Գրքեր

Արթուն և զգաստ լինելու մասին

Ծերերն ասացին. «Երբ մարդը նոր է գալիս կրոնավորության, Տերը դևերին թույլ չի տալիս, որ ուժգին պատերազմեն նրա դեմ, որպեսզի նրանցից վախեցած` իր ձեռնարկումն իրեն օտար չթվա և չդառնա դեպի աշխարհ: Իսկ երբ հարատևում է նրա մեջ, ուսա­նում և ուղղվում է, այնժամ վրա են հասնում դևերի պատերազմները, մարմնավոր ցանկությունների եռքը ու ախտերի ալիքները, իսկ երբ դրանցից ակամա վհատվում է, նրան ընդառաջ են գալիս խոնարհու­թյունը, ողբերն ու արտասուքները, միայն ինքն իրեն մեղադրելն ու դատելը: Այս փորձություններից ինքը սովորում է և ուրիշներին էլ է սովորեցնում համբերություն, փորձ և դատաստան, և դրանից մղված դիմում է իր Փրկչին՝ բազում արտասուքներով: Բայց շատերին դժվա­րին թվաց այս բանը և խռովյալ մտքով ու մթագնած սրտով ինքնա­սպան եղան՝ սրով, ոմանք էլ այդչափ տրտմությունից գահավեժ լինե­լով` կորան, և այսպես հայհոյության դևից խոտորվելով` արեցին այդ: Ուրիշներն էլ մարմնի պատերազմի եռքից դրդված` կտրեցին իրենց անդամները, մյուսները դարձյալ պոռնկական ախտի գերառատու­թյունից հիմարացան, և դևերից լլկված` կանանց բերեցին և բնակեց­րին իրենց մոտ: Սակայն մենք կարճամիտ չլինենք և չհուսահատվենք, այլ ամրապնդենք մեզ՝ արիաբար դիմակայելու մեզ վրա եկող թշնամու բոլոր պատերազմներին: Մեզ վրա նեղություններ հասնելիս գոհա­նա՛նք Աստծուց և Նրան հանձնենք մեր բոլոր հոգսերը»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

20.08.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․