Գրքեր

Տոնացույց 2021

 

Եկեղեցական տոնացույցը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հավատացյալների հոգևոր կյանքի կարևոր ուղեցույցն է: Այն մեզ ամբողջ տարին օգնում է սիրով տոնելու և հիշելու Տերունական և մնացյալ բոլոր տոները, սրբերին, առաքյալներին, մարտիրոսներին, նահատակներին, ճգնավորներին և եկեղեցու հայրերին, որոնք մարդկանց համար ճանապարհ հարթեցին մեր Տեր Հիսուս Քրիստոսի վարդապետությունը ըմբռնելու և ընդունելու համար:Եկեղեցական տոները քրիստոնյայի հոգևոր կյանքի անբաժան մասն են կազմում: Տոնացույցում ընդգրկված ամեն մի տոն հավատավորի համար առիթ է արտահայտելու իր հավատքը, աստվածճանաչողությունը և աստվածպաշտությունը: Տոները նաև կրոնական ջերմեռանդության և բարեպաշտության առիթ են ամեն մի քրիստոնյայի համար: Այդ օրերին յուրաքանչյուրը ուրախանում և փառաբանում է Աստծուն Նրա շնորհած մեծամեծ բարիքների համար:

 

Հիշատակելով քրիստոնեական եկեղեցու նվիրյալներին՝ մենք մեր կյանքի ընթացքում պարտավորվում ենք հետևել նրանց օրինակին, քանի որ նրանք իրենց կյանքն Աստծո պատվիրանների համաձայն և Հիսուս Քրիստոսի օրինակով ապրելու շնորհիվ դարձան կատարյալ տիպարներ:

Ի ՀԱՍԱՐԱԿ ԹՈՒԱԿԱՆԻՆ ՔՐԻՍՏՈՍԻ 2021

Գիր տարւոյ (Տարեգիր) – Ծ

Եօթներեակ (Կիրակագիր– Գ

Վերադիր – 14

Իննեւտասներեակ (Ոսկեգիր) 8

Տանուտէր – ԽՈՅՆ
 

 Եկեղեցական տոներ Նոր տոմար Հին տոմար
Սուրբ Ծնունդ Հունվար 6 Հունվար 19
Անուանակոչութիւն Հունվար 13 Հունվար 26
Ծնունդ Սուրբ Յովհաննու Կարապետին Հունվար 14 Հունվար 28
Բարեկենդան Առաջաւորաց Հունվար 24 Փետրվար 21
Սուրբ Սարգիս Հունվար 30 Մարտ 1
Տօն Սրբոց Ղեւոնդեաց քահանայիցն Փետրվար 9 Մարտ 9
Տօն Սրբոց Վարդանանց զօրավարացն Փետրվար 11  Մարտ 11
Տեառնընդառաջ Փետրվար 14 Փետրվար 27
Բուն Բարեկենդան  Փետրվար 14 Մարտ 14
Սուրբ Գրիգոր Լուսաւորչի մուտն ի վիրապն Մարտ 20 Ապրիլ 17

Օր հիշատակի բռնադատված եկեղեցականաց

Ապրիլ  Ապրիլ 
Ծաղկազարդ Մարտ 28 Ապրիլ 25
Սուրբ Յարութիւն Ապրիլ 4 Մայիս 2
Ավետում Ապրիլ 7 Ապրիլ 20
Հիշատակ սրբոց նահատակաց Ապրիլ 24 Ապրիլ 24
Երեւումն Սուրբ Խաչի Մայիս 2 Մայիս 30
Համբարձում Մայիս 13 Հունիս 10
Հոգեգալուստ Մայիս 23 Հունիս 20
Բարեկենդան Եղիական պահոց Մայիս 23 Հունիս 20
Սուրբ Հռիփսիմեանց  Մայիս 31  Հունիս 28
Սուրբ Գայիանեանց  Հունիս 1 Հունիս 29
Տօն Սրբոցն Յովհաննու Կարապետին եւ Աթանագինեայ եպ. (Ս. Շողակաթ) Հունիս 3 Հուլիս 1
Սուրբ Գրիգոր Լուսաւորչի ելն ի վիրապէն Հունիս 5 Հուլիս 3
Տօն Կաթուղիկէ Սուրբ Էջմիածնի Հունիս 6 Հուլիս 4
Բարեկենդան Սուրբ Գրիգոր Լուսաւորչի պահոց Հունիս 13 Հուլիս 11
Գիւտ նշխարաց Սուրբ Գրիգոր Լուսաւորչի  Հունիս 19 Հուլիս 17
Սուրբ Սահակ եւ Սուրբ Մեսրովբ Հունիս 24 Հուլիս 22
Բարեկենդան Վարդավառի պահոց Հուլիս 4 Օգոստոս 1
Պայծառակերպութիւն (Վարդավառ) Հուլիս 11 Օգոստոս 8
Բարեկենդան Սուրբ Աստվածածնի Օգոստոս 8 Օգոստոս 22
Տօն Շողակաթի Սուրբ Էջմիածնի  Օգոստոս 14 Օգոստոս 28
Վերափոխումն Սուրբ Աստուածածնի Օգոստոս 15 Օգոստոս 29
Բարեկենդան Ս. Խաչի պահոց Սեպտեմբեր 5 Սեպտեմբեր 19

Տօն Ծննդեան Ս. Կուսին Մարիամու յԱննայէ

Սեպտեմբեր 8 Սեպտեմբեր 21
Խաչվերաց Սեպտեմբեր 12 Սեպտեմբեր 26
Բարեկենդան Վարագայ Սուրբ Խաչի Սեպտեմբեր 19 Հոկտեմբեր 3
Սուրբ Գէորգ Սեպտեմբեր 25 Հոկտեմբեր 9
Վարագայ Սուրբ Խաչ Սեպտեմբեր 26 Հոկտեմբեր 10
Տօն Սուրբ Թարգմանչացն Հոկտեմբեր 9 Հոկտեմբեր 23
Գիւտ Սուրբ Խաչի  Հոկտեմբեր 24 Նոյեմբեր 7
Սուրբ Հրեշտակապետացն Նոյեմբեր 6 Նոյեմբեր 20
Բարեկենդան Յիսնակաց պահոց Նոյեմբեր 21 Նոյեմբեր 28
Ընծայումն Սուրբ Աստուածածնի Նոյեմբեր 21 Դեկտեմբեր 4
Սուրբ Թադէոս եւ Սուրբ Բարդուղիմէոս  Դեկտեմբեր 4 Դեկտեմբեր 11
Յղութիւն Սուրբ Աստուածածնի յԱննայէ Դեկտեմբեր 9 Դեկտեմբեր 22
Բարեկենդան Ս. Յակովբայ Դեկտեմբեր 12 Դեկտեմբեր 19
Սուրբ Յակոբ Դեկտեմբեր 18 Դեկտեմբեր 25
Սրբոցն Դաւթի մարգարէին եւ Հակովբայ Տեառնեղբայր առաքելոյն Դեկտեմբեր 23 Հունվար 6
Սուրբ Ստեփաննոս Դեկտեմբեր 25 Հունվար 7
Սուրբ Պետրոս եւ Սուրբ Պօղոս Դեկտեմբեր 27 Հունվար 9
Սրբոց որդւոցն Որոտման`Յակովբայ եւ Յովհաննու Դեկտեմբեր 28 Հունվար 10
Բարեկենդան Սուրբ Ծննդեան պահոցն Դեկտեմբեր 29 Հունվար 11

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․