհով» դրախտը .....
Հիվանդության համար տրվող երկնային վարձքը
- Ինչպե՞ս է մայրդ: - Վատ է, Հա՛յր: Ժամանակ առ ժամանակ ջերմությունը շատ է բարձրանում և դա նրան անտանելի ցավ է պատճառում: Նրա մաշկը ճաքում է, պատվում վերքերով և գիշերները չի կարողանում քնել: - Գիտես այդպիսի մարդիկ մարտիրոսներ են: Եթե ոչ ամբողջովին, ապա կիսով չափ՝ հաստատ: - Հա՛յր, նրա ողջ կյանքը մի ամբողջ տառապանք է: - Նշանակում է այն վարձքը, որ կստանա, կրկնապատիկ կլինի: Գիտե՞ս, թե որքան է ստանալու: Դրախտը երաշխավորված է: Տեսնելով, որ մարդ կարող .....
Հիվանդություններն օգնում են մարդկանց
- Հա՛յր, ի՞նչ է նշանակում «քեզ բարի Դրախտ» արտահայտությունը: - Քեզ բարի ճանապարհ դեպի Դրախտ: - Իսկ միգուցե այդ արտահայտությունը նշանակում է. «Մաղթում եմ, որպեսզի բարի Դրախտում հայտնվես»: - Դու երբևէ լսե՞լ ես, որպեսզի ինչ-որ մեկը ոչ բարի Դրախտի մասին խոսի: Սակայն ինչ էլ պատահի, քաղցր Դրախտ հասնելու համար, մարդ այս կյանքում պետք է շատ դառնություն ճաշակի: Այսպես նա իր անցած փորձությունների «ելքի անձնագիրը» կունենա ձեռքին: .....
Մեր փոքր և մեր մերձավորների մեծ փորձությունները
Մեզ պատահած յուրաքանչյուր գայթակղության ամենալավ դեղամիջոցը մեր հարազատների ավելի ծանր փորձություններն են: Միայն պետք է դրանք համեմատել մեզ պատահածի հետ և նրանց միջև եղած մեծ տարբերությունը տեսնել և այն մեծ սերը, որ Աստված է ցույց տվել՝ փոքր փորձություն թույլ տալով մեզ համար: Այդպես վարվելով՝ մենք շնորհակալ կլինենք Նրան, ցավ կապրենք մեր մերձավորի համար, ով ավելի շատ է տառապում, քան մենք և սրտանց կաղոթենք, որպեսզի Աստված օգնի նրան: Օրինակ՝ .....
Երախտամոռություն՝ Աստծո սիրո դիմաց
- Հա՛յր, փորձությունները միշտ ի օգուտ մարդկանց են լինո՞ւմ: - Կախված է այն բանից, թե մարդն ինչպես է փորձություններին վերաբերվում: Նրանք, ովքեր բարի տրամադրվածություն չունեն՝ սկսում են հայհոյել Աստծուն փորձությունների ժամանակ: «Ինչո՞ւ դա ինձ հետ պատահեց,- տրտնջում են այդպիսի մարդիկ,- Տե՛ս, ախր ուրիշների մոտ ամեն ինչ այնքա՜ն լավ է: Ի՞նչ Աստված է, որ թույլ է տալիս այս ամենը»: Այդպիսի մարդիկ «մեղա՜ Քեզ Տեր» չեն ասում, բայց տանջվում .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․