Գրքեր

Աղոթքի զորության մասին

Մի աղջիկ ուշ երեկոյան տուն էր վերադառնում: Նրա ճանապարհն անցնում էր թույլ լուսավորված այգու միջով, որը վատ համբավ էր վայելում: Աղջիկն աղոթեց այգու մուտքի առաջ ու ներս մտավ: Ճանապարհի մոտ երկու երրորդն արդեն անցել էր, երբ մի կասկածելի տիպ տեսավ, որը հարևան ծառուղով էր գնում: Աղջիկը գնում էր անդադար աղոթելով: Մի պահ այդ տիպը նրա կողմը նայեց ու առաջ անցավ: Աղջիկը դուրս եկավ այգուց ու բարեհաջող հասավ տուն: Հաջորդ օրը տեղական լուրերը հաղորդեցին, որ այն նույն երեկոյան այգում մի կնոջ վրա հարձակում են գործել: Աղջիկը ոստիկանություն գնաց և հայտնեց, որ մի կասկածելի մարդու է այնտեղ տեսել: Ոստիկաններն ասացին, որ արդեն կասկածյալ ունեն և խնդրեցին աղջկան նայել, թե արդյոք նրան է տեսել այգում: Պարզվեց, որ այն նույն կասկածելի տիպն էր: Երբ ոստիկանը հարցրեց կասկածյալին, թե ինչու այս աղջկա վրա չի հարձակվել, քանի որ նրան ավելի շուտ էր հանդիպել, վերջինիս պատասխանը շփոթեցրեց բոլորին: «Ես, ինչ է, ապո՞ւշ եմ: Նա միայնակ չէր, այլ մի աժդահա տղայի հետ…»

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

09.11.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․