Գրքեր

Արթուն և զգաստ լինելու մասին

Ոմն եղբայր հարցրեց հայր Հովհաննեսին և ասաց. «Ինչպե՞ս վարվեմ, հա՛յր, բազում անգամ եղբայրները գալիս են և ինձ տանում են իրենց հետ աշխատելու, սակայն ես տկար եմ և պատվիրանից էլ երկյուղում եմ»: Պատասխանեց նրան ծերը և ասաց. «Քաղեբը Հեսու Նավեին ասում էր. «Ես քառասուն տարեկան էի, երբ Մովսեսն ինձ քեզ հետ ուղարկեց այստեղ, և ահա ես ութսունհինգ տարեկան եմ, և ինչպես այն ժամանակ կարող էի, նույնպես և այժմ կարող եմ մտնել պատերազմի մեջ» (Հեսու ԺԴ 10-11): Այսպես և դու, եղբա՛յր, եթե կարող ես աշխատել, ուր էլ որ կանչեն՝ գնա՛, իսկ եթե չես կարող աշխատել, նստի՛ր քո սենյակում և քո մեղքե՛րը ողբա, և եթե տեսնեն քեզ ողբի մեջ՝ չեն պարտադրի որևէ աշխատանք կատարել»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

21.10.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․