Գրքեր

Աստծուն և ընկերոջը սիրելու մասին

Երկու եղբայրներ կալանավորվեցին հավատի համար և վկայե­ցին Քրիստոսին, ապա տանջանքների ենթարկվեցին և գցվեցին բանտ, սակայն նրանք միմյանց հանդեպ սրտմտություն ունեին: Եվ երբ փակ­վեցին բանտի մեջ, նրանցից մեկը ծունկի եկավ մյուսի առջև և ասաց. «Առավոտյան մենք վախճանվելու ենք. թողնենք մեր թշնամությունն ու նախանձը»: Իսկ մյուսը չկամեցավ անել այդ: Եվ երկրորդ օրը դարձյալ տարան տանջելու, և նա, որ չթողեց ոխն ու չհաշտվեց եղբոր հետ, առաջին իսկ տանջանքից հաղթվեց և հավատից ընկավ: Իշխանը նրան ասաց. «Ինչո՞ւ երեկ ինձ չլսեցիր և այսքան հարվածների են­թարկվեցիր»: Իսկ նա պատասխանեց. «Այն պատճառով, որ չհաշտվե­ցի եղբորս հետ և ոխ պահեցի նրա հանդեպ` պակասեցի Աստծո օժան­դակող շնորհից և հավատից ընկա»: Իսկ այն մյուս եղբայրը, որ հաշ­տությամբ խոնարհվեց, արժանի եղավ արյան վկայության և մահվան՝ հանուն Քրիստոսի: Ահա, ով չի սիրում իր եղբորը և նենգությամբ է ապրում, Աստված հեռացնում է նրանից իր օժանդակության շնորհը:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

10.10.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․