Գրքեր

Անանուն առակ լեզվի ուժի մասին

Մի անգամ Վարպետը պատմում էր խոսքի հիպնոտիկ ուժի մասին: Ինչ-որ մեկը վերջին շարքերից բացականչեց.

— Դու անհեթեթություն ես ասում: Մի՞թե սուրբ կդառնաս այն բանից, որ անվերջ պնդես «Աստված, Աստված, Աստված»: Մի՞թե մեղավոր կդառնաս այն բանից եթե անվերջ կրկնես՝ «Մեղք, մեղք, մեղք»:

— Տեղդ նստիր խառնածին, — կտրեց Վարպետը:

Մարդը սարսափելի բարկացավ: Նա սկսեց հայհոյել և երկար ժամանակ պահանջվեց մինչև նա լռեց:

Իր մեղքը հասկացած և զղջող մարդու կերպարով Վարպետն ասաց՝

— Ներեցեք ինձ… Ես տաքացա: Անկեղծ ներողություն եմ խնդրում իմ աններելի արարքի համար:

Աշակերտն անմիջապես հանգստացավ:

— Ահա և քեզ պատասխանը, — եզրահանգում արեց Վարպետը:

— Մի խոսքից Դու զայրացար, իսկ մյուսից՝ հանգստացար:

 

20.06.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․