Գրքեր

Արթուն և զգաստ լինելու մասին

Հայր Հովհաննեսի մասին պատմում էին, թե գնաց Սկիտեի եկե­ղեցին և լսեց եղբայրների հակառակությունների ու գժտությունների մասին, վերադարձավ իր սենյակը, սենյակի շուրջը պտտվեց երեք անգամ, ապա նոր միայն ներս մտավ: Իսկ երբ եղբայրներն այդ տե­սան, չհասկացան, թե ինչ արեց, և այդ մասին հարցրին նրան: Եվ նա ասաց. «Պտտվեցի սենյակի շուրջը, որպեսզի դուրս թափեմ լսածս գժտությունները, որոնցով լի են իմ ականջները, մաքրեմ իմ լսելիքը և այդպես մտքով հանդարտված՝ մտնեմ իմ սենյակը»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

05.11.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․