Գրքեր

Ընտանիքներին
Շքեղությունը սպանում է վանականներին
- Հա՛յր, իսկ վանքն ի՞նչ աստիճանի կարելի է զարդարել: - Մեր օրերում որքան ամեն ինչ պարզ լինի, այնքան ավելի լավ, որովհետև այժմ Բյուզանդիայում չենք ապրում: - Օրինակ՝ պատկերակալը, ի՞նչ զարդանկար պետք է ընտրել դրա համար: - Իհա՛րկե վանական: Ուրիշ էլ ի՞նչ: Թող ամեն ինչ հնարավորինս պարզ ու համեստ լինի: Երանելի Պախոմիոսը (1) թեքեց վանքի սյունը, որպեսզի մարդիկ իր ձեռքի գործով չհիանան: Հիշո՞ւմ եք այդ դեպքը: Իր մենաստանում Երանելին մեծ ջանքերի շնորհիվ .....
Դիակիզում
Հայ ժողովուրդը մահացած մարմնի նկատմամբ վերաբերմունքի ի՞նչ փուլեր է անցել մինչև թաղման կարգը որդեգրելը: Պեղումները ցույց են տալիս, որ հայ ժողովրդի մոտ ավելի շատ տարածված է եղել հողի մեջ թաղումը, իսկ դիակիզումն ամենայն հավանականությամբ չի գործածվել, քանի որ այդ պարագայում պիտի լինեին համապատասխան մոխրային կուտակումներ, որպիսիք չեն հայտնաբերվել: Հրեաների մոտ, ի տարբերություն հայերի, կիրառվել է և՛ թաղումը հողի մեջ, ինչպես նաև թաղումը քարանձավում` .....
Արհեստական վիժեցման, փոխնակ մայրության և արհեստական ճանապարհով ծնված երեխաների մկրտության մասին
Հղիության արհեստական ընդհատումն օրենքով արգելված չէ Հայաստանում: Ինչպիսի՞ն է Հայ Առաքելական Եկեղեցու դիրքորոշումը: Դեռևս քրիստոնեության վաղ շրջանում հաստատված եկեղեցական կանոններն արգելում են արհեստական վիժեցումը: Բարսեղ Կեսարացու կանոններով արհեստական վիժեցումը կապվում է երկու մեղքի հետ` ինքնասպանության և մարդասպանության: Արհեստական վիժեցման գնացող կինը վտանգում է իր կյանքը, իսկ կյանքն Աստծո կողմից տրված պարգև է յուրաքանչյուր .....
Հաղորդակցություն դժոխքին
Լեհաստանի կաթոլիկ եպիսկոպոսները Հելոուինը դատապարտող դիրք են գրավել, ասելով, որ այն հեթանոսական տոն է՝ իր սատանայական էությամբ երեխաների համար վտանգավոր, և դիմել են հավատացյալներին՝ կոչ անելով հրաժարվել դրանից: Օրինակ՝ արքեպիսկոպոս Անջեյ Ձիեգան հովվական ուղերձ է հղել իր թեմի քրիստոնյաներին, որում ասվում է, որ Հելոուինի զվարճանքների ետևում քրիստոնեկան կյանքը քայքայելու նպատակ է թաքնված: Հելոուինն իրենից մի շարք հնարքներ է ներկայացնում՝ .....
Զրկանքները շատ են օգնում մարդկանց
- Հա՛յր, մարդիկ այսօր ինչո՞ւ են այդքան տառապում: - Որովհետև խուսափում են աշխատանքից: Հարմարավետություն, ահա, թե որն է մարդկանց հիվանդությունների և տառապանքի պատճառը: Մեր ժամանակաշրջանում հարմարությունները բթացրել են մարդկանց: Իսկ փափամազիկությունն ու քնքշակեցությունը բազմաթիվ հիվանդություններ են իրենց հետ բերել: Առաջ մարդիկ որքա՜ն էին տանջվում, երբ ցորեն էին աղում: Ինչպիսի՜ աշխատանք էր, բայց ախր այն ժամանակվա հացն էլ որքա՜ն քաղցր էր: .....
Մարդկանց սրտերն էլ են պողպատից դարձել
Մարդկային հարմարությունները բոլոր սահմաններն անցել են և այդ պատճառով էլ դժվարությունների են վերածվել: Բազմապատվել են մեքենաները՝ բազմապատկվել են հոգսերը: Մեքենաներն ու երկաթի կտորներն արդեն իրենք են մարդուն թելադրում՝ հենց իրեն մեքենայի վերածելով: Այդ պատճառով էլ մարդկանց սրտերը պողպատյա են դարձել: Ներկայումս գոյություն ունեցող բոլոր տեխնիկական միջոցների առկայության դեպքում մարդու խիղճն անմշակ է մնացել: Հնում մարդիկ կենդանիների .....
Այդ ոչինչ, որ ողջ մթնոլորտն աղտոտել են, ոսկորներն են նրանց խանգարում
- Հա՛յր, ասում են պատրաստվում են ննջեցյալների դիակներն այրել` «հիգիենայի պահպանման և հողատարածքների տնտեսման նկատառումներով»: - Հիգիենայի պահպանման համա՞ր: Մի դրա՜նց տեսեք: Եվ չե՞ն ամաչում, որ այդպես են խոսում: Որ ողջ մթնոլորտն աղտոտել են, այդ ոչինչ, ոսկորներն են նրանց խանգարում: Բայց չէ՞ որ, ամեն ինչից զատ, դրանք նաև լվացվում, մաքրվում են: Իսկ «հողատարածքների տնտեսման» համար, մի՞թե ողջ Հունաստանում՝ իր բոլոր անտառներով հանդերձ, .....
Մարդիկ կորցրել են համբերությունը
- Հա՛յր, ինչո՞ւ այսօր համբերություն չունենք: - Այն, ինչ այսօր է տեղի ունենում՝ մարդկանց օգուտ չի բերում: Նախկինում և՛ կյանքն էր խաղաղ, և՛ մարդիկ էին խաղաղ, շատ տոկուն էին ու համբերատար: Այսօր աշխարհ մտած այդ շտապողականությունը մարդկանց անհամբեր է դարձրել: Նախկինում մարդը գիտեր, որ հունիսի վերջից է սկսելու ուտել լոլիկ: Նրա մտքով էլ չէր անցնում ժամանակից շուտ լոլիկ ուտել: Մարդիկ մինչև օգոստոս սպասում էին, որպեսզի ձմերուկ ուտեն, գիտեին երբ .....
Երեխաների ամենամեծ Պաշտպանը
Քրիստոնյա ծնողների համար հստակ է այն, որ իրենց գորովագութ սիրո և պաշտպանության կողքին իրենց երեխաների ամենամեծ պաշտպանն ու պահապանն Արարիչ Տերն է: Ուստի դեռ փոքրուց նրանք իրենց երեխաներին սնում և մեծացնում են Երկնավոր Հոր սիրով և խոսքով, այսինքն՝ երեխաների մտավոր և ֆիզիկական ուժերի զարգացմանը զուգահեռ չեն մոռանում նաև նրանց հոգու և հոգևոր կյանքի մասին: Նրանց համար սուրբ պարտականություն է երեխաներին քրիստոնեական ոգով դաստիարակելը՝ .....
Ծնողական անեծքը մեծ ազդեցություն ունի
Իմացեք, որ ծնողի անեծքը կամ նույնիսկ (ուղղակի) վրդովմունքն ուժեղ ազդեցություն ունի: Եվ եթե նույնիսկ ծնողները չեն անիծել իրենց զավակներին, այլ ուղղակի զայրացել են նրանց պատճառով, ապա վերջիններս մի լուսավոր օր չեն ունենում այլևս, նրանց ողջ կյանքը տառապանք է դառնում: Հետագայում այդպիսի երեխաները շատ են տառապում իրենց ողջ երկրային կյանքի ընթացքում: Մյուս կայնքում, իհարկե, ավելի հեշտ է լինում նրանց համար, քանի որ իրենց տառապանքներով վճարում .....
Արդար մարդը դեռևս այս կյանքում է վարձքի արժանանում
Ես այնպիսի հոգիներ եմ տեսել որոնք բարի մտքերով էին համբերում անարդարությանը, և Բարեշնորհությունը ողողում էր նրանց այս կյանքում՝ չնայած որ անարդարացի վերաբերմունքի էին արժանացել ուրիշների կողմից: Շատ տարիներ առաջ մի ակնածալից քրիստոնյա՝ պարզ ու բարի մի մարդ, այցելության եկավ ինձ: Նա ինձ խնդրեց աղոթել իր զավակների համար, որպեսզի Քրիստոս լուսավորի նրանց ու երբ չափահասության հասնեն՝ չդժգոհեն իրենց ազգականներից այն մեծագույն անարդարության .....
Տատիկների մասին
Մի տատիկ կար: Մի քիչ տարօրինակ էր: Բոլորը նրան «կոնֆետաման» էին կոչում: Նա, առանց մի բառ ասելու, եկեղեցում եղող բոլոր երեխաներին կոնֆետ էր հյուրասիրում, երբեմն մեծահասակներին էլ էր մոտենում: Բոլորը նրան մի քիչ «ցնդած» էին համարում: Բայց, երբ նա մահացավ, նրա հոգեհանգստին քսան քահանա ու տասնչորս սարկավագ եկան՝ իրենց մեծ ընտանիքների հետ միասին: Պարզվում է, որ այս տատիկի հետ հանդիպումն այնքան էր տպավորվում մանկիկների հիշողության .....
Ինչպիսի խաբեբա է դարձել աշխարհը
Մարդկանց չարությունը բոլոր սահմաններն անցել է: Մարդիկ ձգտում են խաբել միմյանց և խաբեությունը նվաճում են համարում: Իսկապես որ ինչպիսի՜ խաբեբա է դարձել աշխարհը: Ամեն ինչ անբարեխղճորեն են անում, անորակ, բայց ավելի շատ փող են վերցնում, քան՝ առաջ: Եվ դա ամեն ինչին է վերաբերվում: Մի անգամ մեկը լոլիկի սածիլներ բերեց ինձ համար: Յուրաքանչյուր սածիլ պոլիէթիլենային փոքրիկ պարկի մեջ էր դրված, որում սևահող ու խոշոր ավազ էր լցված, որպեսզի խոնավությունը .....
Ամեն գնով պետք է պահպանել հոգու խաղաղությունը
Նևրոզների սրընթաց աճը 20-21-րդ դարերում ոչ միայն սթրեսների ու գիտատեխնիկական առաջընթացի տեղեկատվական ծանրաբեռնվածության, այլև ամենից առաջ մեղքի տարածման լայնածավալ համամարդկային սահմանների ընդգրկման հետևանք է: Պատմության ընթացքում միշտ էլ եղել են բնական աղետներ, պատերազմներ և տարատեսակ փորձություններ, սակայն հարց է առաջանում, թե ինչու են ներկա ժամանակներում նյարդային խանգարումներն ավելի շատ, քան անցյալ դարերում: Կարծում ենք` ներկա .....
Հոգևոր խոնարհություն և աստվածային սեր. ահա մեծագույն զենքերը
(պատմություն ժամանակակից ականատեսների աչքերով) Քրիստոնեական ապրելակերպի նվազումը և օկուլտիզմի մեծացումը դիվահարության ընդհանուր խնդիրներից են, հատկապես երիտասարդության շրջանում: Քրիստոնեությունից հեռացած մարդը երբեմն նույնիսկ կարող է տառապել սատանայից առանց պատճառի, որևէ պատճառով, մեղքի դեպքում: Մենք բոլորս խոցելի ենք և սատանայի կողմից փորձության ենթարկվելուց զերծ չենք: Հայր Գաբրիելը նշում է, որ սովորաբար դիվահարության գլխավոր .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․