Գրքեր

Արծաթասերն ու նախանձը

Մի հույն արքա ցանկացավ իմանալ, թե ով է ավելի վատը՝ արծաթասե՞րը, թե՞ նախանձը, որովհետև երկուսն էլ ոչ ոքի բարիք չեն ցանկանում: Այդ նպատակով իր մոտ կանչեց արծաթասերին ու նախանձին և ասաց.

- Խնդրե՛ք ինձնից ինչ ուզում եք, միայն իմացեք, որ երկրորդը երկու անգամ ավելի կստանա, քան առաջինը խնդրողը:

Արծաթասերն ու նախանձը երկար վիճում էին՝ չցանկանալով առաջինը խնդրել, որպեսզի երկու անգամ ավելի ստանան: Ի վերջո արքան նախանձին ասաց, որպեսզի նա խնդրի առաջինը: Նախանձը, մերձավորի հանդեպ անբարյացկամությամբ լեցուն, չարամտորեն ասաց արքային.

- Տիրակա՛լ, հրամայի՛ր աչքս հանել:

Զարմացած արքան հարցրեց նման տարօրինակ խնդրանքի պատճառը:

Նախանձը պատասխանեց.

- Որպեսզի այնուհետև հրամայես ընկերոջս երկու աչքերը հանել:

 

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

03.05.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․