Ընտանիքներին



Գրքեր

Ընտանիքներին
Հիվանդի տառապանքն ու վստահությունն առ Աստված
- Հա՛յր, արդյոք ճի՞շտ է վարվում այն մարդն, ով ծանր հիվանդացել է ու որոշել իրեն ամբողջությամբ Աստծուն վստահել: - Եթե նա (ուրիշների հանդեպ) պարտավորություններ չունի, ապա կարող է անել այնպես, ինչպես ուզում է: Սակայն, եթե նա պարտավորություններ ունի ուրիշների հանդեպ, ապա այդ մարդկանցից է արդեն կախված, թե պե՞տք է արդյոք բժիշկների օգնությանը դիմի, թե իրեն Աստծո ձեռքը հանձնի: Ես էլ ոչ իմ սեփական կամքով բժշկի գնացի... Ինչպես բժիշկն ասաց, եթե ես չգնայի .....
Ուրիշի ցավին մասնակից լինելը
Երբ մարդ ցավ է զգում իր մերձավորի համար, ապա դա որոշակի կերպով Աստծո գորովն է շարժում: Աստված ուրախանում է, որովհետև այդպիսի մարդն, իր սիրով, ցույց է տալիս, որ սերտ կապի մեջ է Աստծո հետ և դա նրան աստվածային մխիթարություն է բերում: (Եթե այդ աստվածային սփոփանքը չլիներ) մարդ չէր կարողանա տանել մերձավորի համար զգացած ցավը: - Հա՛յր, ինչպե՞ս կարող ենք ուրիշի ցավը զգալ: - Եթե դու նույնպես ցավ ես զգում, ապա ուրիշ մարդու ցավի մասին ես մտածում, փոխարինում .....
Ցավի նկատմամբ վերաբերմունքը
- Հա՛յր, ո՞ր ցավն եք անտանելի անվանում: - Այն ցավը, որի ժամանակ արցունքներ են հոսում: Դա զղջման կամ ուրախության արցունքներ չեն: Ի՞նչ եք կարծում, այդ արցունքները ո՞ր կարգին կարելի է դասել: - Միգուցե մարտիրոսությա՞ն: -  Իհա՛րկե մարտիրոսության կարգին: - Հա՛յր, երբ ես ուժեղ ցավ եմ ունենում, ապա դժվար է լինում «Փա՜ռք Քեզ, Տեր» ասել: - Ինչո՞ւ է դժվար: Մտածիր այն մասին, թե ինչերի դիմացավ Քրիստոս: Ծեծ, ստորացում, մտրակում, խաչելություն*: .....
Համբերություն ցավի մեջ
Երբ հիվանդանում ենք, ապա ավելի լավ է մեզ լիովին Քրիստոսին հանձնենք: Պետք է մտածենք, որ ցավի պահին մեր հոգին համբերության և փառաբանության կարիքն ավելի շատ ունի, քան «պողպատե» մարմնում, որի օգնությամբ կարող ենք ֆիզիկական մեծ սխրանքներ գործել: Քանի որ, առանց հասկանալու, փառասիրության և պարծենկոտության վտանգի մեջ ենք հայտնվում այդ սխրանքների պատճառով, որովհետև մեզ կարող է թվալ, թե ունակ ենք սեփական «հեծելազորային գրոհով» դրախտը .....
Հիվանդության համար տրվող երկնային վարձքը
- Ինչպե՞ս է մայրդ: - Վատ է, Հա՛յր: Ժամանակ առ ժամանակ ջերմությունը շատ է բարձրանում և դա նրան անտանելի ցավ է պատճառում: Նրա մաշկը ճաքում է, պատվում վերքերով և գիշերները չի կարողանում քնել: - Գիտես այդպիսի մարդիկ մարտիրոսներ են: Եթե ոչ ամբողջովին, ապա կիսով չափ՝ հաստատ: - Հա՛յր, նրա ողջ կյանքը մի ամբողջ տառապանք է: - Նշանակում է այն վարձքը, որ կստանա, կրկնապատիկ կլինի: Գիտե՞ս, թե որքան է ստանալու: Դրախտը երաշխավորված է: Տեսնելով, որ մարդ կարող .....
Հիվանդություններն օգնում են մարդկանց
- Հա՛յր, ի՞նչ է նշանակում «քեզ բարի Դրախտ» արտահայտությունը: - Քեզ բարի ճանապարհ դեպի Դրախտ: - Իսկ միգուցե այդ արտահայտությունը նշանակում է. «Մաղթում եմ, որպեսզի բարի Դրախտում հայտնվես»: - Դու երբևէ լսե՞լ ես, որպեսզի ինչ-որ մեկը ոչ բարի Դրախտի մասին խոսի: Սակայն ինչ էլ պատահի, քաղցր Դրախտ հասնելու համար, մարդ այս կյանքում պետք է շատ դառնություն ճաշակի: Այսպես նա իր անցած փորձությունների «ելքի անձնագիրը» կունենա ձեռքին: .....
Մեր փոքր և մեր մերձավորների մեծ փորձությունները
Մեզ պատահած յուրաքանչյուր գայթակղության ամենալավ դեղամիջոցը մեր հարազատների ավելի ծանր փորձություններն են: Միայն պետք է դրանք համեմատել մեզ պատահածի հետ և նրանց միջև եղած մեծ տարբերությունը տեսնել և այն մեծ սերը, որ Աստված է ցույց տվել՝ փոքր փորձություն թույլ տալով մեզ համար: Այդպես վարվելով՝ մենք շնորհակալ կլինենք Նրան, ցավ կապրենք մեր մերձավորի համար, ով ավելի շատ է տառապում, քան մենք և սրտանց կաղոթենք, որպեսզի Աստված օգնի նրան: Օրինակ՝ .....
Երախտամոռություն՝ Աստծո սիրո դիմաց
- Հա՛յր, փորձությունները միշտ ի օգուտ մարդկանց են լինո՞ւմ: - Կախված է այն բանից, թե մարդն ինչպես է փորձություններին վերաբերվում: Նրանք, ովքեր բարի տրամադրվածություն չունեն՝ սկսում են հայհոյել Աստծուն փորձությունների ժամանակ: «Ինչո՞ւ դա ինձ հետ պատահեց,- տրտնջում են այդպիսի մարդիկ,- Տե՛ս, ախր ուրիշների մոտ ամեն ինչ այնքա՜ն լավ է: Ի՞նչ Աստված է, որ թույլ է տալիս այս ամենը»: Այդպիսի մարդիկ «մեղա՜ Քեզ Տեր» չեն ասում, բայց տանջվում .....
Աստծո թողտված գայթակղություններն ու վշտերը
Երբեմն մեզ պատահող փորձությունները հակաբիոտիկների նման են, որոնք Աստված տալիս է մեր հոգու հիվանդության ապաքինման համար: Այդ փորձությունները մեզ մեծ հոգևոր օգնություն են ցույց տալիս: Մարդը «թեթևակի հարված է ստանում ծոծրակին» Աստծո կողմից և նրա սիրտը փափկում է: Իհարկե, (առանց մեզ փորձելու էլ) Աստված գիտի, թե յուրաքանչյուրն ինչ վիճակում է գտնվում, բայց քանի որ մենք դա չգիտենք՝ Նա թույլ է տալիս մեզ անցնելու փորձությունների միջով, որպեսզի .....
Աստված մարդուն իրական մխիթարությամբ է սփոփում վշտերի ժամանակ
Աստված, Բարեգութ Հոր պես, մեր կողքին գտնվելով՝ տեսնում է Իր զավակների վիշտն ու մխիթարում է մեզ: Իսկ քեզ ի՞նչ է թվում, մի՞թե Նա կամենում է տեսնել իր զավակի տառապանքը: Աստված հաշվի է առնում նրա ողջ տառապանքը, լացը և այնուհետև հատուցում է դրա համար: Միայն Աստված է, որ վշտերի մեջ իրական մխիթարություն է տալիս: Այդ պատճառով էլ, Աստծուն ու ճշմարիտ կյանքին չհավատացող մարդն, իր հոգին տանջող փորձությունների մեջ գտնվելով՝ չի խնդրում Աստծո ողորմածությունն .....
Տառապանքը կարող է դառնալ մաքրագործում...
Ծննդոց Գիրքը փաստում է, որ ցավն ու տառապանքը, հիվանդությունն ու մահը ուղղակի հետևանք են արարչադիր պատվիրանի նկատմամբ մարդու ոտնձգության`մեղքի, որովհետև առաջին մարդկանց պատվիրանազանցության արդյունքում մարդու կյանքը լցվեց բազմապիսի ցավերով ու տառապանքներով. զրկվելով դրախտային երանավետ կյանքից` մարդը ժառանգեց տառապալից ու մահվամբ պսակվող կյանքը: Խաթարվեց նաև Աստծո և մարդու միջև, ապա` բնության և մարդու միջև ներդաշնակ հարաբերությունը: .....
Աստծո սիրտը ցավում է մարդկանց վշտերի համար
Ինչպիսի՜ տառապանքներ են կրում մարդիկ: Որքա՜ն խնդիրներ ունեն: Որոշ մարդիկ այստեղ են գալիս, որպեսզի արագ, երկու րոպեում ինձ պատմեն իրենց ցավի մասին և մի փոքր մխիթարություն ստանան: Մի տառապյալ մայր ասում էր ինձ. «Հա՛յր, պահեր են լինում, երբ այլևս ուժ չեմ ունենում համբերելու: Այդ ժամանակ խնդրում եմ. «Ի՛մ Քրիստոս, մի փոքր ընդմիջում տուր, իսկ հետո տանջանքները թող նորից գան»: Մարդիկ որքա՜ն կարիք ունեն աղոթքի: Բայց, դրանից բացի, յուրաքանչյուր .....
«Քանզի Տերը ում սիրում՝ նրան խրատում է…»*
- Հա՛յր, մարդիկ այսօր ինչո՞ւ են այսքան տառապում: - Աստծո սիրուց: Դու, միանձնուհի լինելով, առավոտյան վաղ ես արթնանում, քո վանական կարգն ես կատարում, համրիչով աղոթում ես, ծնրադրում և այլն: Այն դժվարությունները, որոնց միջով աշխարհիկ մարդիկ են անցնում՝ իրենց կարգն է, իրենց կանոնը: Մարդիկ մաքրվում են այդ դժվարությունների ու տառապանքի միջոցով: Այդ տառապանքը նրանց ավելի մեծ օգուտ է տալիս, քան աշխարհիկ անհոգ կյանքը, որը նրանց ո՛չ օգնում է Աստծուն .....
Փորձություններն օգնում են մարդկանց սթափվել
- Հա՛յր, ինձ լուր է հասել, որ իմ հարազատների տառապանքները չեն վերջանում: Երբևէ վերջ կլինի՞ նրանց վշտերին: - Համբերիր, քո՛ւյր, և հույսդ մի կտրիր Աստծուց: Հարազատներիդ ունեցած փորձություններին նայելով՝ պարզ է դառնում, որ Աստված սիրում է ձեզ և փորձություններ է թույլ տալիս, որպեսզի ձեր ողջ ընտանիքը հոգևոր առումով մաքրվի: Եթե աշխարհիկ տեսանկյունից նայես ընտանիքիդ պատահած փորձություններին, ապա դուք դժբախտ կթվաք: Սակայն, եթե հոգևոր տեսանկյունից .....
Աշխատանքն ու հոգեկան անհանգստությունը
- Հա՛յր, շատ մարդկանց նյարդերը պրկված են լինում, երբ նրանք աշխատանքից տուն են վերադառնում: - Ես տղամարդկանց խորհուրդ եմ տալիս աշխատանքից հետո ինչ-որ եկեղեցի մտնել, մոմ վառել, տաս-տասնհինգ րոպե ժամերգությանը կանգնել կամ ինչ-որ պուրակում նստել և Ավետարանից հատված կարդալ՝ խաղաղվելու համար: Դրանից հետո թող ժպիտով ու խաղաղված տուն գնան: Քանի որ, հակառակ դեպքում, նրանք դյուրագրգիռ վիճակում տուն կգնան ու հարազատների հետ վիճաբանություն կսկսեն: .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․