Գրքեր

Ընտանիքներին
Ամեն գնով պետք է պահպանել հոգու խաղաղությունը
Նևրոզների սրընթաց աճը 20-21-րդ դարերում ոչ միայն սթրեսների ու գիտատեխնիկական առաջընթացի տեղեկատվական ծանրաբեռնվածության, այլև ամենից առաջ մեղքի տարածման լայնածավալ համամարդկային սահմանների ընդգրկման հետևանք է: Պատմության ընթացքում միշտ էլ եղել են բնական աղետներ, պատերազմներ և տարատեսակ փորձություններ, սակայն հարց է առաջանում, թե ինչու են ներկա ժամանակներում նյարդային խանգարումներն ավելի շատ, քան անցյալ դարերում: Կարծում ենք` ներկա .....
Հոգևոր խոնարհություն և աստվածային սեր. ահա մեծագույն զենքերը
(պատմություն ժամանակակից ականատեսների աչքերով) Քրիստոնեական ապրելակերպի նվազումը և օկուլտիզմի մեծացումը դիվահարության ընդհանուր խնդիրներից են, հատկապես երիտասարդության շրջանում: Քրիստոնեությունից հեռացած մարդը երբեմն նույնիսկ կարող է տառապել սատանայից առանց պատճառի, որևէ պատճառով, մեղքի դեպքում: Մենք բոլորս խոցելի ենք և սատանայի կողմից փորձության ենթարկվելուց զերծ չենք: Հայր Գաբրիելը նշում է, որ սովորաբար դիվահարության գլխավոր .....
Կանաչ աստվածաբանություն. պահպանելով բնությունը՝ պահպանում ենք ինքներս մեզ
Ցրտաշունչ ձմեռներ, շոգ ամառներ, կլիմայի կտրուկ, անսովոր  և անակնկալ փոփոխություններ: Երիտասարդացել և հաճախացել են սիրտ-անոթային, օնկոլոգիական հիվանդությունները, շնչառական ալերգիաների աճի միտում է  դիտվում, կարճատև են գարունը և աշունը, իսպառ վերանում են շատ կենդանիների հազվագյուտ տեսակներ: Սպանում ենք կենդանիներ զվարճության կամ հաճույքի համար: Խախտվել է էկոլոգիական հավասարակշռությունը: Երբևէ մտածե՞լ ենք, որ այս ամենը հետևանքն է .....
Դիվահարություն. Մի՞ֆ, թե՞ իրականություն
Քանի որ դարերի խորքից մեզ հասած վկայությունները հոգեղեն աշխարհի, այս դեպքում` խավարի հրեշտակների մասին, ներկայիս շատ մարդկանց երբեմն թվում են իբրև սոսկ պատմություններ, որոնք անիրական և մտացածին են, որոշեցինք ներկայացնել մեր ժամանակներում ապրող որոշ անձանց վկայությունները տվյալ երևույթի շուրջ, ովքեր ամենևին նպատակ չունեն հորինելու պատմություններ և դրանցով ճանաչում ձեռք բերելու, այլ ականատես են եղել, առնչվել, բախվել հոգեղեն իրականության .....
Մի՛ վախեցիր ուրախանալ
Ամեն մի մանրուքի վրա մի՛ բարկացիր Քանի՞ տարի է Եկեղեցում ես: Եվ ի՞նչ ես անում այսքան տարի: Առաջընթաց ունե՞ս: Փոփոխություններ տեսնո՞ւմ ես: Աճո՞ւմ ես: Թե՞ շարունակում ես անհանգստանալ, նյարդայնանալ, վիճել քեզ շրջապատող մարդկանց հետ և շարունակում ես արտաքին մարդ մնալ միայն, ում ետևում անկարգությունն ու սուտն են թաքնվում: Այդքան տարի Քրիստոսի հետ ես, իսկ արդյո՞ք հասել ես իրական բարոյականության ու պարզության: Արդյո՞ք դարձել ես իսկական մարդ: Այստեղ .....
Հոգանք մեր երեխաների հոգու փրկության մասին
Երեխան Աստծո պարգևն է ծնողներին և նրանց հիմնական նպատակը քրիստոնեական դաստիարակությամբ երեխային մոտեցնելն է Քրիստոսին: Ծնողը պատասխանատու է Աստծո առջև երեխայի հոգու համար, թե որքանով է ջանք թափել հավատի սերմեր սերմանելու և բարի պտուղներ ստանալու համար: Իսկ երբ ջանքերը բարի արդյունք են տալիս, Աստծո ողորմության ուրախությունը պատում է ծնողի սիրտը: Անհնար է հաջողությամբ պայքարել երեխայի սխալների դեմ, եթե այդ նույն սխալների մեջ ինքը ծնողն .....
Աստված մեզ բախտի քմահաճույքին չի թողնում
Այսօր մարդիկ այնպիսի (սարսափելի) վիճակում են գտնվում, որ անում են այն ամենն ինչ իրենց խելքին է փչում: Ոմանք դեղահաբերով են ապրում, ոմանք՝ թմրանյութերով: Կամ էլ պատրանքի մեջ հայտնված երեք-չորս հոգի մի նոր կրոն են ստեղծում: Սակայն համեմատաբար քիչ են հանցագործությունները, դժբախտ պատահարները, չարագործությունները: Աստված օգնում է մարդկանց: Հիշում եմ, մի անգամ մի կտրիճ իմ խուց մտավ ու հարցրեց. «Լսիր, կիթառ չունե՞ս»: Բավական չէ, որ հաշիշ է .....
Ինչպես են մարդիկ տանջվում
Մարդկային տառապանքը վերջ չունի: Համընդհանուր քայքայում է տիրում՝ ընտանիքներ, մեծահասակներ, երեխաներ... Ամեն օր սիրտս արյունով է լցվում: Տների մեծամասնությունը լի է դառնություններով, հուզումներով, անհանգստությամբ: Միայն, ըստ Աստծո կամքի ապրող մարդկանց տներում է լավ: Մյուսներում՝ մի տեղ ամուսնալուծություն է, մեկ ուրիշում՝ սնանկացում, կամ հիվանդություններ, կամ դժբախտ պատահարներ, մեկը հոգեմետ դեղեր է օգտագործում, մյուսը՝ թմրամիջոցներ... .....
Գալիք Ահեղ Դատաստանը
- Հա՛յր, հոգին ինչպե՞ս է մաքրվում: - Եթե մարդ ջանք է թափում Աստծո պատվիրանները պահելու ու կատարելու համար, եթե նա իր վրա աշխատում է, եթե մաքրվում է կրքերից, ապա նրա միտքը լուսավորվում է: Նա մտահայեցության բարձունքին է հասնում և նրա հոգին այնպիսին է դառնում, ինչպիսին նախաստեղծ մարդկանց անկումից առաջ էր: Մարդն այդպիսի վիճակում է գտնվելու մեռելների հարությունից հետո: Սակայն, կրքերից լիովին ազատվելով, մարդը կարող է իր հոգու հարությունն ընդհանուր .....
Ոչ լիարժեք ընտանիքի ազդեցությունը երեխայի անձի ձևավորման վրա
«Երեխաները երկրի բնական ծաղիկներն են, իսկ այդ ծաղիկներն առաջին հերթին աճեցնում են ընտանիքում՝ ծնողները»,- այդպես է արտահայտել իր միտքը Ա. Մ. Գորկին: Ընտանիքում է դրվում երեխայի զարգացման հիմքը: Ներկայումս ծնող-երեխա փոխհարաբերությունների հիմնախնդիրը կրում է երկակի դրսեւորում: Մի կողմից` դեռահասության տարիքում ծնողների հետ հուզական շփման պահանջմունքը գնալով ավելի ուժեղանում է. դեռահասը ծնողների հետ հաղորդակցվելու մեծ անհրաժեշտություն .....
Մահ՝ բաժանում ոչ երկար ժամանակով
Մենք պետք է հասկանանք, որ մարդն իրականում չի մահանում: Մահն ուղղակի մի կյանքից դեպի մյուսը տեղափոխումն է: Դա ոչ երկար ժամանակով բաժանում է: Օրինակ՝ եթե մարդը մի տարով արտասահման է մեկնում, ապա նրա հարազատները տրտմում են, որովհետև բաժանվում են մեկ տարով, կամ, եթե նա տասը տարով է մեկնում՝ նրանք տխրում են այդ տասը տարվա բաժանման պատճառով: Այս կերպ էլ մարդիկ պետք է նայեն մահվան հետևանքով իրենց սիրելիներից բաժանումին: Օրինակ՝ եթե տարեց մարդկանց .....
Երեխաների մահը
Մահվան և ապագա կյանքի մասին «…որպեսզի չտխրեք, ինչպես ուրիշները, որոնք հույս չունեն» (Ա Թեսաղ. 4:12)   - Հա՛յր, մի մայր իր երեխային կորցրել է ինը տարի առաջ: Այժմ խնդրում է Ձեզ աղոթել, որպեսզի նրան գոնե երազում տեսնի ու մխիթարվի: - Իսկ երեխան քանի՞ տարեկան էր: Փո՞քր էր: Դա նշանակություն չունի: Եթե երեխան փոքր էր և եթե մայրն այնպիսի վիճակում է գտնվում, որ իր հոգեկան անդորրը չի կորցնի նրա հայտնվելուց, ապա կհայտնվի: Պատճառն իր մեջ է, .....
Մահվան մահճում գտնվող հիվանդները
- Հա՛յր, մեզ խնդրել են մի մարդու համար աղոթել, ում կյանքը մի քանի օր մազից էր կախված, սակայն հոգին մարմնից չէր բաժանվում: - Ինչո՞ւ չէր բաժանվում: Նա իր մեղքերը խոստովանե՞լ էր: - Ոչ, խոստովանել չէր ուզում: Հա՛յր, այսինքն հոգու հեռանալու ժամանակ մարդու տանջանքների պատճառը նրա մեղսավոր վիճա՞կն է: - Ոչ, դա միանշանակ չէ: Միանշանակ չէ նաև այն, որ եթե մարդու հոգին նրանից հեշտ ու հանգիստ է դուրս գալիս, ապա նա լավ վիճակում էր գտնվում: Եթե նույնիսկ մարդիկ .....
Հոգեկան հիվանդությունները
- Հա՛յր, եթե մարդը մելամաղձության մեջ է ընկնում, ապա ի՞նչ պետք է անի, որպեսզի հաղթահարի դա: - Աստվածային մխիթարություն է անհրաժեշտ: - Իսկ ինչպե՞ս ստանալ այդ մխիթարությունը: - Մարդը պետք է «կառչի» Քրիստոսից, և Քրիստոս կտա նրան այդ մխիթարությունը: Բարեպաշտությունը հաճախ միահյուսվում է եսասիրության հետ: Մտագարների (շիզոֆրենիկների) մեծամասնությունը զգայուն հոգու տեր մարդիկ են: Ինչ-որ մի չնչին դեպք է տեղի ունենում կամ չեն կարողանում .....
Եթե մեռնել ես ուզում՝ չես մեռնում
- Հա՛յր, վերջնական ախտորոշումն արված է: Ձեր ուռուցքը չարորակ է: Դա քաղցկեղի վատագույն ձևերից մեկն է: - Ինձ մի թաշկինակ բեր, որ պար բռնեմ: «Մնաս բարով դժբախտ աշխարհ, առողջ եղիր» պարն եմ պարելու: Կյանքումս ոչ մի անգամ չեմ պարել, բայց այժմ ուրախությունից պարելու եմ, որ մահը մոտ է: - Հա՛յր, բժիշկն ասաց, որ Ձեզ նախ ճառագայթման են տանելու, որպեսզի ուռուցքը թուլացնեն, հետո վիրահատություն կանեն: - Պարզ է: Նախ ավիացիան է ռմբակոծելու, հետո բանակը .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․