4 Հունիս, Եշ, Ե օր Հոգեգալստյան, Պահք

Գրքեր

Անընչության մասին

Մի երիտասարդ խորհում էր ելնել աշխարհից և միանձնանալ, և բազում անգամ ելավ, որ գնա վանք, սակայն խորհուրդները նրան արգելեցին, քանզի խիստ մեծահարուստ էր: Մի անգամ էլ, երբ դարձ­յալ կամենում էր գնալ, դևերն ու իր խորհուրդները շրջապատեցին նրան և ամեն հնարներով ջանացին ետ դարձնել նրան: Երբ տեսավ, որ հաղթվում է դրանցից, ամբողջովին մերկացավ և դեն նետեց իր զգեստները և այդպես մերկ գնաց վանք: Իսկ Տերը հայտնեց վանա­հորն ու ասաց. «Շտապ դո՛ւրս եկ և նե՛րս ընդունիր իմ ճգնազգյա­ցին»: Ծերը վեր կացավ, որ դիմավորի նրան, և երբ նրանից լսեց ամեն ինչ, հիացավ և նրան կրոնավորի զգեստներ հագցրեց: Դրանից հետո ովքեր գալիս էին ծերին պատմելու իրենց խորհուրդները, ամենքին ինքն էր պատասխան տալիս, իսկ ով նրան հարցնում էր աշխարհից ելնելու մասին, ծերն ասում էր. «Հարցրո՛ւ այն եղբորը, և նա քեզ կու­սուցանի աշխարհից դուրս գալու կերպը»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

18.08.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․