Գրքեր

Ընտանիքներին
Վերադարձ դեպի Երկնավոր Հայրը
Մարդիկ ձգտում էին հանդիպել և զրուցել ազգությամբ սերբ Հայր Թադեոս վարդապետ Վիտովնիցկու հետ, որովհետև նրանից բխում էր Աստծո թագավորության խաղաղությունը, ուրախությունն ու սերը և հաղորդակից դարձնում իր շրջապատին: Նա 20-րդ դարի սրբակյաց անձանցից մեկն էր, որ օգնել է բազմաթիվ մարդկանց` օժտված լինելով աստվածալույս մարգարեության և բժշկության պարգևներով: Զրույցներից մեկի ժամանակ նա ասում է, թե ինչ է դեպրեսիան: Այն մտքերի համակցություն է: Մարդը .....
Հոգևոր գանձեր ձեռք բերելու ճանապարհին
Հարստության հանդեպ մոլուցքը խանգարում է մարդուն քայլելու դեպի Աստված տանող ճանապարհով: Իր խրատներում և առակներում Հիսուս Քրիստոս բազմիցս զգուշացնում է մարդկանց հեռու մնալ երկրային հարստության հանդեպ կապվածությունից և այդ մասին ուղղակիորեն ասում է. «Ձեզ համար հարստություն մի՛ դիզեք երկրի վրա, որտեղ ցեցն ու ժանգը փչացնում են, կամ գողերը, ձեր պատը քանդելով, ներս են մտնում և գողանում այն: Այլ ձեր հարստությունը երկնքո՛ւմ դիզեցեք, որտեղ .....
Պետք է բարի հոգս ձեռք բերենք
Նախ և առաջ պետք է Աստծո Արքայությունը փնտրենք: Դա՛ պետք է մեր հոգսը լինի, իսկ մնացածը ավելիով կտրվի (Մտթ. 6:33, Ղուկ. 12:13): Եթե մարդն ինքն իրեն կորցնում է այս կյանքում, ապա կորցնում է իրեն հատկացված ժամանակը, զուր տեղն է վատնում այն: Եթե չի կորցնում և պատրաստվում է մյուս կյանքին, ապա նրա երկրային կյանքն իմաստ ունի: Եթե մյուս կյանքի մասին մտածես, ապա շատ բան է փոխվում: Իսկ այստեղ հարմար դասավորվելու մասին մտածելով՝ մարդը տանջվում է, ուժասպառ լինում .....
Հոգևոր կյանքի յոթ աստիճաններն ըստ Օգոստինոս Երանելու
Քրիստոնեական ժառագնության մատյանները թերթելիս նկատում ենք, որ հոգևոր հայրերը հոգևոր կյանքի վերաբերյալ բավականաչափ աշխատություններ են փոխանցել, որոնք յուրաքանչյուր անհատի կարող են ծառայել Աստծուն մոտենալու համար` իբրև երկնային լույսով լեցուն ուղեցույցներ դեպի Երկնքի Արքայություն, որովհետև խավարով պատված աշխարհում այդ հոգևոր հայրերը նման են երկնքից կախված հրափայլ կանթեղների` բոցավառված Սբ. Հոգու հավիտենականության լույսով: Հոգևոր .....
Ա տառն ամբողջ էջով
Այն բոլոր նամակներում, որ ստանում եմ, մի բառ է դուրս լողում առջևի պլան և իմ սիրտը մխրճվում: Այդ բառը մեղքն է: Մեղքի զգացումը խեղդում է բոլորին, կեղեքում նրանց ու շատ է ճնշում, և նրանք չեն զգում այն ներքին ազատությունը, որ Քրիստոս է տալիս նրանց մեղքերի թողությունից հետո: Այնպիսի զգացում ունեմ, որ երբեմն դիմում եմ մարդկանց, ովքեր չեն զգացել այն հանգստավետությունը, որ Տերն է պարգևում մեր սրտերին: Ողջ ժամանակ ասում ենք, որ Աստծո զավակներն ենք, .....
Հավատքը և հոգու ուժերը
Հաճախ կարող ենք լսել մարդկանցից, թե հավատում են Աստծուն, բայց պետք է ուշադրություն դարձնենք, որ հավատքը պարզապես համաձայնություն և կարծիք չէ, թե Աստված գոյություն ունի, այլ ձգտում և ջանք փոխվելու` հրաժարվելով հին կյանքից և քայլելով նոր կյանքով (Հռոմ. 6.4)` իբրև օրինակ ունենալով Քրիստոսի կյանքը, թե ինչպես էր ապրում և գործում: Այս ամենը էական նշանակություն ունի Աստծուն մոտենալու և Նրա հետ հաղորդակցության մեջ լինելու համար: Հոգևոր կյանքում .....
Բազմաթիվ հոգսերի պատճառով մարդը մոռանում է Աստծուն
- Հա՛յր, իսկ մի՞շտ է, որ հոգսը մարդուն հեռացնում է Աստծուց: - Լսի՛ր, թե քեզ ինչ կասեմ. երբ հայրը մոտենում է խաղով տարված երեխային ու քնքշորեն շոյում նրա գլուխը, ապա վերջինս, խաղով տարված լինելով, նույնիսկ չի էլ նկատում դա: Նա հայրական փաղաքշանքը կնկատի [այն ժամանակ], երբ մի փոքր կտրվի խաղից: Այդպես էլ մենք, որևէ հոգսով զբաղված լինելով, չենք կարողանում Աստծո սերը զգալ: Չենք զգում այն, ինչ Աստված տալիս է մեզ: Ուշադիր եղի՛ր, թանկագին ուժերդ զուր .....
Նյարդերը թաքնված եսասիրություն են, մաս 2-րդ
Մեր յուրաքանչյուր գործողություն իր մեջ կա՛մ խոնարհություն է պարունակում, կա՛մ՝ եսասիրություն: Լավ է, որ ամեն ինչում խոնարհություն լինի, որևէ փոքր բանից սկսել և խոնարհությամբ ու բնական կերպով անել դա, իսկ հետո աստիճանաբար ընդլայնել գործողությունների շրջանակը: Չեմ ասում, որ հանգստանաք, թուլանաք, ոչ էլ ներշնչում եմ, որ պետք չէ ոչինչ անել: Միայն ասում եմ, որ պետք չէ հույսը դնել այն բարի գործերի վրա, որ անում ենք, և ասում եմ, որ պետք է դրանք ճիշտ .....
Նյարդերը թաքնված եսասիրություն են, մաս 1-ին
Մի մարդ Հայր Պաիսիոսին ասաց. - Ես ողջ օրը քնում եմ: Ծերն ի պատասխան ասաց. - Սարսափելի չէ, քանի դեռ քնած ես՝ մեղք չես գործում: Ի՞նչ մարդիկ են այդ սրբերը, նույնիսկ սխալները, մեղքերն ու ցնորամտություններն են բարի մտքի վերածում, երբ դրանք բաց ենք անում նրանց առջև, որովհետև խոնարհ են: Խոնարհությունը նրանց հնարավորություն է տալիս ամեն ինչին գեղեցիկ տեսանկյունից նայել, գլուխը խոնարհել և իրենց մեզ պես ամբարտավան չպահել ու ասել. - Լսի՛ր, թե քեզ .....
Գնոստիկության թպրտացող ոգին, անտրոպոսոֆիա և վալդորֆյան մանկավարժություն
«Յուրաքանչյուր աստվածացման ճանապարհի գիտելիք կամ ճանաչողություն, որը հայտնված չէ Քրիստոսով և հիմնված չէ Քրիստոսի դավանության վրա, սատանայից է»։ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան («Ես եմ ճանապարհը. Քրիստոնեության և յոգայի, թեոսոֆիայի, անտրոպոսոֆիայի աստվածճանաչողական համակարգերի ընդհանուր ուրվագծեր և քննական-համեմատական տեսություն» գրքից։ Գանձասար, 1995թ.)   Այս հոդվածում ցանկանում ենք ներկայացնել վալդորֆյան մանկավարժության .....
Մեղքերի և հիվանդությունների առնչությունը
Ընդհանուր առմամբ նշվում է, որ հիվանդություններն առաջանում են մեղքերի հետևանքով, հատկապես, երբ անձը համակված է այս կամ այն մեղավոր կրքով: Այդ կրքերը մեղքերի ներքին արտահայտություններն են, որոնք անհատի արտաքին կյանքում արտահայտվում են արարքներով: Սրբակյաց սերբ վարդապետ Թադեոս Վիտովնիցկին նշում է, որ հիվանդությունը մտքի անկման մեջ է: Սբ. Գրիգոր Տաթևացին գրում է, որ նախ ամեն մեղքի սերմը սրտի խորհուրդի մեջ է տնկվում, ապա ծլում է, աճում, դառնում .....
Միանգամից շատ գործ չձեռնարկենք
Մարդիկ այսօր պարզ կյանքով չեն ապրում: Այդ պատճառով էլ նրանց ուշադրությունը շատ է շեղվում: Նրանք միանգամից շատ բան են ձեռնարկում և թաղվում են բազմաթիվ հոգսերի մեջ: Իսկ ես նախ մեկ կամ երկու գործ եմ ավարտում և հետո միայն սկսում եմ ուրիշ գործերի մասին մտածել: Երբեք միանգամից շատ գործ չեմ ձեռնարկում: Այժմ ինչ-որ մի բանի մասին եմ մտածում: Առաջինն ավարտելով՝ կսկսեմ երկրորդի մասին մտածել: Որովհետև եթե առաջինը չավարտած, երկրորդը սկսեմ՝ հանգիստ չեմ .....
Մի՛ դատիր
Երբ այգեպանը նկատում է ծառերի վրա չորացած ճյուղերը, դրանք կտրում է, որպեսզի ծառերն ավելի առողջ ու ծաղկուն, բերքառատ դառնան: Նա չի կտրում ծառերը, այլ միայն չոր ճյուղերը: Երբ բարեխիղճ բժիշկը տեսնում է հիվանդ մարդուն, ձգտում է ամեն ինչ անել, որպեսզի հիվանդն առողջանա: Նա ոչ թե դատում, դատապարտում է հիվանդին, այլ ձեռնամուխ է լինում օգնել, բժշկել: Երբ մարդ տեսնում է որևէ մեկի սխալը, մեղքը, անհրաժեշտ է այդպիսի մոտեցում ցուցաբերել, բայց կարող ենք արձանագրել, .....
Պարզեցրեք ձեր կյանքը
«Ի՜նչ բախտավոր են նրանք, որ պալատներում են ապրում ու բոլոր բարիքները վայելում»,- ասում են այս աշխարհի մարդիկ: Սակայն երանելի են նրանք, ում հաջողվել է իրենց կյանքը պարզեցնել, ազատվել աշխարհիկ կատարելագործման սեղմօղակից՝ այն բազմաթիվ հարմարություններից, որ հավասարազոր են բազմաթիվ դժվարությունների, և ներկայիս դարաշրջանի սարսափելի հոգեկան տագնապից: Մարդը տանջվում է, եթե չի պարզեցնում իր կյանքը: Իսկ պարզեցնելով՝ ազատվում է նաև այդ հոգեկան .....
Առողջության գրավականը
Այս երկրային ուղեծրից ներս ծնված յուրաքանչյուր հողեղեն էակ բախվում է մի անհերքելի, երբեմն բարձրաբերձ պատնեշի, որն անվանում ենք հիվանդություն: Այն երբեմն իր ձևախեղված վրձնով աղավաղում է անհատի հոգու հայելու երազանքների պատկերն ու ծրագրերը: Բազմաթիվ են մեկնաբանություններն ու բացատրություններն այս իրողության շուրջ, որը հաճախ մարդու մեջքին իջեցնում է տառապանքի ու ցավի ծանրոցը, որին երբեմն չդիմանալով՝ մարդ էակը դառնությամբ է լցվում և անհավասար .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․