Գրքեր

Արթուն և զգաստ լինելու մասին

Աբբա Որսիսիոսն ասաց. «Եթե մարդն իր սիրտը պահի բարու և աստվածային խոսքի մեջ, թշնամին նրանից հեռու կմնա, իսկ եթե նրա մեջ բռնելու տեղ գտնի, կամաց­կամաց կհեռացնի Աստծուց: Ինչպես ճրագը, որ լույսի անոթ է և լույս է ծագեցնում, իսկ եթե ծուլանա յուղ վերցնել, կհանգչի, և խավարը կզորանա նրա վրա, և չի կարողանա մեզ համար լույս ծագեցնել, քանզի նախքան լույսի անհետացումն ու մարումը՝ սնուցման կարիքն ուներ: Արդ, եթե թշնամին տեսնի, որ ո՛չ լույս կա և ո՛չ էլ հրի ջերմություն, կհափշտակի ճրագը և ցած գցելով՝ կփշրի, իսկ եթե միայն թույլ առկայծի, հրահեղուկը չի հանգչի, այլ տանտերը դարձյալ կտնօրինի լույսը, մինչև որ բորբոքվի: Այդպես էլ մեղքով հեղգացած անձինք՝ եթե չջանան ոտքի կանգնել, կամաց­կամաց նրանցից կպակասի Սուրբ Հոգին, և մինչև վերջ կհանգչի նրանց ջերմությունը, ապա թշնամին իր տիրապետության տակ կառնի նրանց հոգին, իսկ մարմինը կնետի ախտերին ու մանրէներին: Իսկ եթե նա մտքով հակվի Աստծուն՝ ինքն իրեն հանդիմանվելով, հանկարծակի ոտքի կկանգնի հեղգությունից Աստվածային գթությամբ և կսկսի ճգնել, որն էլ կլցնի նրա սիրտը գիտության լույսով և կմաքրի այն գործերից, որ նախկինում գործել էր: Այնուհետև կպահի իր անձը ամենայն զգուշությամբ, մինչև իր` հավիտենական լույսի մեջ մտնելը, որին միայն այսպես են արժանի լինում»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

 

09.02.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․