Գրքեր

Աստծո փառքի մասին

Սաստիկ անձրև էր գալիս: Ես կանգնել էի մայրուղու շրջադարձին և փորձում էի մեքենա կանգնեցնել՝ Նովոսիբիրսկ գնալու համար: Ճանապարհի այդ հատվածը շատ վտանգավոր է՝ կտրուկ շրջադարձ է, և եթե մեքենան վատ եղանակին արգելակի այդտեղ, ապա կարող է դուրս թռչել ճամփեզր: Բոլոր մեքենաները անցնում-գնում էին իմ կողքով: Արտասահմանյան արտադրության մի սև մեքենա էլ նախ անցավ կողքովս, հետո արգելակեց, վարորդը ետ քշեց մեքենան ու մոտեցավ ինձ: Դուռը բացվեց: Վարորդը՝ հարավցու արտաքինով մի մարդ, ասաց. «Նստիր, թանկագի՛ն»: Ես՝ ամբողջովին թրջված, նստեցի թանկարժեք մեքենայի կաշվե նստատեղին: Մեքենան շարժվեց, մենք զրույցի բռնվեցինք: «Որտեղի՞ց այստեղ հայտնվեցիր»,- հարցնում է վարորդը: «Ես Աստծո սպասավոր եմ,- պատասխանում եմ,- գնում եմ ընտանիքիս մոտ»: «Լսիր, իսկ կարո՞ղ ես ընկերոջս համար աղոթել: Նրա անունը Մահմուդ է: Նա մի գլուխ խնդիրներ ունի կնոջ ու երեխաների հետ, բիզնեսի մեջ… Դու սպասավոր ես, Աստված քեզ կլսի»: Ես աղոթեցի Մահմուդի համար, նրա սրտի համար, որ Աստված գործի այնտեղ: Հասանք ճանապարհի այն հատվածը, որտեղ մեր ճամփաները պիտի բաժանվեին: Ես շրջվում եմ, որպեսզի հրաժեշտ տամ և տեսնում եմ, որ ուղեկիցս լալիս է: Հորդ արցունքներ են հոսում նրա աչքերից: «Գիտե՞ս, թե հիմա ինչ արեցիր»,- ասում է նա: «Ի՞նչ է պատահել»,- հարցնում եմ: «Դու կյանքս փրկեցիր,- պատասխանում է:- Մահմուդը ես եմ: Ես անտառ էի գնում, որ կախվեմ: Հանկարծ ճանապարհին քեզ տեսա և մտածեցի կյանքիս վերջին մարդու հետ խոսեմ…» Մենք դեռ մի ժամ էլ խոսեցինք ու լաց եղանք նրա հետ: Հետո նա երջանիկ տուն գնաց՝ ընտանիքի մոտ: Ես հասկացա, թե Տերն ինչու թույլ տվեց, որ կանգնեմ ճանապարհի այն հատվածին, անձրևի տակ: Եվ սա պատմում եմ, ոչ թե իմ մասին ասելու համար, այլ ուզում եմ Աստծո փառքի մասին վկայել:

 

Եվգենի Բախմուտսկի

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

29.04.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․