Գրքեր

Ագահությունը

Ագահությունը ցանկացավ հարստանալ: Նրա ընդունակություններով և բնավորությամբ դա ամենևին էլ դժվար չէր: Հո՛պ, և մեկ միլիոն աշխատեց:

«Չէ՜,- մտածեց,- քիչ է: Տասն ավելի լավ է, կլոր թիվ է»: Ասեց ու արեց, միայն թե դա էլ նրան քիչ թվաց, այժմ հարյուր միլիոն ցանկացավ: Հարյուրն էլ հավաքեց, հետո՝ ավելի շատ, սակայն, այդպես էլ հարուստ չդարձավ: Որովհետև, ինչպես հայտնի է, հարուստը, որին միշտ ամեն ինչ քիչ է թվում, ամենախղճուկ չքավորից էլ աղքատ է, որը գիտե իր ունեցածով գոհանալ:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

17.02.24
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․