Գրքեր

Ընտանիքներին
Ամուսինների հոգևոր կյանքը
- Հա՛յր, իսկ ի՞նչ անի կինը՝ ում ամուսինը հոգևոր կյանքով չի ապրում: - Թող իր ամուսնուն Հիսուսին վստահի ու աղոթի, որպեսզի նրա սիրտը մի քիչ փափկի: Ժամանակի ընթացքում Հիսուսն աննկատելիորեն «դեսանտ» կիջեցնի նրա սրտում, և ամուսինը կսկսի մտածել (կարևորի մասին): Իսկ հենց ամուսնու սիրտը մի փոքր փափկի՝ կինը կարող է խնդրել նրան, օրինակ՝ իրեն մեքենայով մինչև եկեղեցի տանել: Պետք չէ համոզել նրան, ասելով. «Ախր ինչո՞ւ եկեղեցի չես գալիս», այլ պետք .....
Աղոթքն ընտանիքում
- Հա՛յր, ամբողջ ընտանիքը միասի՞ն պետք է աղոթի երեկոյան: - Մեծահասակներն այդ հարցում պետք է մեծահոգի լինեն: Նրանք պետք է աղոթեն ու երեխաներին ասեն. «Եթե ուզում եք, ապա մի քիչ աղոթեք մեզ հետ»: Երբ երեխաները մի փոքր մեծանան, ապա աղոթքի նկատմամբ մի որոշակի կարգ կունենան, օրինակ՝ եթե մեծերը տասնհինգ րոպե են աղոթում, ապա երեխաները՝ երկու կամ հինգ, իսկ եթե ավելի շատ են ուզում, ապա թող աղոթեն, որքան ցանկանում են: Եթե ծնողներն ուժով են ստիպում .....
Առաքինությունների հոգևոր առաջընթացն ընտանիքում
- Հա՛յր, ընտանիքատեր մարդն ինչպե՞ս կարող է առաքինություններ զարգացնել իր մեջ: - Աստված դրա համար բարենպաստ հնարավորություններ է տալիս: Սակայն շատերը, չնայած խնդրում են Աստծուն, որ իրենց բարենպաստ հնարավորություններ ընձեռի առաքինությունները զարգացնելու համար, ինչ-որ դժվարության հանդիպելով՝ սկսում են տրտնջալ: Օրինակ՝ Բարեգութ Աստված, Իր անսահման սիրուց մղված, երբեմն Իր բարեշնորհությունը վերցնում է կնոջից, որն սկսում է ձևեր թափել և ամուսնու .....
Ծնողական օրհնություն
Ծնողական օրհնությունն ամենամեծ ժառանգությունն է, որ ծնողները թողնում են իրենց զավակներին: Այդ պատճառով էլ զավակները պետք է ջանան ստանալ այն: Տես, թե ո՜ւր հասավ Հակոբը հայրական օրհնությունը ստանալու համար: Հասավ այնտեղ, որ նույնիսկ ուլի մորթի հագավ (Ծննդ. 27): Հատկապես թանկագին է մայրական օրհնությունը: Մի մարդ ասում էր. «Իմ մոր յուրաքանչյուր խոսքը ոսկե դրամ է»: Վերջերս ինձ մոտ մի հույն էր եկել Յոհաննեսբուրգից: Գիտե՞ք, թե ինչ տպավորություն .....
Ծերերին խնամելու վարձքը
Ո՜ւր է գլորվել աշխարհը: Ե՛վ Ֆարասում և՛ Էպիրում նույնիսկ ծեր կենդանիներին էին խնամում: Դե ջորիներին հասկանալի է, թե ինչու (որովհետև դրանց միսը սնունդի մեջ չի օգտագործվում): Բայց ուտելի կենդանիներին նույնպես չէին մորթում, կենդանի էին թողնում: Օրինակ՝ տերերը պատվում էին այն ծեր ցլերին, որոնց օգնությամբ նախկինում հողը հերկում էին: Խնամում էին նրանց, հոգ էին տանում օր ծերության, ասելով. «Չէ՞ որ սրանք մեր կերակրողներն են»: Այսինքն այն աշխատանքային .....
Ինչպես երեխաները սիրեն ծնողներին՝ սեփական ընտանիքը ստեղծելուց հետո
Բարեգութ Աստված այնպես է դասավորել, որ ամուսինն ու կինն այնպիսի սիրով են կապվում, որ նույնիսկ իրենց ծնողներին են թողնում: Եթե այդ սերը չլիներ, ապա մարդիկ չէին կարողանա սեփական ընտանիք կազմել: Հենց որ երեխաներն իրենց սեփական ընտանիքն են կազմում (կամ վանական են դառնում)՝ ծնողների խնդիրն ավարտվում է: Դրանից հետո երեխաները ծնողներին միայն երկու բան են պարտական՝ մեծ հարգանք և այնքան սեր, որքան պետք է ծնողների հանդեպ տածել: Ես չեմ ասում, թե ամուսինն .....
Մինչ չափահաս դառնալը երեխաներին պետք է սահմանափակել
Որպեսզի երեխաները չսայթաքեն աշխարհի գայթակղիչ ու քաղցր բլրից, և հոգևոր ու բարոյական անկում չապրեն՝ նրանք որպես մեծագույն անհրաժեշտություն պետք է զգան մեծերի խորհուրդները՝ հատկապես պատանեկան բեկումնային տարիքում: Նրանք պետք է ընկալեն հնազանդության իմաստը: Պետք է հասկանան, որ ծնողներին հնազադվելու մեջ իրենց սեփական օգուտն է թաքնված. այնպես որ ուրախությամբ հնազանդվեն ու հոգևոր տարածության մեջ ազատ տեղաշարժվեն: Երբևէ խորհե՞լ եք այն .....
Որբ երեխաներ
- Հա´յր, եթե ընտանիքի գլուխը մահանում է, փոքր երեխաները պե՞տք է տեսնեն իրենց մահացած հոր մարմինը: - Չէ՛, պետք չի: Եթե նույնիսկ չափահաս մարդու մտերիմներից մեկն է մահանում, ապա միջոց ես փնտրում նրբանկատ կերպով դա հայտնելու նրան: Էլ ի՜նչ ասես երեխաների պարագայում: - Մինչև ո՞ր տարիքն ի օգուտ երեխաների չէ իրենց մահացած հարազատներին տեսնելը: - Դա երեխայից է կախված (բնավորությունից, հակումներից, տրամադրությունից): - Իսկ կարելի՞ է երեխաներին .....
Սուրբ Մկրտություն
- Հա´յր, իսկ ի՞նչ է լինելու Հյուսիսային Էպիրի* այն բնակիչների հետ, որոնք չմկրտված են մահանում: - Դե, նրանցից շատերն իրենց ծնողների կողմից մկրտվել են օդային Մկրտությամբ**: Իսկ շատերն այդ երկրներում օդային Մկրտություն են ստացել դայակներից կամ բուժքույրերից՝ ծննդատանը: Ես մի դեպք գիտեմ, երբ մի բուժքույր նորածնին մկրտել է ջրով լի թասի մեջ: Աստված տեսնում էր այդ կնոջ մղումը… Իսկ որքա՜ն Շնորհներ են ունենում նոր մկրտվածները: Մի անգամ, երեք .....
Պահապան հրեշտակը պահպանում է փոքրիկներին
- Հա´յր, Աստված ինչի՞ համար է ամեն մարդու Պահապան Հրեշտակ տալիս: Մի՞թե Նա՝ Ինքը չի կարող մեզ պահպանել: - Պահապան Հրեշտակն Աստծո հատուկ խնամքն է Իր արարածի նկատմամբ: Պահապան Հրեշտակը՝ դա Աստծո Նախախնամության արտահայտությունն է մարդու նկատմամբ: Եվ դրա համար մենք պարտական ենք Աստծուն: Հրեշտակները հատուկ կերպով են պահպանում փոքր երեխաներին: Ինչպե՜ս են պահպանում նրանց: Մի անգամ, փողոցում երկու երեխա էին խաղում: Նրանցից մեկն ուզում էր քարով .....
Մանկական տարիք
«Ծնողական օրհնությունը մեծագույն ժառանգություն է երեխաների համար: Այդ պատճառով էլ երեխաները պետք է ջանան ծնողական օրհնությանն արժանանալ»   - Հա´յր, ես նկատել եմ, որ երբեմն Սուրբ Պատարագի ժամանակ նորածինները ժպտում են: - Նրանք ոչ միայն Սուրբ Պատարագի ժամանակ են ժպտում: Նորածիններն անընդհատ կապի մեջ են Աստծո հետ, որովհետև անպաշտպան են: Հիշո՞ւմ եք, թե ինչ ասաց Քրիստոս մանուկների մասին: «…երկնքում նրանց հրեշտակները մշտապես .....
Հարկադրանքը երեխաներին օգուտ չի բերում
Որոշ ծնողներ շատ են ճնշում իրենց երեխաներին, նաև ուրիշների ներկայությամբ: Կարելի է կարծել իրենց երեխան բեռնակիր կենդանի է, որին ճիպոտով են քշում, որպեսզի գնա՝ առանց աջ կամ ձախ շեղվելու: Դա նույնն է, թե նրան բռնած պահեն սանձից և միևնույն ժամանակ ասեն. «Ազատ քայլիր»: Այնուհետև այդպիսի ծնողներն այնտեղ են հասնում, որ սկսում են ծեծել իրենց երեխաներին: Այսօր մի մայր էր եկել իր որդու՝ մի հաղթանդամ պատանու հետ: Նրա զավակը հիվանդ էր: «Ի՞նչ .....
Երբ նախատել և երբ գովել երեխային
Ծնողները պետք է շատ ուշադիր լինեն, որպեսզի երեխաներին երեկոյան չնախատեն, որովհետև երեկոյան երեխաներն իրենց վատ տրամադրությունը ոչնչով չեն կարող փարատել: Իսկ գիշերային խավարն էլ ավելի է մթագնում նրանց հոգեվիճակը: Երեխաներն սկսում են մտածել, թե ինչպես ավելի շատ դիմադրեն ծնողներին: Նրանց գլուխները սկսում են լցվել «պաշտպանության» զանազան տարբերակներով, նաև չարն է խառնվում դրան և այդ կերպ նրանք կարող են հուսահատության հասնել: Իսկ ահա .....
Օգնություն՝ ճշմարիտ ուղուց շեղված երեխաներին
Տանն անպայման պետք է սիրո և խաղաղության մթնոլորտ տիրի: Իր ընտանիքում թեկուզ մի փոքր էլ սեր ստացած երեխան, եթե նույնիսկ հանկարծ փախչի տանից, ապա միևնույն է կվերադառնա, երբ տեսնի, որ այլ տեղերում նա ոչ թե սեր է գտնում, այլ՝ կեղծավորություն միայն: Իսկ եթե նա հիշի տանը տեղի ունեցող անպարկեշտ տեսարանները, հայհոյանքն ու բռնությունը, ապա ինչպե՞ս պետք է նրա սիրտը ետ՝ դեպի տուն ձգվի: - Հա՛յր, եթե երեխան հեռանա տանից, ծնողներն ի՞նչ անեն: - Նրանք պետք .....
Միջավայրի ազդեցությունը երեխայի վրա
- Հա՛յր, ո՞ր տարիքից են երեխաները շրջապատի ազդեցության տակ ընկնում: - Երեխաներն արդեն օրորոցից են «պատճենում» իրենց ծնողներին: Նրանք տեսնում են այն, ինչ մեծերն են անում, «պատճենում են» և ձայնագրում իրենց մաքուր «ձայներիզի» վրա: Այդ պատճառով էլ ծնողները ջանադրաբար պետք է փորձեն արմատախիլ անել իրենց կրքերը: Այն փաստը, որ այդ կրքերից որոշները նրանք իրենց ծնողներից են ժառանգել, ոչինչ չի նշանակում: Նրանք Աստծո առաջ պատասխան .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․