Գրքեր

Աստծուն և ընկերոջը սիրելու մասին

Եգիպտոսում մի ծեր կար՝ մեծ պատվի ու անվան տեր: Երբ Սկյութայից հայր Պիմենն այնտեղ գնաց, այդ երկրի մարդիկ, թողած այն ծերին, եկան հայր Պիմենի մոտ: Իսկ հայր Պիմենը, խիստ նեղված այս բանից, իր եղբայրներին ասաց. «Ի՞նչ անենք այն մեծ ծերին, քանզի ցավ պատճառեցին մեզ մարդիկ, որ թողեցին ծերին և դիմեցին մեզ, իսկ այժմ ինչո՞վ կարող ենք բուժել ծերի հոգին»: Եվ եղբորն ասաց. «Պատրաստե՛ք մեզ կերակուր և առե՛ք ամանով գինի, գնա՛նք նրա մոտ և ճաշակե՛նք նրա հետ, գուցե այսպիսով բուժենք նրա սիր­տը»: Վերցրին կերակուրն ու գինու կուժը իրենց հետ և գնացին ծերի մոտ: Եվ երբ բախեցին դուռը, դուրս եկավ նրա աշակերտը և ասաց. «Որտեղի՞ց եք»: Ասացին նրան. «Ասա՛ ծերին, թե Պիմենն է եկել, որ օրհնվի քեզանից»: Եվ նա գնաց և ասաց ծերին, իսկ նա պատվի­րեց ասել. «Գնացե՛ք, որովհետև ես զբաղված եմ»: Իսկ նրանք տոթին կանգնած` ասացին. «Եթե ծերին չտեսնենք, չենք գնա այստեղից»: Երբ ծերը տեսավ նրանց խոնարհությունն ու համբերությունը, զղջաց և բացեց դուռը նրանց առաջ, և նրանք ներս մտնելով` սիրով ճաշա­կեցին միասին: Եվ երբ ուտում էին, ծերն ասաց. «Իսկապես, ոչ միայն լսել էի ձեր մասին, այլ առավել ևս տեսա ձեր գործերը, սերն ու խո­նարհությունը»: Եվ սիրելիներ եղան միմյանց:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

25.07.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․