Գրքեր

Առաջին քայլը

Մի մարդ որոշեց խորհուրդ հարցնել ճգնավորից և անապատում երկար թափառելուց հետո, ի վերջո գտավ նրան:

- Ուզում եմ իմանալ, թե հոգևոր աճի համար առաջին քայլը որն է,- ասաց նա:

Ճգնավորը նրան մի ջրհորի մոտ տարավ ու ասաց, որ իր արտացոլանքին նայի ջրի մեջ: Մարդը կռացավ, որ նայի, բայց ճգնավորն սկսեց քարեր նետել ջուրը և այն սկսեց ծփալ:

- Ես չեմ կարողանա ինձ տեսնել ջրի մեջ, եթե շարունակես այդ քարերը նետել:

- Ինչպես որ անհնար է քեզ անհանգիստ ջրերի մեջ տեսնել, այնպես էլ անհնար է Աստծուն գտնել, եթե միտքդ տարատեսակ  փնտրտուքների և անհաջողության վախի մեջ է,- ասաց ճգնավորը,- սա էլ հենց առաջին քայլն է:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի 

08.09.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․