Գրքեր

Առաջին հանդիպածը

Մի անգամ մի երիտասարդ ամուսնական զույգ հազար ռուբլի բերեց իր խոստովանահորը: Այն ժամանակ դա մեծ գումար էր: Խոստովանահայրը չընդունեց այդ գումարը, այլ իր օրհնությունը տվեց, որպեսզի տան ճանապարհին առաջին հանդիպած մարդուն: Այդ հանդիպածը պարզվեց… սարսափելի հարբած մի տղամարդ էր: Երիտասարդ կինը շփոթված հարցրեց ամուսնուն. «Բա ի՞նչ անենք հիմա»: Ամուսինն անվրդով պատասխանեց. «Ինչպես հայրն ասաց, այդպես էլ կանենք»: Հենց նրանք գումարն այդ մարդուն հանձնեցին, նա միանգամից սթափվեց. «Թանկագիննե՜րս: Ինչպե՞ս շնորհակալությունս հայտնեմ ձեզ: Դուք ինձ մահից փրկեցիք»: Պարզվեց, որ այդ խեղճ մարդն առևտրի ոլորտում էր աշխատում և ճիշտ այդ չափի գումարի պակասորդ էր տվել: Տանն այդքան գումար չուներ և անխուսափելիորեն բանտում պիտի հայտնվեր: Նա հուսահատության էր մատնվել և որոշել վերջ տալ կյանքին: Իսկ քաջության համար մի լավ խմել էր…

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

26.10.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․