Գրքեր

Արիության և համբերության մասին

Մի ծեր գնում էր վաճառելու իր մաղախները, և հանկարծակի հարձակվելով դևը` հափշտակեց նրա ողջ ձեռագործը: Իսկ երբ ծերը տեսավ, որ դա դևի արածն է, աղոթքի կանգնեց և ասաց. «Գոհանում եմ քեզանից, Տե՛ր, որ վշտերից փրկեցիր իմ անձը»: Չկարողացավ դևը համբերել ծերի իմաստությանը, ձայնեց և ասաց. «Ահա, այստեղ են քո մաղախները, չա՛ր ծեր»: Դևն ամոթահար եղավ ծերի համբերու­թյունից, քանի որ սա չնեղվեց ձեռագործը կորցնելուց, այլ ուրախա­ցավ: Ծերը, վերցնելով մաղախները, վաճառեց դրանք:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

11.07.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․