Գրքեր

Արևը

Մի անգամ արևը երազում տեսավ, որ ինչպես միշտ ծագեց՝ մարդկանց լուսավորելու: Իսկ նրանք չուրախացան: Նրանցից ոմանք անուշ-անուշ քնած էին: Մյուսները նախընտրում էին գիշերվա քողի տակ իրենց մութ գործերն անել: Իսկ երրորդներն ուղղակի ամաչեցին, որ լույսի ներքո բացահայտվեցին խավարում կատարած իրենց գործերը…

Արթնացավ արևն ու շտապեց ստուգել՝ արդյո՞ք այդպես է: Եվ եթե այո, ապա արժե՞ կրկին ծագել աշխարհի համար:

Ծագեց արևն ու շուրջբոլորը նայեց… Ոմանք, իսկապես, շարունակում էին քնել: Մյուսներից ոմանք դեռևս ամաչելով, իսկ մյուսներն՝ արդեն ոչ, աղտեղի գործերով էին զբաղված: Բայց պարզվեց նաև, որ չնայած փոքրաթիվ, բայց կան մարդիկ, որ անկեղծորեն ուրախանում են արևով և ձեռքերը պարզում դեպի նա: Եվ հանուն այդ մարդկանց նա պատրաստ է դեռ երկար լուսավորել՝ անվերջ:

 

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

07.03.24
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․