Գրքեր

Արթուն և զգաստ լինելու մասին

Երկու իմաստասերներ գնացին ոմն ծերի մոտ և խնդրեցին նրան, որպեսզի կենաց խոսք ասի իրենց: Իսկ ծերը լուռ էր: Սակայն նրանք դարձյալ բռնադատում էին ծերին և ասում. «Ոչինչ չե՞ս ուզում խո­սել մեզ հետ, հա՛յր»: Ծերը նրանց ասաց. «Որ դուք բանասերներ եք` գիտեմ, և որ ճշմարիտ իմաստասերներ չեք` վկայում եմ: Մինչև ե՞րբ եք սովորելու ասել, և չգիտե՞ք, որ պետք է ասածն անել: Գնացե՛ք և սովորե՛ք լռություն, մահվան խոկում, հանդարտություն և զգաս­տություն»: Երբ լսեցին իմաստասերները, ասացին. «Հիրավի, ա՛յս է աստվածային իմաստությունը, որ ասածը գործով կատարեն, որպեսզի մահվան խոկման միջոցով սպանվեն ախտերը, և նույն գանձը պահվի լռության և հանդարտ զգաստության միջոցով»: Եվ իրենց գլուխները խոնարհելով՝ երկրպագեցին և ամեն ինչում շահած՝ գնացին:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

29.03.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․