Գրքեր

Անընչություն

Մի անգամ մարդասեր հելլենացիներից ոմանք եկան Սկիտե` եղբայրներին բարերարություն անելու, և իրենց հետ վերցրին վանքի սպասավորներին, որպեսզի նրանք ցույց տան, թե ովքեր են առավել կարիքավորները: Եվ նրանք սրանց տարան մի տկար եղբոր մոտ, որպեսզի նրան տան: Իսկ նա չէր կամենում ընդունել` ասելով. «Ահա այս փոքրաքանակ արմավենու ճյուղերն ունեմ, գործում եմ, մանում, և վաստակում եմ հացս»: Եվ դարձյալ տարան մի այրի կնոջ խուղը, որը մի դուստր ուներ: Բախեցին դուռը, իսկ դուստրը չէր բացում, քանզի մերկ էր, իսկ մայրը գնացել էր գործ փնտրելու, քանզի լվացքարար էր: Երբ նրան մերկ տեսան, ցանկացան փող և հանդերձներ տալ, իսկ նա չկամեցավ վերցնել: Եկավ մայրը և ասաց. «Քաջալերվի՛ր, դո՛ւստր իմ, կամեցավ Աստված, և այսօր գործ գտա. ունենք մեր կերակուրը»: Երբ նրանք աղաչեցին, որ ընդունի իրենց բերածը, չկամեցավ վերցնել` ասելով. «Աստված է իմ մասին հոգացողը, և դուք կամենում եք այն վերցնե՞լ ինձնից այսօր»: Եվ նրանք լսելով` փառավորեցին Աստծուն:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

22.03.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․