Գրքեր

Արթուն լինելու մասին

Ոմն ծեր ասաց. «Մարդը պետք է իր գործերը պահպանի, որպեսզի դրանցից ոչինչ չկորչի: Եթե մեկը շատ գործեր անի և չպահի իր գործերը, հաստատուն չի մնա»: Եվ ահա այսպիսի բան պատմեց. «Մի եղբոր հայրը մահացավ և ժառանգություն թողեց, իսկ նա, կամենալով ողորմություն անել վախճանվածի հիշատակին, որոշեց վաճառել այն: Մի օտար եղբայր եկավ նրա մոտ և արթնացրեց նրան գիշերով՝ ասելով. «Արի օգնիր ինձ»: Եղբայրն աղաչեց նրան և ասաց. «Հոգնաբեկ եմ, չեմ կարող օգնել»: Նա նրան ասաց. «Եթե չես օգնում, հեռո՛ւ գնա այստեղից»: Եվ օտար մարդը վեր կենալով՝ գնաց: Հաջորդ գիշեր նա տեսիլքում տեսավ, որ ցորենը տվեց հացթուխին, իսկ նա նրան հաց չտվեց: Այնժամ գնաց մի ծերի մոտ և ամեն ինչ պատմեց նրան: Ծերը նրան ասաց. «Բարի գործ արեցիր, բայց հակառակորդը չթողեց վարձն ստանալ»: Ուրեմն՝  մարդը պետք է արթուն լինի իր գործի մեջ»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

30.05.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․