Գրքեր

Անընչության մասին

Ոմն եղբայր կամեցավ կրոնավոր լինել, գնաց ծերի մոտ և նրան հայտնեց այդ: Ծերը նրան ասաց. «Չե՛ս կարող», իսկ նա ասաց` կա­րո՛ղ եմ: Ծերն ասաց. «Եթե կամենում ես կրոնավոր դառնալ, գնա՛ բա­ժանի՛ր քո ունեցվածքը և ե՛կ նստի՛ր քո սենյակում»: Եղբայրը գնաց, բաշխեց իր ունեցվածքն աղքատներին, սակայն թողեց հարյուր դահե­կան և այդպես եկավ ծերի մոտ: Ծերը ցույց տվեց այն սենյակը, որտեղ նա պետք է նստեր: Եվ նա նստեց: Մի քանի օր անց նրա խորհուրդ­ներն ասացին. «Խցիդ դուռը հնացել է, նորոգի՛ր դա»: Եկավ և ծերին պատմեց, թե խորհուրդներն իրեն հանգիստ չեն տալիս խցի դուռը նորոգելու համար: Ծերը նրան ասաց. «Չասացի՞ քեզ, թե բաժանի՛ր քո ունեցվածքը: Մնացածն էլ գնա՛ բաժանի՛ր»: Եվ եղբայրն արեց պատվիրածը, սակայն դարձյալ պահեց տասը դահեկան: Որոշ ժամա­նակ անց խորհուրդներն ասացին. «Խուցի ձեղունը հին է և փտած. դու պետք է շինես դա»: Գնաց և պատմեց ծերին: Ծերն ասաց. «Էլի՞ ոսկի ունես. գնա՛ դա էլ բաժանի՛ր, որ հանգստանաս»: Եղբայրը գնաց այդ տասը դահեկանն էլ բաժանեց և գալով` ծերին ասաց. «Հրաժարվեցի ամեն ինչից, հա՛յր, ըստ քո խոսքի»: Ծերն ասաց. «Բարի գործ արե­ցիր: Հիմա գնա նստի՛ր քո սենյակում»: Նա գնաց նստեց այնտեղ և լռության մեջ ապրեց իր ողջ կյանքում:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

03.08.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․