Գրքեր

Աստծուն և ընկերոջը սիրելու մասին

Ոմն ծեր իր աշակերտին ուղարկեց Եգիպտոս՝ ուղտ բերելու, որպեսզի իրենց կողովները տանեն Եգիպտոս: Եվ երբ եղբայրը բերեց ուղտը Եգիպտոսից, նրան տեսավ մեկ ուրիշ եղբայր և ասաց. «Եթե ես տեղյակ լինեի քո գնալու մասին, ես էլ կգայի քեզ հետ, որովհե­տև մեզ էլ էր ուղտ պետք»: Եղբայրը գնաց և պատմեց ծերին: Ծերն ասաց. «Տանելով ուղտը՝ կտաս նրան և կասես. «Մեր գործը պատ­րաստ չէ, տա՛ր քո գործածը վաճառի՛ր և երբ գաս, ուղտը բե՛ր քեզ հետ, որպեսզի մենք էլ տանենք մեր ձեռագործը»»: Տարավ եղբայրը և ուղտը տվեց նրան, և նա, բարձելով իր կողովները, տարավ Եգիպ­տոս և վաճառելուց հետո բերեց իր հետ ուղտը, տվեց ծերին և ասաց. «Թողությո՛ւն տուր ինձ, որովհետև քո մեծ սերը վերցրեց ինձնից իմ պտուղը, քանզի վերցրեց իմ անհամ սովորությունը, և բարի համը հաստատեց»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

19.11.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․