Գրքեր

Ընտանիքներին
Աշխարհիկ հաջողությունը հոգուն աշխարհիկ տագնապ է բերում
Որքան շատ են մարդիկ հեռանում բնական, հասարակ կյանքից և շքեղությունն են ավելացնում, այնքան շատ է մարդկային տագնապը նրանց հոգում մեծանում: Իսկ Աստծուց ավելի ու ավելի հեռանալու արդյունքում ոչ մի տեղ հանգիստ չեն գտնում: Այդ պատճառով էլ անընդհատ անհանգիստ շրջապտույտի մեջ են, «խելագար անվի» շուրջը պտտվող հաստոցի հաղորդափոկի պես*: Նրանք արդեն Լուսնի շուրջ էլ են պտտվում, որովհետև նրանց հսկայական անհանգստությունը ողջ երկրագնդի վրա չի տեղավորվում: Աշխարհիկ .....
Անհանգստության մեղավորը
Իրական կյանքը լի է մարդկային անդորրը խաթարող անհանգստություններով: Անհանգստության պատճառները բազմազան են, իսկ արդյո՞ք բազմազան են նաև աղբյուրները: Որո՞նք են անհանգստությունից դուրս գալու կամ ապագայում այն մեղմելու ճանապարհները: Եթե հետևենք Սբ. Հովհան Ոսկեբերանի հոգեշահ ճառին, ապա խաղաղաբեր ելքերը գտնելով՝ համարձակ կընթանանք նրանցով դեպի խաղաղության Աղբյուրը՝ դեպի Աստված: Երանելի հայրապետը ցավալիորեն նշում է, որ մարդիկ, անհանգստությունից .....
Սիրո նվազման հետևանքով մարդու սրտում ծնվում է վախը
Երբ աստվածային սիրո լուսասփյուռ ճառագայթները մխրճվում են թանձր խավարի մեջ և թափանցում ամենուր, լույսի պայծառությունից մարդու սրտում հանդարտություն, ուրախություն, խաղաղություն է տիրում: Անհետանում է տագնապն ու անհանգստությունը, անորոշությունը և կասկածամտությունը, որովհետև լույսը պայծառացնում է մարդու հոգին, իսկ խավարն, իր սև քողով, ծածկում է կյանքի բացահայտման ուղին և բնության երփներանգ բազմազանության համադրությունը: Եվ շրջապտույտ .....
Հաղորդակցություն դժոխքին
Լեհաստանի կաթոլիկ եպիսկոպոսները Հելոուինը դատապարտող դիրք են գրավել, ասելով, որ այն հեթանոսական տոն է՝ իր սատանայական էությամբ երեխաների համար վտանգավոր, և դիմել են հավատացյալներին՝ կոչ անելով հրաժարվել դրանից: Օրինակ՝ արքեպիսկոպոս Անջեյ Ձիեգան հովվական ուղերձ է հղել իր թեմի քրիստոնյաներին, որում ասվում է, որ Հելոուինի զվարճանքների ետևում քրիստոնեկան կյանքը քայքայելու նպատակ է թաքնված: Հելոուինն իրենից մի շարք հնարքներ է ներկայացնում՝ .....
Իրական երջանկությունը մշտատև է
Ոմանք կարծում են, թե երջանկությունը մարմնավոր բարիքների մեջ է, ոմանք՝ արտաքին բարիքների, իսկ ողջամիտներն ու բարոյականության ուսուցիչ Արիստոտելն ապացուցեցին, որ ճշմարիտ երջանկությունը հոգու բարիքների մեջ է: Իսկական երջանկությունը հոգու առաքինության պտուղն է: Առաջին հայացքից, միգուցե, ճոխությունը, հարստությունը, առողջությունը մարդու մարմնի համար օգտակար միջոցներ են, բայց մարդուն մշտական երջանկության մեջ պահելու երաշխիք չեն տալիս, .....
Զրկանքները շատ են օգնում մարդկանց
- Հա՛յր, մարդիկ այսօր ինչո՞ւ են այդքան տառապում: - Որովհետև խուսափում են աշխատանքից: Հարմարավետություն, ահա, թե որն է մարդկանց հիվանդությունների և տառապանքի պատճառը: Մեր ժամանակաշրջանում հարմարությունները բթացրել են մարդկանց: Իսկ փափամազիկությունն ու քնքշակեցությունը բազմաթիվ հիվանդություններ են իրենց հետ բերել: Առաջ մարդիկ որքա՜ն էին տանջվում, երբ ցորեն էին աղում: Ինչպիսի՜ աշխատանք էր, բայց ախր այն ժամանակվա հացն էլ որքա՜ն քաղցր էր: .....
Հեռուստատեսությունը հսկայական վնաս է պատճառել մարդկանց
- Հա՛յր, այժմ հեռուստատեսային այնպիսի հաղորդակցության միջոցներ գոյություն ունեն, որոնց օգնությամբ կարող ես հետևել, թե նույն պահին ինչ է տեղի ունենում աշխարհի մյուս ծայրում: - Մարդիկ ողջ աշխարհը տեսնում են, միայն իրենց չեն տեսնում: Աստված չէ, որ ոչնչացնում է մարդկանց, ո՛չ, այդ իրենք են սեփական ուղեղով իրենց ոչնչացնում: - Հա՛յր, հեռուստատեսությունը շատ չարիք է բերում: - «Շատ չարիք»… Ինչի՜ մասին ես խոսում… Մի մարդ ինձ ասաց. «Հեռուստացույցը .....
Մարդկանց սրտերն էլ են պողպատից դարձել
Մարդկային հարմարությունները բոլոր սահմաններն անցել են և այդ պատճառով էլ դժվարությունների են վերածվել: Բազմապատվել են մեքենաները՝ բազմապատկվել են հոգսերը: Մեքենաներն ու երկաթի կտորներն արդեն իրենք են մարդուն թելադրում՝ հենց իրեն մեքենայի վերածելով: Այդ պատճառով էլ մարդկանց սրտերը պողպատյա են դարձել: Ներկայումս գոյություն ունեցող բոլոր տեխնիկական միջոցների առկայության դեպքում մարդու խիղճն անմշակ է մնացել: Հնում մարդիկ կենդանիների .....
«Գերեզմանում քունը տևական չէ»
Կան մարդիկ, որ այցելում են գերեզման՝ չհավատալով հոգու անմահությանը, հավիտենական կյանքին: Այդ դեպքում ի՞նչ նպատակ ունի իրենց այցը, այստեղ առկա է պարադոքս. գերեզման այցելողն ինչ-որ տեղ գիտակցելով հավատում է, որ այդ ամենի մեջ կա մի այլ վիճակ, բայց և միևնույն ժամանակ էլ ժխտում է նույն այդ հավատը: Այդ մարդիկ արտաքնապես են փորձում պահպանել դարեր ի վեր եկած սովորությունը՝ հիշելով և իրենց հարգանքը ցուցաբերելով ննջեցյալին: Այսինքն՝ ընդունված է, .....
Մանկամկրտություն. փրկությունը բոլորի համար է
Որոշ ծնողների մոտ այսօր տարածված մտայնություն կա, որ երեխան կմեծանա, լիովին կգիտակցի, թե ինչ է մկրտությունը և նոր կմկրտվի, կամ որոշներն էլ ասում են՝ երկրորդն ու երրորդն էլ կծնվեն, ապա նոր միայն բոլորին միասին կմկրտենք: Այս նույն ծնողները, ովքեր այս կերպ են մտածում, մի՞թե սպասում են, որ երեխան գիտակցի, թե երբ է իրեն անհրաժեշտ դպրոց գնալ, ապա նոր միայն դպրոց են տանում: Կամ, երբ հիվանդ է երեխան, մի՞թե սպասում են, որ նա գիտակցի իրեն անհրաժեշտ դեղորայքի .....
Այդ ոչինչ, որ ողջ մթնոլորտն աղտոտել են, ոսկորներն են նրանց խանգարում
- Հա՛յր, ասում են պատրաստվում են ննջեցյալների դիակներն այրել` «հիգիենայի պահպանման և հողատարածքների տնտեսման նկատառումներով»: - Հիգիենայի պահպանման համա՞ր: Մի դրա՜նց տեսեք: Եվ չե՞ն ամաչում, որ այդպես են խոսում: Որ ողջ մթնոլորտն աղտոտել են, այդ ոչինչ, ոսկորներն են նրանց խանգարում: Բայց չէ՞ որ, ամեն ինչից զատ, դրանք նաև լվացվում, մաքրվում են: Իսկ «հողատարածքների տնտեսման» համար, մի՞թե ողջ Հունաստանում՝ իր բոլոր անտառներով հանդերձ, .....
Մարդիկ կորցրել են համբերությունը
- Հա՛յր, ինչո՞ւ այսօր համբերություն չունենք: - Այն, ինչ այսօր է տեղի ունենում՝ մարդկանց օգուտ չի բերում: Նախկինում և՛ կյանքն էր խաղաղ, և՛ մարդիկ էին խաղաղ, շատ տոկուն էին ու համբերատար: Այսօր աշխարհ մտած այդ շտապողականությունը մարդկանց անհամբեր է դարձրել: Նախկինում մարդը գիտեր, որ հունիսի վերջից է սկսելու ուտել լոլիկ: Նրա մտքով էլ չէր անցնում ժամանակից շուտ լոլիկ ուտել: Մարդիկ մինչև օգոստոս սպասում էին, որպեսզի ձմերուկ ուտեն, գիտեին երբ .....
Այն ամենն ինչ Աստված թույլ է տալիս բխում է մարդու հանդեպ ունեցած սիրուց
- Հա՛յր, իսկ Աստված ինչո՞ւ է թույլ տալիս, որ դժբախտություն պատահի: - Բազմաթիվ պատճառներ կարող են լինել: Երբեմն Աստված թույլ է տալիս, որ դժբախտություն պատահի, որպեսզի ինչ-որ ավելի լավ բան տեղի ունենա դրանից, իսկ մեկ այլ պարագայում՝ «դաստիարակչական» նպատակներով: Ոմանք վարձք են ստանում, մյուսները վճարում են մեղքերի դիմաց. ոչինչ չի կորչում: Իմացեք, որ Աստծո կողմից թույլատրված ամեն բան մարդասիրական է, նույնիսկ, օրինակ՝ մարդկային զոհերը: .....
Սրտից բխած օրհնությունն աստվածային օրհնություն է
… Դե, իսկ հիմա ես էլ ձեզ «կանիծեմ»: Ահա. «Թող Աստված ձեր սրտերն Իր բարեգթությամբ և Իր մեծ սիրով լցնի, այն աստիճան, որ խենթանաք, որպեսզի ձեր միտքը կտրվի երկրից ու այսուհետ Նրա մոտ՝ Երկնքում մնա: Արդ, խենթացե՛ք Աստծո սիրո աստվածային խենթությունից: Թող Աստված ձեր սրտերն այրի Իր սիրով»: Ահա, թե ինչպիսի «անեծք» եմ տալիս ձեզ և մի ստիպեք, որ կրկնեմ այն, քանի որ իմ բարի «անեծքը» սրտիցս է բխում և այդ պատճառով էլ զորավոր է: Կարեկցում .....
Երեխաների ամենամեծ Պաշտպանը
Քրիստոնյա ծնողների համար հստակ է այն, որ իրենց գորովագութ սիրո և պաշտպանության կողքին իրենց երեխաների ամենամեծ պաշտպանն ու պահապանն Արարիչ Տերն է: Ուստի դեռ փոքրուց նրանք իրենց երեխաներին սնում և մեծացնում են Երկնավոր Հոր սիրով և խոսքով, այսինքն՝ երեխաների մտավոր և ֆիզիկական ուժերի զարգացմանը զուգահեռ չեն մոռանում նաև նրանց հոգու և հոգևոր կյանքի մասին: Նրանց համար սուրբ պարտականություն է երեխաներին քրիստոնեական ոգով դաստիարակելը՝ .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․