Գրքեր

Անընչության մասին

Հայր Աղաթոնի մասին ասում էին, թե բազում օրեր իր աշակերտների հետ սենյակ էր շինում: Երբ ավարտեց տունը և կամենում էր բնակվել այնտեղ, այդ օրը տեսիլք  տեսավ, որ իր գործը բարի չէ, և աշակերտներին ասաց. «Եկե՛ք գնանք այստեղից»: Իսկ նրանք սաստիկ տրտմեցին և իրենց մեջ ասացին. «Եթե կամենում էր այստեղից գնալ, մենք ինչո՞ւ զուր աշխատեցինք և շինեցինք դա: Հիմա ոմանք կծաղրեն  մեզ  և  կասեն.  «Դարձյալ  գնացին  այդ  թափառաշրջիկները»:  Երբ  ծերը  նրանց  տեսավ  այդպես  տրտմած`  ասաց. «Թեկուզ և ոմանք ծաղրեն մեզ, սակայն ոմանք էլ օգուտ կքաղեն և կասեն. «Երանի սրանց, որովհետև հանուն Աստծո են շրջում և աշխարհիկ ամեն ինչ արհամարհում են»: Որդյակնե՛ր, եթե  դուք  չգաք  էլ,  ես  գնալու եմ»:  Եվ  նրանք  գնացին  նրա հետևից,  և  ուր  էլ  շրջում  էր  նա`  ոչինչ չէր վերցնում իր հետ, բացի իր ունեցած արմավահատ մկրատից:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

02.11.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․