Գրքեր

Աստվածային և ուղիղ դատաստանի մասին

Անապատում վայրի կենդանիների մի որսորդ կար, որը մի ան­ գամ ականատես եղավ, թե ինչպես էր աբբա Անտոնիոսը ուրախանում եղբայրների հետ և գայթակղվեց: Իսկ ծերը, իմանալով այդ, կամեցավ հաստատել նրա միտքը, թե պետք է առժամանակ զիջման գնալ եղ­բայրներին, ասաց նրան. «Դի՛ր նետը աղեղի վրա և լարի՛ր»: Եվ նա լարեց աղեղը: Ասաց. «Էլի՛ ձգիր»: Որսորդը ձգեց: Դարձյալ ասաց. «Էլ ավելի՛ ձգիր»: Որսորդն ասաց. «Եթե չափից ավելի լարեմ և քա­շեմ, աղեղը կկոտրվի»: Ծերն ասաց. «Այդպես է և Աստծո գործը. եթե եղբայրներին չափից ավելի լարենք, իսկույն կկոտրվեն. հարկավոր է երբեմն ­երբեմն թուլացնել նրանց հոգևոր լարումը»: Այս լսելով և ըմբռնելով` մեծապես շահած գնաց որսորդը, իսկ եղբայրները մխի­ թարված՝ վերադարձան իրենց տեղերը:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

20.10.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․