Գրքեր

Արիության և համբերության մասին

Պատմեց հայր Պիմենը Հովհան Կարճահասակի մասին, թե վեր­ջինս խնդրեց Աստծուն, և Աստված հեռացրեց նրանից մարմնի պա­տերազմը, և ամեն ինչից ազատ եղավ: Տեսնելով այս՝ գնաց ոմն մե­ծանուն ծերի մոտ, պատմեց նրան այդ մասին և ասաց. «Ես ինձ մեծ հանգստի մեջ եմ զգում, որովհետև ոչ մի պատերազմ չկա ինձ վրա»: Ասաց նրան ծերը. «Գնա՛ և վերստին աղաչի՛ր Տիրոջը, որպեսզի դարձ­յալ թողնի քո մեջ ներքին պայքարը, որովհետև այդպիսի պատերազ­մով են հասնում մեծամեծ բարությունների»: Հովհան Կարճահասակը աղաչեց Տիրոջը, և դարձյալ եկան պատերազմները, և այլևս երբեք չէր աղոթում, որ Տերը վերցներ դրանք իրենից, այլ զորություն էր խնդրում, որպեսզի համբերեր բոլոր փորձություններին:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

08.02.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․