Գրքեր

Աստծո անունը զուր մի՛ արտասանիր

Մի ոսկերիչ, իր արհեստանոցում նստած, անընդհատ Աստծո անունն էր զուր տեղն արտասանում՝ մե՛կ որպես երդում, մե՛կ որպես սիրած խոսք: Մի ուխտավոր էր վերադառնում սուրբ վայրերից և երբ արհեստանոցի մոտով անցնելիս լսեց դա՝ սաստիկ խռովեց նրա հոգին: Նա ձայն տվեց ոսկերչին, որպեսզի փողոց դուրս գա: Իսկ երբ դուրս եկավ, ուխտավորը թաքնվեց: Ոսկերիչը ոչ ոքի չտեսնելով վերադարձավ իր արհեստանոցն ու շարունակեց աշխատանքը: Ուխտավորը կրկին կանչեց նրան և երբ նա դուրս եկավ, ձևացևեց, թե ոչինչ չգիտի: Վարպետը բարկացած ետ գնաց ու շարունակեց աշխատել: Ուխտավորը երրորդ անգամ կանչեց նրան և կրկին լուռ կանգնեց, ասես ոչնչից տեղյակ չէր: Այդժամ, ոսկերիչը զայրույթով նետվեց նրա վրա.

- Ինչո՞ւ ես ինձ անտեղի կանչում: Այդ ի՞նչ կատակներ են: Ես մինչև կոկորդս զբաղված եմ:

Ուխտավորը խաղաղ տոնով պատասխանեց.

- Տեր Աստված ավելի շատ գործ ունի անելու, բայց դու Նրան ավելի հաճախ ես կանչում, քան ես քեզ: Արդ, ո՞վ ավելի շատ զայրանալու իրավունք ունի՝ դո՞ւ, թե՞ Տեր Աստված:

Ոսկերիչն, ամոթահար, վերադարձավ իր արհեստանոցն ու այն օրվանից լեզուն ատամների ետևն էր պահում:

 

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

13.11.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․