Գրքեր

Աբբա Ամմոնի խրատը

Եղբայրներից մեկն աբբա Ամմոնին խնդրեց.

- Մի խրատ տուր ինձ:

Ծերը պատասխանեց.

- Մարզիր մտքերդ այնքան, մինչև խավար բանտախցում փակված հանցագործի մտքերի պես դառնան: Նրանք անընդհատ մտածում են, թե որտեղ է դատավորը, երբ է գալու և լաց են լինում հուսահատությունից: Այդպես էլ վանականը պետք է անդադար հետևի իր մտքերին ու հոգին մերկացնի՝ ասելով. «Վա՜յ ինձ, ինչպե՞ս եմ Քրիստոսի դատաստանի առջև կանգնելու: Ի՞նչ պատասխան եմ տալու նրան»: Եթե անընդհատ մտքերդ այս մտորումներով զբաղեցնես, ապա կփրկվես:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

 

10.07.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․