Գրքեր

Աստվածային և ուղիղ դատաստանի մասին

Մի անգամ հայր Սիսոն ելավ հայր Անտոնի լեռից և գնաց դե­պի Թեբայեդոս լեռը և որոշ ժամանակ բնակվեց այնտեղ: Այնտեղ էին բնակվում մելիտիանոսականները: Հայր Այիոսը, հայր Սերինոսն և մյուսները բնակվում էին Արսենիոսի եղեգնուտում: Եվ երբ լսեցին, որ հայր Սիսոն եկել է լեռան արտաքին կողմը, ցանկացան տեսնել նրան, սակայն ասացին. «Ինչպե՞ս վարվենք, քանի որ լեռան վրա մելիտիա­նոսականներն են: Գիտենք, որ ծերը նրանցից չի վնասվի, բայց մենք, գուցե կամենալով ծերին տեսնել, ընկնենք հերձվածողների փորձու­թյան մեջ»: Եվ չգնացին տեսնելու ծերին:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

20.09.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․