5 Հունիս, Ուր, Զ օր Հոգեգալստյան, Պահք

Գրքեր

Անընչության մասին

Հույժ ճգնավոր մի եղբայր արծաթասիրության պատերազ­մի մեջ ընկավ և իր ձեռագործից ստացված մեկ դահեկանը դարձրեց հինգ դահեկան, ապա շատ չանցած` հիվանդացավ, և նրա ոտքերը նեխեցին: Սկսեց դեղեր գնել և ծախսեց այն հինգ դահեկանը, սակայն դեղերից օգուտ չունեցավ: Երբ ցավերը շատացան, բժիշկները որոշե­ցին կտրել նրա ոտքերը, իսկ նա չափազանց վշտացավ, հառաչանքով ողբաց առ Աստված և ողջ գիշերը լաց եղավ, որովհետև առավոտյան բժիշկը պետք է կտրեր նրա ոտքերը: Այնժամ նրա մոտ կանգնեց Տի­րոջ հրեշտակը, մոտեցրեց ձեռքը և ցամաքեցրեց նրա ոտքերի շարավն ու ասաց. «Ի՞նչ կասես այժմ. կամենո՞ւմ ես ունենալ հինգ դահեկան և ոտքերդ կտրել տալ, թե՞ քո ոտքերն ես ուզում և դահեկանների կո­րուստը»: Իսկ եղբայրն ամոթից չգիտեր՝ ինչ պատասխան տա, քանզի գիտակցեց, որ հանուն փող կուտակելու էր հեռացրել իրենից Աստ­ծո խնամատարությունը: Իսկ Աստծո հրեշտակը նույն պահին բժշկեց նրան ու անհայտացավ: Դրանից հետո եկավ բժիշկը՝ նրա ոտքերը կտրելու, և տեսնելով նրան առողջացած՝ հիացմունքով սաստիկ զար­մացավ և լսելով նրանից առողջանալու պատմությունը` հավատաց Քրիստոսին և դարձավ քրիստոնյա, քանզի մինչ այդ կռապաշտ էր: Իսկ եղբայրը, Աստծո խնամատարությունից խրատվելով, ընտիր կրո­նավոր դարձավ՝ վերջին աղքատությամբ զարդարված:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

02.11.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․