Գրքեր

Անընչության մասին

Հայր Գելասիոսի մասին ասում էին, թե իր երիտասարդությունից ի վեր անինչ և մենակյաց ընթացք էր բռնել: Այն ժամանակ շատերը կային, որ նույն առաքինությանն էին հասել, որոնցից էր մի սքանչելի և իսպառ անինչ ծեր, որն իր կյանքի բոլոր օրերն ապրեց մի դատարկ քարայրում: Սա աշակերտ ուներ, և երկուսն էլ երբեք երկու զգեստ չունեցան, ոչ էլ հոգս արեցին վաղվա օրվա մասին: Իսկ հայր Գելասիոսը, երբ տեսիլքի մեջ հրաման ստացավ վանք շինել, գեղջուկները նրա համար բերեցին ամեն անհրաժեշտ մանրուք և վանքի սպասավորության համար՝ ավանակներ, եզներ և մեծաքանակ անհրաժեշտ նյութեր, այնքան, որ մինչև անգամ հայր Պախումեոսին ևս տվեց, երբ վերջինս նույնպես վանք էր կառուցում: Վերոհիշյալ հայրը, երբ տեսավ այս ամենը, նրան ասաց. «Երկյուղում եմ, հա՛յր Գելասիոս, թե գուցե քո մտքերը կապվեն քո վանքի պիտույքների համար ագարակներ և գյուղեր ձեռք բերելու ցանկությանը»: Հայր Գելասիոսը նրան ասաց. «Եթե քո մտքերը կապվեն այդ հերունին, որով դու կարում ես, ապա իմ մտքերն էլ կկապվեն նյութական ինչ­որ բանի»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

14.01.24
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․