Գրքեր

Ընտանիքներին
Անհանգստության մեղավորը
Իրական կյանքը լի է մարդկային անդորրը խաթարող անհանգստություններով: Անհանգստության պատճառները բազմազան են, իսկ արդյո՞ք բազմազան են նաև աղբյուրները: Որո՞նք են անհանգստությունից դուրս գալու կամ ապագայում այն մեղմելու ճանապարհները: Եթե հետևենք սբ. Հովհան Ոսկեբերանի հոգեշահ ճառին, ապա խաղաղաբեր ելքերը գտնելով՝ համարձակ կընթանանք նրանցով դեպի խաղաղության Աղբյուրը՝ Աստված: Երանելի հայրապետը ցավով նշում է, որ մարդիկ, անհանգստությունից .....
Իրական երջանկությունը մշտատև է
Ոմանք կարծում են, թե երջանկությունը մարմնավոր բարիքների մեջ է, ոմանք՝ արտաքին բարիքների, իսկ ողջամիտներն ու բարոյականության ուսուցիչ Արիստոտելն ապացուցում են, որ ճշմարիտ երջանկությունը հոգու բարիքների մեջ է: Իսկական երջանկությունը հոգու առաքինության պտուղն է: Առաջին հայացքից, միգուցե, ճոխությունը, հարստությունը, առողջությունը մարդու մարմնի համար օգտակար միջոցներ են, բայց մարդուն մշտական երջանկության մեջ պահելու երաշխիք չեն .....
«Փորձության ժամանակ Աստծուն փառաբանողը փորձությանը փախուստի է մատնում»
«Միշտ ուրա՛խ եղեք, անդադար աղոթեցեք: Ամեն բանի համար շնորհակա՛լ եղեք, որովհետև Աստված այդ է սպասում ձեզնից, որ միացած եք Հիսուս Քրիստոսին» (Ա Թես. 5։16-18),- ըստ Պողոս առաքյալի՝ ահա, թե ինչով պետք է լիացնել հոգին: Այսինքն՝ շնորհակալ լինել Աստծուն ամեն ինչի, ամեն ուրախության ու փորձության համար: Ինչքան անազնիվ է, երբ մարդ ուրախության մեջ մոռանում է շնորհակալ լինել Աստծուն, այնքան էլ վեհ ու ազնիվ է, երբ մարդ վշտի մեջ չի մոռանում երախտապարտ .....
Վիշտ ունեցողի մխիթարությունը
- Հա՛յր, որքա՜ն մեծ ուժ է հարկավոր մարդկանց, որպեսզի չվախենան հանկարծամահ լինելուց: - Եթե մարդիկ հասկացել են կյանքի գլխավոր իմաստը, ապա ուժ են գտնում մահվանը ճիշտ վերաբերվելու համար: Քանի որ կյանքի իմաստը հասկանալով՝ հոգևոր տեսանկյունից են վերաբերվում մահվանը: Գիտե՞ք, թե քանի՜-քանի՜ պատանի է ջարդուփշուր լինում մոպեդներով: Գիտե՞ք, թե քանի՜ երիտասարդ է ավտովթարի ենթարկվում մոտոցիկլետների վրա: Նրանք մոտոցիկլետը հետևի անիվի վրա են բարձրացնում .....
Խնդիրների լուծման ճիշտ միջոցները
Կյանքում պատահում են զանազան խնդիրներ, որոնց լուծման համար կարիք ունենք ճիշտ միջոցներ ձեռնարկելու, որովհետև կան նաև սխալ միջոցներ, որոնք հակաաստվածային և հակամարդկային են: Այս հոդվածի նպատակն է ծանոթացնել խնդիրների լուծման ճիշտ միջոցներին, որպեսզի, երբ կարիք ունենանք, գործածենք դրանք մեր առօրյայում: Այդ ճիշտ միջոցներն են. Աղոթելը: Կյանքում կան այնպիսի խնդիրներ, որոնք առանց ծնկաչոք աղոթքի և Աստծու անմիջական միջամտությունը խնդրելու .....
Ուրախության տեսակները
Մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ կարող ենք զանազան արդիական միջոցներով հեշտորեն իմանալ ամեն օր աշխարհի չորս ծագերում պատահած տխուր դեպքերի մասին, և դա կարող է ուղղակի և անուղղակի ձևով բացասական ազդեցություն թողնել մեր մտքի, սրտի և հոգու վրա: Սակայն, երբ մեր ձեռքն առնենք Աստծու խոսքը՝ Աստվածաշունչ մատյանը, այնտեղ պիտի տեսնենք ուրախության մասին հարյուրավոր համարներ, որոնք առնչվել են Աստծուն, մարդկանց, որոշ դեպքերի և այլն: Ուրախությունը, .....
Հոգևոր օրենքներն ու Աստծու սերը
- Հա՛յր, հոգևոր օրենքները մի՞շտ են անմիջապես գործում: - Նայած՝ երբ: Հաճախ մնում է միայն զարմանալ: Ինչ-որ մեկը հենց մի փոքր հպարտանում է, միանգամից անհաջողության է մատնվում, այսինքն՝ հոգևոր օրենքը կայծակնային արագությամբ է գործում: Օրինակ՝ միանձնուհին ապակիներն է լվանում և հպարտությամբ մտածում է, որ ինքն ավելի լավ է լվանում, քան մյուս քույրը: Հենց նույն պահին նրա ուշադրությունը շեղվում է (մի անհաջող շարժում) և ապակին փշրվում է: Իսկ ուրիշ .....
Ինչպես են գործում հոգևոր օրենքները
- Հա՛յր, ո՞ր օրենքներն են կոչվում հոգևոր: - Հիմա բացատրեմ: Ինչպես գոյություն ունեն բնության օրենքներ, այնպես էլ հոգևոր կյանքում կան հոգևոր օրենքներ: Ենթադրենք՝ մարդ մի ծանր առարկա է նետում վեր: Որքան ուժեղ և որքան վերև այն նետի, այնքան մեծ ուժով այդ առարկան ցած կընկնի ու կկոտրվի: Դա բնության օրենք է: Իսկ հոգևոր կյանքում մարդ իր հպարտությունից որքան վեր բարձրանա, այնքան ուժգին կլինի նրա հոգևոր անկումը և (հոգևոր առումով) կկոտրվի իր .....
Ծնողների ճիշտ վերաբերմունքն իրենց երեխաների հաշմանդամությանը
Կան մայրեր, որ հղիության շրջանում իմանալով, որ երեխան հաշմությամբ կամ մտավոր հետամնացությամբ է ծնվելու՝ աբորտ են անում և սպանում իրենց երեխային: Նրանք չեն մտածում, որ այդ երեխան էլ հոգի ունի: Շատ հայրեր ինձ մոտ են գալիս ու ասում. «Երեխաս թերի՞ պիտի լինի: Աստված ինչո՞ւ է այդպես վարվում: Դա իմ ուժերից վեր է»: Այդպիսի վերաբերմունքն ինչպիսի՜ անամոթություն է կրում իր մեջ Աստծու նկատմամբ, ինչպիսի՜ համառություն, ինչպիսի՜ եսասիրություն: .....
Երբ ջանքերը զուր են գործադրվում
Մարդու ձեռնարկած յուրաքանչյուր գործողություն, եթե նպատակաուղղված և իմաստալից չէ, ապա զուր են գործադրված ջանքերը: Օրինակ՝ հողագործը, եթե ճիշտ ժամանակին սերմեր չսերմանի և մոռանա ժամանակին ջրելու ու մշակելու մասին, ապա անպտուղ են լինելու նրա ջանքերը: Հոգևոր կյանքում էլ է այդպես. յուրաքանչյուր քրիստոնյայի մտածում, խոսք և գործ, եթե իմաստալից և Աստծու կամքի համաձայն չէ, ապա զուր են նրա ջանքերը հանուն փրկության: Եվ մարդը մեկ քայլով Աստծուն .....
Համբերությունը մարդուն լցնում է Աստվածային Երանությամբ
- Հայր, մարդը ինչպե՞ս պետք է իրեն պահի մեկի հետ, որը բարկացած ու բորբոքված է: - Համբերությամբ: - Իսկ եթե ես համբերություն չունե՞մ: - Ուրեմն պետք է գնալ ու գնել: Խանութներում վաճառվում է… Տե՛ս` երբ մարդը եռում է զայրույթից, նրան ինչ էլ ասես` ոչ մի օգուտ չի լինի: Այդպիսի պահերին ավելի լավ է լռել ու մտքում աղոթել: Աղոթքից նա կհանդարտվի, կհանգստանա և դրանից հետո արդեն կարելի է նրա հետ փոխհամաձայնության գալ: Նույնիսկ ձկնորսները ծով դուրս չեն .....
Հիվանդ երեխաները
- Հա՛յր, այն հիվանդ երեխան, որին այսօր ծնողները բերեցին, շատ է տանջվում: - Ոչինչ, նրա հիվանդությունը կամաց-կամաց կանցնի:  Բայց հետո ողջ կյանքում զգայունությունը կմնա, և նա կհիշի իր հիվանդությունը: Այդ զգայունությունն օգնելու է նրան հոգևոր առումով: - Հա՛յր, սպիտակարյունությամբ հիվանդ երեխաները նույնպես շատ են տառապում: - Այդպիսի երեխաներին Սուրբ Հաղորդությունն է շատ օգնում: Բազմաթիվ երեխաներ են Սուրբ Հաղորդության միջոցով բուժվել իրենց .....
Հիվանդության համար տրվող երկնային վարձքը
- Ինչպե՞ս է մայրդ: - Վատ է, հա՛յր: Ժամանակ առ ժամանակ ջերմությունը շատ է բարձրանում և նրան անտանելի ցավ է պատճառում: Նրա մաշկը ճաքում է, պատվում վերքերով, և գիշերները չի կարողանում քնել: - Գիտե՞ս՝ այդպիսի մարդիկ մարտիրոսներ են: Եթե ոչ ամբողջովին, ապա կիսով չափ՝ հաստատ: - Հա՛յր, նրա ողջ կյանքը տառապանք է: - Նշանակում է այն վարձքը, որ կստանա, կրկնապատիկ կլինի: Գիտե՞ս, թե որքան է ստանալու: Դրախտը երաշխավորված է: Տեսնելով, որ մարդ կարող .....
Երախտամոռություն՝ Աստծու սիրո դիմաց
- Հա՛յր, փորձությունները միշտ լինում են հօգո՞ւտ մարդկանց: - Կախված է այն բանից, թե մարդն ինչպես է փորձություններին վերաբերվում: Նրանք, ովքեր բարի տրամադրվածություն չունեն, սկսում են հայհոյել Աստծուն փորձությունների ժամանակ: «Ինչո՞ւ դա պատահեց ինձ,- տրտնջում են այդպիսիք։- Տե՛ս, ախր ուրիշների մոտ ամեն ինչ այնքա՜ն լավ է: Ի՞նչ Աստված է, որ թույլ է տալիս այս ամենը»: Այդպիսի մարդիկ «մեղա՜ Քեզ, Տեր» չեն ասում, բայց տանջվում են: Իսկ .....
Աստծու սիրտը ցավում է մարդկանց վշտերի համար
Ի՜նչ տառապանքներ են կրում մարդիկ: Որքա՜ն խնդիրներ ունեն: Որոշ մարդիկ այստեղ են գալիս, որպեսզի արագ՝ երկու րոպեում, ինձ պատմեն իրենց ցավի մասին և մի փոքր մխիթարություն ստանան: Մի տառապյալ մայր ասում էր. «Հա՛յր, պահեր են լինում, երբ այլևս ուժ չեմ ունենում համբերելու: Այդ ժամանակ խնդրում եմ. «Ի՛մ Քրիստոս, մի փոքր ընդմիջում տուր, իսկ հետո տանջանքները թող նորից գան»: Մարդիկ որքա՜ն կարիք ունեն աղոթքի: Բայց, դրանից բացի, յուրաքանչյուր .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․