Գրքեր

Արթուն և զգաստ լինելու մասին

Մի ծեր կար Սկյութիայում, որ խիստ տքնում էր մարմնով, սակայն մտքերով անհաստատ էր: Գնալով հայր Հովհաննես Կարճահասակի մոտ`  նրան  հարցրեց մոռացկոտության մասին, և լսելով ծերի խոսքը` վերստին եկավ իր խուցը և դարձյալ մոռացավ, թե ինչ էր  ասել իրեն ծերը: Դարձյալ գնաց այնտեղ, և ծերը դարձյալ խոսեց  նույն բանը, սակայն վերադառնալով ծերի մոտից` դարձյալ մոռացավ: Եվ բազում անգամ այսպես անելով` մոռանում էր ասվածը: Դրանից հետո հանդիպելով ծերին` ասաց. «Գիտեմ, հա՛յր, որ դարձյալ մոռացա` ինչ որ ասացիր. և քեզ չձանձրացնելու համար այլևս հաճախակի չեմ գալիս»: Հայր Հովհաննեսն ասաց. «Գնա՛ և վառի՛ր ճրագը»: Եվ նա վառեց: Հայրն ասաց. «Այստե՛ղ բեր մյուս ճրագները և վառի՛ր դրանք»: Եվ նա վառեց բոլորը: Հայր Հովհաննեսն ասաց  ծերին. «Մի՞թե վնասվեց այն ճրագը, որից վառեցիր մնացած ճրագները»: Եվ նա ասաց. «Ոչնչով չվնասվեց, տե՛ր»: Ծերն ասաց նրան. «Այդպես էլ Հովհաննեսը. եթե անգամ ողջ Սկյութիան գա ինձ մոտ, ինձ չեն կտրի Քրիստոսի շնորհներից: Ուստի, դու երբ կամենաս, ե՛կ ինձ մոտ և մի՛ վհատվիր ամենևին»: Եվ երկուսի համբերությամբ Աստված հեռացրեց նրանից մոռացկոտությունը: Որովհետև այս էր Սկյութիայում բնակվողների բուն գործը` հոժարամիտ լինել նրանց հանդեպ, ովքեր պատերազմում են թշնամու հետ, և իրենք իրենց բռնադատելով` շահել միմյանց ի բարին:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

18.08.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․