4 Հունիս, Եշ, Ե օր Հոգեգալստյան, Պահք

Գրքեր

Արթուն և զգաստ լինելու մասին

Հայր Պետրոսն ասաց. «Իմ ծերին հարցրի մի անգամ, թե ո՞վ է Աստծո ծառա: Եվ նա ասաց. «Եթե մարդ թեկուզ մեկ ախտի ծառա է, նա Աստծո ծառա չէ, այլ այն ախտի ծառան է, որով բռնված է: Եվ քանի դեռ նա այդ ախտի մեջ է, չի կարող ուսուցանել, քանզի ամոթ է նրան սովորել կամ սովորեցնել` նախքան ախտից ազատվելը, կամ թե՝ ուրիշների համար աղոթել, քանզի ինչպե՞ս նա ուրիշների համար ազատություն խնդրի, երբ ինքը ծառա է: Ուստի՝ նա ո՛չ ծառա է, ո՛չ էլ Աստծո սիրելի, որպեսզի Աստծուց որևէ բան խնդրի ուրիշների հա­մար: Նա թող մշտապես խնդրի, որպեսզի իր ախտից ազատվի, քանզի որքան ժամանակ որ ախտի մեջ մնա, նրա բերանը փակված է, և ոչինչ չի կարող խնդրել Աստծուց, որովհետև որքան ախտի հնազանդության մեջ մնա մարդ, պարտավոր է լացել և ողբալ իր անձը, քանզի չունի իր մեջ այն մաքրությունը, որ Աստված պահանջում է մարդուց»: Դարձ­յալ ասաց. «Ամեն մարդու, ով ցավագնած սրտով է խնդրում, Աստված լսում է, և ինչ որ իմաստությամբ խնդրի նրանից` շնորհում է նրան: Միայն թե մարդը պետք է չկապվի երկրային որևէ բանի հետ, այլ միշտ հոգ տանի իր անձի մասին, թե ինչպես անդատապարտ կանգնի Աստծո աթոռի առաջ»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

22.08.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․