Գրքեր

Ամեն ինչի համար շնորհակալություն հայտնեք

Մի օր հանդիպեցին երկու հավատացյալ:

- Ինչպե՞ս են գործերդ,- հարցրեց մեկը:

- Ա՜հ,- ձեռքը թափ տվեց մյուսը,- բնակարանը փոքր է, ապրում ենք կնոջս ծնողների հետ, աշխատավարձս մեծ չէ, ամառանոցում խնդիրներ կան՝ խնձորենիները լավ բերք չեն տալիս…

Գիշերն այդ մարդը երազում հրեշտակի տեսավ, որը տարբեր իրերով բեռնված սայլի առջևից էր գնում, որի մեջ նաև իրեն շատ ծանոթ իրեր կային:

- Ի՞նչ է այստեղ կատարվում,- հարցրեց նա հրեշտակին:

- Ես մարդկանցից վերցնում եմ այն ամենը, ինչի համար նրանք երախտագիտություն չեն հայտնել Աստծուն,- պատասխանեց հրեշտակը:

Մարդն իրեն պատկերացրեց առանց բնակարանի, ամառանոցի, կնոջ ծնողների, որոնք հոգ էին տանում իրենց երեխաների մասին և անկեղծորեն զղջաց:

«Ամեն ինչում գոհությո՛ւն մատուցեցեք, որովհետև ա՛յդ է Աստծու կամքը ձեզ համար ի Քրիստոս Հիսուս» (Ա Թեսաղ. 5:18):

Մենք ճամփորդ ենք այս աշխարհում: Սեփական ոչինչ չունենք: Ամեն ինչ Արարիչն է ի պահ տվել մեզ ժամանակավոր գործածության համար. օդը, որ շնչում ենք, ջուրը, որ խմում ենք, բուսական և կենդանական սնունդը, այդ ամենը մերը չէ, այլ՝ Աստծունն է:

Աստված բարի հոր պես ամեն ինչ տվել է մարդկանց՝ թե՛ բարիներին, թե՛ չարերին, խելամտորեն օգտագործելու համար: Եվ մենք պարծենալու ոչինչ չունենք: Ամեն ինչ Նրանն է: Եվ երախտագիտությունից բացի ոչինչ չունենք՝ Աստծուն վճարելու:

 

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

15.05.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․