Գրքեր

Անընչության մասին

Պատմեցին մեզ հայրերը, թե Աստծո շնորհների արժանացած մեծ մի ծեր կար, և նրա անունը հռչակվեց ողջ երկրում` իր մեծ առաքի­նության և կենցաղավարության համար: Թագավորը, լսելով նրա համ­բավը, կանչեց նրան իր մոտ` օրհնություն ստանալու նրանից, պահեց նրան իր մոտ բազում օրեր, շատ ու շատ բաների մասին խոսեց նրա հետ և մեծապես օգուտ քաղեց, ապա մեծաքանակ ոսկի տվեց նրան և արձակեց: Իսկ ծերը, վերցնելով այն, գնաց իր տեղը և սկսեց գյուղ շինել ու բազմապիսի լավագույն ստացվածքներ ձեռք բերել և շատ հարստացավ: Սրանից հետո նրա մոտ բերին մի դիվահարի, որպեսզի, նախկին սովորության պես, հանի նրա միջից դևը: Ծերը դևին ասաց. «Դո՛ւրս եկ այդ արարածի միջից»: Դևը նրան ասաց. «Այլևս քեզ չեմ լսում»: Ծերը նրան հարցրեց. «Ինչո՞ւ չես լսում»: Դևն ասաց. «Նրա համար, որ դու դարձար մեզանից մեկը, թողեցիր Աստծո ճանապարհը, մոռացար նրան և քո անձը տվեցիր աշխարհիկ հոգսերին. դրա համար չեմ լսում քեզ և դուրս չեմ գալիս սրա միջից»: Եվ չկարողացավ հա­նել դևին, քանզի ինչքեր ունեցող կրոնավորը իրապես Աստծու ատե­լիներից մեկն է, ում Տերը ոչ միայն չի լսում, այլև իր երեսը դարձնում է նրանից:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

04.10.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․