9 Մարտ, Գշ, Մեծ պահքի ԻԳ օր

Գրքեր

Աստծո սիրո մասին

Ուսումնատենչ մեկն ուրիշ երկրից գալով Փարիզ, մի ուսումնական հաստատություն մտավ, որտեղ աստվածաբանություն էին դասավանդում: Եվ երբ դասախոսի բերանից լսեց կարդացվող այս խոսքը, թե՝ «Պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով» (Մատթ. 22:37),  անմիջապես վեր կենալով` դուրս եկավ: Այս տեսնելով` բոլորը զարմացան: Դասախոսը նրան հարցրեց.

-Ի՞նչ եղավ քեզ, կամ ի՞նչ ասվեց, որ դուրս ելար:

-Ոչինչ,- պատասխանեց,- սակայն մինչ ուրիշ խոսք լսելը, նախ կամենում եմ գործով կատարել լսածս:

 

Հայելի վարուց

19.10.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․